Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իլլիւզիային մի անթափանցիկ մթնոլորտ էինք ստեղծել մեր մտքի շուրջը: Մեր սեփական ցանկութիւնները դրել էինք ուրիշների մէջ, մեզ հաճելի իմաստ կինը տալիս անպատասխանատու մարդկանց անբովանդակ խօսքերին, ինքնաներշնչման հիպնօզի տակ կորցրել ւինք իրականութեան գիտակցութիւնը ու տարւել երազանքներով:


Բերանից բերան, ականջից ականջ անցնում էին ինչ որ խորհրդաւոր խօսքեր, որ իբր թէ ասւել են փոխարքայի պալատում. շարունակ մատնանիշ էր արւում ինչ-որ գրութիւն (Վօրօնցօվ-Դաշկօվի նամակը կաթողիկոսին), որ իբր թէ զօրեղ փաստաթուղթ էր մեր ձեռքում. ապագայում մեր պահանջները ներկայացնելու եւ իրաւունքները պաշտպանելու համար,—վարպետօրէն կազմւած մի չնչին նամակ, որ ոչինչ չէր պարունակում, բացի ընդհանուր ու շատ անորոշ նախադասութիւններից, որոնց մէջ կարելի էր դնել ըստ ցանկութեան ամէն տեսակ բովանդակութիւն:


Գերագնահատում էինք Հայ ժողովուրդի կարողութեան չափը, քաղաքական ու ռազմական արժէքը, ռուսներին մատուցած մեր օժանդակութեան կարեւորութիւնը: Ու գերագնահատելով մեր շատ համեստ արժանիքներր բնականօրէն չափազանցնում էինք նաեւ մեր յոյսերն ու սպասելիքները.


3. 1915 թւականի ամռանն ու աշնանը տեղի ունեցան թիւրքահայերի բռնի տեղահանութիւնը, մասսայական աքսորներն ու ջարդերը — մահացու հարւած հայ քաղաքական դատի համար:


Պատմական Հայաստանի մի կէսը — այն իսկ կէսը, ուր՝ 80 ական թւականներից ժառանգած աւանդութիւններով ու Եւրոպական դիւանագիտութեան որդեգրած ընթացքով մեր անկախութեան հիմքը պիտի դրւէր, — այդ կէսը դատարկւել էր հայ ազգաբնակութիւնից, հայկական վիլայեթները մնացել էին առանց հայութեան:


Թուրքերը գիտէին թէ ինչ են անում ու զղջալու պատճառ չունեն այսօր: Թիւրքիայում հայկական խնդիրը արմատապէս լուծելու համար սա ամենից կտրուկ եւ — ինչպէս ցոյց տւեց ապագան — ամենից նպատակայարմար միջոցն էր եղևլ:


Եւ դարձեալ պարապ բան կը կլինէր հարց դնել այսօր, թէ ո՞ր չափով անդրադարձել է մեր կամաւորների մասնակցութիւնը պատերազմի մէջ թիւրքահայերի աղետական վիճակի վրայ: Ոչ ոք չի կարող ասիլ, թէ վայրագ հալածանքները տեղի չէին ունենալ, եթէ սահմանի այս կողմը մենք ուրիշ ընթացք բռնած լինէինք - ինչպէս դրան հակառակ ոչ ոը չի կարող ասել, թէ հալածանքները կունենային նոյն բնոյթն ու նոյն ծաւալը, եթէ նոյն իսկ ցուցադրած չլինէինը մեր թշնամութիւնը թուրըերի հանդէպ:


Սա մի խնդիր է, որի մասին կարելի է ունենալ շատ տարբեր կարծիքներ: