Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

7. Ղուլյան Աշոտ Հմայակի (1999)

8. Ղեոնղյան Պետրոս Արշալույսի (2001)

9. Մելքոնյան Մոնթե Ձաղգի (1999)

10. Պողոսյան Յուրի Իվանի (2002)

11. Արագսյան Աերժ Ազատի (2000)

12. Արագսյան Վազգեն Զավենի (1998)

13. Քոչարյան Ռոբերտ Աեդրակի (1999)

14. Օհանյան Սեյրան Մուշեղի (1999)

Ն. Սաուրմյան

ԱՐՑԱԽԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ԱՊՎՄ), ԼՂՀ և ՀՀ պաշտպանության մասնակիցների և աջակիցների հասարակական կազմակերպություն։ Հիմնադրվել է 2000-ի հունվարին. Ստեփանակերտում (նախագահ՝ գեներալ-մայու Վ. Բալաասճյան)։ Գործում է ԼՂՀ ողջ տարածքում՝ միավորելով վարչական շրջանների (շրջկենտրոններ, համայնքներ, գյուղեր) և Ստեփանակերտի (թաղամասեր) տարածքային կազմակերպությունները։

Կազմակերպության նպատակն ու խնդիրներն են՝ աջակցել ԼՂՀ տնտեսության վերականգնմանը. մայր հայրենիքի հետ նրա վերամիավորմանը, հայոց պետականության ամրապնդմանը. հայ ժողովրդի անվտանգության ապահովմանը, օժանդակել ՊԲ-ի հզորացմանը Ա երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բարելավել պատերազմի հաշմանդամների, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանները, պաշտպանել նրանց քաղաքացիական իրավունքներն ու շահերը։

ԱՊՎՄ հրատարակում է «Հայրենյաց պաշտպան» ամսաթերթը, ունի «Հավատ» հեռուստածրագիր։

Կ. Դանիհսահ

«ԱՐՑԱԽ-ՀԱՅԱՍՏԱՆ». հասարակական-քաղաքական կազմակերպություն։ Ստեղծվել է 1988ին (գրանցվել է 1992-ին). Երևանում։ Նախաձեռնողներն ու հիմնադիրներն էին Ս. Աբրահամյանը, Լ. Այզումանյանը. Լ. Աղալովյանը (նախագահ՝ 1987- 96-ին), Ռ. Բեգլարյանը, Ս. Մէղքրականը (նախագահ՝ 1996-ից). Ս. Սուլեյմանյանը և ուրիշներ։ «ԱՂ»-ի գլխավոր նպատակն է համախմբել հայ ժողովրդի ուժերը Արցախի ազատագրման, անկախության ամրապնդման, սոցիսդտնտեսական զարգացման և համազգային այլ խնդիրների լուծման համար։ Կազմակերպությունը մասնաճյուղեր ունի Մասիսում, Եղվարդում, Ձարենցավանում-Հրազդանում և Վանաձորում։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին կազմակերպել է կամավորական ջոկատներ, ԼՂՀ առաքել սննդամթերք և հանդերձանք, զբաղվել փախստականների տեղավորման և նյութական օժանդակության հարցերով։ Հանդես է եկել քաղաքական հայտարարություններով՝ ի պաշտպանություն Արցախի հիմնախնդրի արդարացի լուծման, նամակներով դիմել խոշոր տերությունների ղեկավարներին, հանդիպել ՀՀում հավատարմագրված դեսպանների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ։ Մերժել է Արցախի հարցի «փուլ առ փուլ» լուծման տարբերակը։ Հրատարակել է Արցախը հայկական տարածք լինելու մասին հիմնավոր գիտական հոդվածներ, գրքեր, կազմել քարտեզներ։ «Ա-Հ.» նպաստել է Արցախի պետական համալսարանի բացմանը։

1994- ից «Ա-Հ.» աշխատանքներ է տանում ԼՂՀ տնտեսության վերականգնման, զարգացման. բնական պաշարների արդյունավետ օգտագործման, ՀՀ-ի հետ ինտեգրման բնագավառներում։

Ս. Մհլքումյան

«ԱՐՑԱՊ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Հրազդանի շրջանի Մեղոսձոր գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)։

94-ին մասնակցել է ՀՀ Կապանի, Տավուշի (Այգեպար, Ասկեպար) և ԼՂՀ Մարտակերտի (Ձավրար, Նարեշտար, Թալիշ, Քաջավան, Ջանյաթաղ, Կարմիրավան, Մարսպա. Լենինավան. Մաղավուզ), Քելբաջարի (Օմարի լեռնանցք), Լաչինի (Ղոչազ). Ֆիզուլիի (Հորադիզ)