Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչ նկատումներով թուրքերի աչքում մենք հաճելի, կամ ընդունելի բանախօսներ պիտի շինենք:


Որովհետեւ խռով ենք եղել բօլշեւիկների հետ: Բայց չէ որ մենք խռով ենք եղեք այն ժամանակ, երբ իրանք թուրքերը բարեկամ են եղել բօլշեւիկներին վարել են նրանց հետ ընդհանուր քաղաքականութիւն: Մենք ըմբոստացել ենք բօլշեւիկների դէմ, երբ նրանք դաշն են կապել թուրքերի հետ Բրէստ-Լիտօվսկում եւ այդ դաշնը քանդելու համար պատերազմել ենք մենք: Չէ որ հակառակ ենք եղել բոլշեւիկներին ո՛չ թէ թուրքերին սիրելու պատճառով, այլ որովհետեւ թուրքերին ու բօլշեւիկներին հակառակ բանակումն ենք եղել, Անտանտի հետ: Չէ որ մենք ենք եղել, որ պահանջել ենք Թիւրքիայից «ծովից-ծով» Հայաստան — ե՛ւ Կիլիկիա, ե՛ւ Խարբերդ, ե՛ւ Սվազ, ե՛ւ Տրապիզոն: ՉԷ որ մենք ենք եղել, որ ստորագրել ենք Սեւրի դաշնագիրը — մի դաշնագիր, որ գալիս էր կարելու թուրքերի գլուխը: Չէ որ մենք ենք եղել, որ կոչ ենք արել Եւրոպային ու Ամերիկային բանակներ բերել թիւրքիա ու հաստատել մեր իշխանութիւնը այն երկիրներում, որ թուրքերը անվիճելիօրէն իրանցն են համարում: Վերջապէս, չէ որ մենք ենք եղել, որ մեր գոյութեան ամբողջ ընթացքում անընդհատ կուել ենք թուրքերի դէմ...


Ինք վստահութիւն կարող ենք մենք ներշնչել թարքերին, ինչու նրանք աւելի պիտի սիրեն բանակցել մեզ հետ, քան որեւէ ուրիշի հետ:


Թերեւս հաշւի առնելով մեր ոյժը...


Բայղ թուրքերը տեսան արդէն այդ ոյժը իր գագաթնակէտին այն ժամանակ, երբ մենք մեր երկրի տէրն էինք — եւ կարծում եմ պատկառելու առանձին պատճառներ չունեն:


Եթէ մենք ուրիշ ոչ մի մտահոգութիւն չունենայինք, բացի թուրքերի հետ հասկացողութեան գալու անհրաժեշտութիւնը — այդ մէկը բաւական էր արդէն, որ ասէինք թէ Դաշնակցութիւնը պիտի վերանայ ասպարէզից: Երբ ինքը Թիւրքիան հարկադրւեցաւ հրաժարւել Գերմանիայից ու համաձայնութեան եզր որոնել Անտանտի հետ, նա ամենից առաջ կաղմալուծեց Իթթիհատը:


Բնականօրէն կհարցնես բօլշեւիկները չկան, Դաշնակցութիւնը չկայ. հապա ո՞վ պիտի խօսի թուրքերի հետ...


Դա տարբեր խնդիր է, որին կվերադառնամ ու թերեւս կարողանամ բաւարար պատասխան տալ: Առայժմ կարեւոր է միայն հաստատել, որ յամենայն դէպս Դաշնակցութիւնը չէ որ պիտի խօսի թուրքերի հետ:


Կենակցութիւն միւս հարեւանների, վրացիների ու ազրբէյջանցիների հետ...


Ասում ես, որ այդ կենակցութեան խնդիրը լուծելու համար հարկաւոր է Ղաշնակցութեան գոյութիւնը: