Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոշ ձեւերի մէջ ու ամբողջական չափերով, իսկ դրանից դուրս՝ զերօ է: Եթէ պահանջենք absolu-ն, դա իրաւ որ խելագարութիւն կլինի:


Հայաստանը Անգլիա չէ, ոչ իսկ Զուիցերիա — չէ՝ ու չի կարող լինել (այսօրւայ մեր մտքի համար մատչելի ապագայում), նրա անկախութիւնը անհրաժեշտօրէն պայմանաւորւած պիտի լինի որոշ սահմանափակումներով: Մեր գործն է գնալ այդ ճամփով այնքան հեռու, որքան թոյլ են տալիս արտաքին պայմաններն ու մեր սեփական կարողութեան չափը օգտագործել բոլոր հնարաւորութիւնները, ասպարէզ տալ բոլոր ոյժերին եւ (ամենայն դէպս խոչնղոտ չհանդիսանալ, եթէ մէկը գալիս է անելու այն, ինչ որ չենք կարողացել ու չենք կարողանում անել ինքներս:


Բօլշեւիկները զրկեցին մեր հայրենիքը անկախութիւնից, նորից կապեցին Ռուսաստանի հետ...


Իրօք այդպէս է, թէ հակառակը կապելով մեզ Ռուսաստանի հետ, բօլշեւիկները ապահովեցին անկախութեան այն աստիաճանն ու այն ձեւը, որոնք միակ հնարն են այսօրւայ պայմանների մէջ ու դրանով իսկ փրկեցին ապագան:


Գրում ես. բօլչեւիկները «կատարում են ոչ թէ ազգահաւաքման, այլ ազգացրիւ աշխատանք»:


Ճիշտն ասած, ես չգիտեմ, թէ ինչ ազգացրիւ գործ են կատարել բօլշեւիկները, բացի այն, որ մեզ մի քանի հարիւր դաշնակցականներիս դուրս են ձգել հայրենիքից ու դռները փակել առաջներս, համաձայնից, սակայն, որ սա դեռ «ազգացրում» չէ:


Ճիչա է, որ բօլշեւիկները չեն «հաւաքում» ազգը:


Իսկ եթէ մենք մնացած լինէինք նրանց տեդը, կհաւաքէինք:


Հայաստանի սահմանների նեղութիւնը ու տնտեսական վիճակը թոյլ չեն տալիս ներգաղթ — ահա հիմնական արգելքը «ազգահաւաքման» գործի համար:


Բօլշեւիկները չկարողացան (ասենք չցանկացան) ոչ սահմանները լայնացնել, ոչ էլ զգալիօրէն բարելաւել երկրի տնտեսական վիճակը — այդ ճիչտ է:


Իսկ մենք կկարողանայինք, մեր բոլոր ցանկութիւններով հանդերձ:


Բօլշեւիկները եթէ չընդլայնացրին սահմանները, գոնէ պաշտպան կանգնեցին եղածին: Իսկ ինչ վերաբերում է տնտեսական վիճակին, իմ ունեցած հատ ու կտոր տեղեկութիւնները ցոյց են տալիս, որ դրութիւնը այսօր այնուամենայնիւ մի քիչ պակաս վատ է, քան եղել է մեր ժամանակ:


Բօլշեւիկների տնտեսական սիստեմը մասնաւոր սեփականութեան