Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շրջանների, Մարտակերտ քաղաքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Յա. Մելքոնյան։

ԱՓՈ5ԱՆ Ռուբեն Լեոնի (ծ. 1.5.1960, Երևան), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գնդապետ (1998)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1982), Ս. Պետերբուրգի արտաքին տնտեսական կարդերի ինստիտուտը I 2002)։ 1982-85-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտաշխատող. 1985-ից՝ ՀԽՍՀ պետական անվտանգության կոմիտեի, ապա՝ ՀՀ ազգային անվտանգության համակարգերում՝ վարչության պետ։

1988-92-ին մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, ՌԴ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

«ԱՖՂԱՆՑԻՆԵՐ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1990-ին, Արտաշատում։ 1990-

1994-ին ջոկատը կամ նոո առանձին ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Արարատի ւ Երասխ) հ ԼՂՀ Լաչինի (Ղոչազ), Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատարներ՝ Ա.Պողոսյան (հիմնադիր-հրամանատար), Ա. Հարությունյան։ Ջոկատից զոհվել է 2 ազատամարտիկ։ «ԱՖՂԱՆՑԻՆԵՐ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Երևանում՝ Աֆղանստանում ԽՍՀՄ ռազմական գործողություններին մասնակցած հատուկ նշանակության զորամասերում ծառայած հայ զինվո1աԿաններից՝ Ն. Չախոյանի և Գ. Հարությունյանի նախաձեռնությամբ։ Ունեցել է շտաբ և հատուկ համազգեստ (դեսանտային)։ 1993-ին լուծարվել է. ջոկատի ՈՐՈՇ ազատամարտիկներ ներգրավվել են ՀՀ ՊՆ և այլ ուժային կառույցներում։ 1989-94- ին ջոկատը և ԶՈՒ կառույցներում ներգոսվված ազատամարտիկները մասնակցել են ՀՀ Գորիսի(Կոռնիձոր, Տեղ, Շուռնուխ, Խնձորեսկ), Մեղրիի (Նյուվաղի), Նոյեմբերյանի (Ոսկեպար, Կիոսնց), Վարդենիսի (Սոթք), Եղեգնաձորի (Խաչիկ) և ԼՂՀ Մարտակերտի (Կիչան, Վաղուհաս, Չլւըան), Շահումյանի (Բուզլովս, էրքեջ, Մանաշիդ), Ասկերանի (Սղնախ, Զանախչի), Շուշիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ն. Ձախոյանը (գլխավոր հրամանատար), Ա. Հարությունյանը, Վ. Ղարսոյանը։ Ջոկատից զոհվել է 4 ազատամարտիկ։