Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կաշխատեն ամուր պահել իրանց սահմանները (օրինակ պահել իրանց ձեռում Ղարսը) — դրա վրայ ես չեմ կասկածում: Էլ աւելի չեմ կասկածում, որ Ռուսաստանից անջատւած Հայաստանը ոչ մի երկիւղ չի ներչիչի Թիւրքիային:


Բայց — հարցնում եմ — ինչոխ համար թուրքերը հողային զիջումներ պիտի անեն այդ անվտանգ Հայաստանին:


Երբ եւ որ պետութիւնը այդպիսի մեծահոգութիւն է ցոյց տւել իր թոյլ հարեւանի հանդեպ, որ մենք իրաւունք ունենայինք թուրքերից սպասել այդ: Ինչո՞ւ համար, ինչից ստիպւած կամ ինչից դրդւած թուրքը պիտի վերադարձնի մեզ Ղարսը: Աւելի հաւանական չէ, որ երբ իր դէմը չունենայ այլեւս ռուսական բանակը, ձգտի միանալու՝ Հայաստանի վրայով ազգակից ու կրօնակից Ազրբեյջանի հետ, այսինքն ձգտի նոր նւաճումների եւ ոչ զիջումների...


Մեր սահմանների ընդլայնացման խնդիրը կարելի է լուծել միմիայն Ռուսաստանի վրայ յենւած, որովհետեւ միակ Ռուսաստանը կարող է ստիպել թուրքերին ետ քաշւել եւ սա միակ գործնական միջոցն է հողեր գկաւելու համար մնացածը միամտութիւն է կամ ինքնախարկութիւն: Այսինքն՝ այստեղ եւս եթէ կայ որեւէ յոյս — դարձեալ բօլշեւիկների վրայ է եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը բան չունի անելու:


Բօլշեւիկների, ասում եմ, որովհետեւ խօսքս այսօրւայ մասին է, եւ ոչ անյայտ ու անորոշ ապագայի մասին:


Իսկ դու մասնաւորապէս շեշտում ես այդ անյայտ ու անորոշ ապագայի վրայ ու այդտեղ կենտրոնացնում քո արդումենտացիայի ծանրութիւնը:


Ներկայ դրութիւնը կարող է փոխւել, ասում ես դու: Ռուսները կարող են թողնել մի օր Հայաստանն ու տուն վերադառնալ իրանց սեփական գործերը կարգաւորելու ինչպէս արին 18 թւականին: Կարող են նորից թողնել մեզ երես առ երես թուրքերի դէմ ու նորից հարկադրել մի ընդհանուր լեզու գտնելու. նրանց հետ... եւ ահա այդ օրւայ համար է, ասում ես, որ Դաշնակցութիւնը պէտք է պահի իր գոյութիւնը:


Երբ է գալու այդ օրը եւ գալու է արդեօք երբեւիցէ: Այդ մենք չգիտենք — ոչ ես, ոչ դու: Գիտենք միայն, որ այսօր — այդ օրը չէ:


Հարցնում եմ քեզ, կարո՞ղ է մի քաղաքական կուսակցութիւն պահել իր գոյութիւնը մի անյայտ ապագայի համար, երբ ներկայում բան չունի անելու... չէ որ այսօրւայ անգործունէութիւնը արդէն սպանելու է իրան- առանց գործի ինչ գոյութիւն:


Յետոյ ով քեց ասաւ, թէ քո նախատեսած դէպքում Հ. Յ., Դաշնակցութիւնն է փրկելու Հայաստան:


Երեւակայիր, թէ օրը եկել է արդէն ռուսներ չկան, թուրքնրը տէր են դրութեան, անհրաժեշտ է հասկացողութեան գալ նրանց հետ, անուշի կապել: Վստահ ես, որ մենք իբրեւ կուսակցութիւն ձեռնահաս դերակատարներ ենք այդ դերի համար: