Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրկնում եմ, 1919-1920 թւականներին մենք դեռ կարող էինք տարւել խաբուսիկ յոյսերով, բայց այսօր, երբ մի ողորմելի home-ն անգամ չգտաւ պաշտպանութիւն — իրաւունք ունե՞նք կոյր ու խուլ մնալու իրականութեան առջեւ:


Ասում ես, որ պայմանները կարող են փոխւել ու Թիւրքիայի անդամահատման խնդիրը կարող է նորից դրւել դիւանագիտական սեղանի վրայ...


Մօտիկ ապագայի համար այդպիսի հաւանականութիւն ես չեմ նախատեսնում (դու նոյնպէս): Աւելի հեռաւոր ապագայում անկարելի չէ եւ այդ: Բայց ինչու չենթադրել միաժամանակ, թէ փոփոխւած քաղաքական պայմանների մէջ բօլշեւիկներն էլ կփոխեն իրանց այսօրւայ ընթացքը ու կպահանջեն ոչ միայն «միացեալ», այլ նաեւ «ծովից-ծով» Հայաստան:


Եթէ Օսմանեան կայսրութեան կազմալուծումը պատմական պրօցես է, չէ՞ որ նոյնքան պատմական պրօցես է նաեւ ռուսների առաջխաղացումը դէպի տաք ծովերը:


Այդպիսի ենթադրութիւններով չէ, որ պիտի ղեկավարւի մի քաղաքական կուսակցութիւն, այլ իրական կացութիւնով:


Իսկ իրականաթիւնը այն է, որ «միացեալ Հայաստանը» — մի անբովանդակ խօսք է, ուրիշ ոչինչ:


Այսօր կարելի է խօսել ոչ թէ երկու Հայաստանները միացնելու, այլ միայն Հանրապետութեան սահմանները մի քիչ լայնացնելու մասին — թէկուզ մինչեւ 1914 թւականի գիծր: Եւ այս խնդիրը թերեւս կարողանայ լուծել Խորհրդային կառավարութիւնը, յենւած Ռուսաստանի վրայ, բայց ոչ Հ. Յ. Դաշնակցութիւնը, յենւած.. չգիտեմ ո՞ւմ վրայ (արդեօք հայասէր պաստօրների՞ ու փիլիսոփայութեան դօքտօրների՞ վրայ):


Լսել եմ ու գիտեմ հետեւեալ առարկութիւնները.


Թուրքերը վախենում են Ռուսաստանից եւ քանի որ Հայաստան ռուսական օրբիտի մէջ է, երբեբ չեն զիջի գրաւած դիրքերը — օրինակ չեն դատարկի Ղարսը, որովհետեւ սա անհրաժեշտ է իրանց սեփական ապահովութեան համար, իսկ եթէ Հայաստան կտրւի Ռուսաստանից (այսինքն, ներկայ Խորհրդային իշխանութիւնը տեղի տայ մի ուրիշ իշխանութեան — ասենք մեզ, դաշնակցականներիս), Թիւրքիան ապահովւած կզգայ իրան ու աւելի զիջող կլինի սահմանայիՆ վէճերում, կհամաձայնի վերադարձնել մեզ ոչ միայն Ղարսն ու Սուրմալին, այլ գուցէ աւելացնի վրան նաեւ Բասէնն ու Ալաշկերտը...


Վայե՞լ է քաղաքակակ կուսակցութեան այսպիսի маниловщина:


Թէ Թուրքերը վախ ունեն Ռուսաստանից, նախատեսնում են ընդհարումներ ապագայում (գուցէ եւ ոչ հեռաւոր) ու ամէն կերպ