Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գնահատութեան ենթարկել» իմ տեսակէտները:


Ինչո՞ւ:


Ես մի քիչ աւելի լաւ կարծիք ունեմ իմ ընկերների մասին, քան նրանք իմ մասին եւ չեմ ուղում ենթադրել ոչ թուլութիւններ ad hominem, ոչ իսկ մտային վատառողջութիւն, բայց կարծում եմ որ շատ էլ հեռու, չեմ լինի ճչմարաութիւնից, եթէ մտածեմ թէ ժողովի անդամները տարւած են եղել կուսակցական նեղսրտութիւնով ու նեղմտութիւնով:


Անհամեստութիւն մի համարի, եթէ ասեմ, որ ինքս ազատ եմ այդ կարգի թուլութիւններից:


Ես կուսակցական մարդ չեմ (բառի նեղ իմաստով) ու երբեք էլ չեմ եղել եւ այդ է պատճառը, որ այնքան տարի մեկուսի եմ մնացել կուսակցութեան մէջ: Պրզապէս մի հայ մարդ եմ եղել ես, հայ հայրենասէր... Ահա մի վարկաբեկւած բառ, որ ենթարկւած է եղել այնքան անարգանքի, այնքան ծաղրանքի: Բայց ճչմարտութիւնն այն է, որ ա՛յդ է իմ էութիւնը. Ես սիրում եմ հայ-հայրենիքն ու հայ-ժողովուրդը — այդ աղքատ, աւեր, անհամ բոյր, դաժան երկիրն ու այդ տգէտ, կեղտոտ, ծածկամիտ, եսամոլ ու շահասէր ժողովուրդը. Սիրում եմ ոչ թէ առաքինութիւնների համար, այլ իր բոլոր արատներով ու ախտերով հանդերձ:


cest plus fort que moi, կասէր ֆրանսիացին:


Uիրում եմ, որովհետեւ ինքս նրա անբաժին մասն եմ զգում ինձ — ոսկրը ոսկրից ու արիւնը արիւնից — կապել եմ իմ անձնական բազար նրա հաւաքական բաղտի հետ:


Յիշո՛ւմ ես մի խօսակցութիւն, որ ունեցանք դու ու ես մեր երկար ճամփին:


Դու ասիր, որ քո կապակցութիւնը հայ ժողովրդի հետ զուտ ուղեղային է, որ գիտակցութիւնն է ու պարտաճանաչութիւնը, որ լծել են քեզ նախ կուսակցական, ապա եւ պետական աշխատանքին: Իսկ ես՝ դրան հակառակ ասի, որ իմ կապը օրգանական է:


Չգիտեմ, թէ դու որքան ճիշտ ես վերլուծել քո հոգին, բայց իմ վերաբերմամբ ճիշտ է իմ արածը:


Հայ մարդն է, որ խօսում է իմ մէջ — ահա ամբողջ բացատրութիւնը իմ մտքի ուղղութեան ուրիշ գաղտնիք միբ որոնի, կսխալւեք: Հայ մարդն է, որ դատում է իմ մէջ, կշռում, համեմատում ու ընտրութիւն անում:


Կուսակցութիւնը ինձ համար արժէք է ունեցել այնչափ միայն, որչափ ընդանակ է եղել վարելու մի որոշ դատ — ոչ աւելին: Ինքնըստինքեան իմ պաշտամունբի առարկայ չի եղել կուսակցութիւնը: Ես միշտ այն համոզմունբն եմ ունեցել, որ շաբաթն է հիմնադրւած