Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րիչ։ ՊԲ գեներալ-լեյտենանտ (1996)։ Արցախի -եաս (1997)։ ՊՊԿ անդամ (1992-94)։ )983-85-ին ծառայել է ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում։ 1988-89-ին աշխատել է ԼԿեփանակերտի արտադրական կոմբինատում։

1988- ից զինվորագրվել է Ղարաբաղյան ազատագրական շարժմանը։ 1991-ին ձերբակալվել է ԽՍՀՄ ՆԳ զորքերի կողմից և 6 ամիս պահվել Շուշիի ու Բաքվի բանտերում։ 1991-92-ին՝ ԼՂՀ ԻՊՈՒ հրամանատարի տեղակալ, 992-99-ին՝ ՊԲ հրամանատար, 1993-99-ին, Լհօրժամանակ՝ ԼՂՀ պաշտպանության նախարար։ 1992-94-ին ղեկավարել է ինքնապաշտպանական և ազատագրական մարտերը։ Մասնակցել է Շուշիի ազատագրման պլանի մշակմանը, եղել է գլխավոր ուղղության հրամանատարը։ ԼՂՀ ԱԺ պատգամավոր (1992-95)։ Պարգևատրվել է ԼՂՀ «Ոսկե արծիվ» շքանշանով։

Գ. Ղազարյան, Ս. Մաոբսրյան

ԲԱԲԱՅԱՆ Սեմյոն Հմայակի (ծ. 21.7.1932, Բաքու), պետական գործիչ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1960)։ Ավարտել է Բաքվի նավթի և քիմիայի ինստիտուտը (1954)։ 1960-84-ին աշխատել է Բաքվի նավթամենաշինական և Երևանի հաստոցաշինական գործարաններում, 1984-88-ին՝ Ստեփանակերտի գյուղատնտեսական մեքենաշինական գածարայքւ տնօրեն, 1988-89-ին՝ ԼՂ մարզգործկոմի նախագահ, 1989-90-ին՝ Կառավարման հատուկ աոմիտեի անդամ, 1992-94-ին՝ ԼՂՊՊԿ Շուշիի լիագոր ներկայացուցիչ։ 1997-ից բնակվում է ՌԴ Կալուգա քաղաքում։

1990-ի սեպտեմբերի 9-29-ին մասնակցել է Մոսկովյան հացադուլին՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականությունների ու Մ. Գաբաչովի անգործության դեմ» և պահանջել, որ վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչավան մարմինները, նրա սահմանադրական իրավունքները։

ԼՂԻՄ ժողպատգամավոր (1985-88) և մարզգործկոմի անդամ։ Մ Հարությունյան

ԲԱԲԱՅԱՆ Վահրամ Լենսերի (5.5.1972, Մեծ Թաղլսս (ԼՂՀ Հադրութի շրջան) - 313.1993, ՔելբաջաԱ, ազատամարտիկ-հոոմանատար։

1985- 91-ին սովորել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտում։ 1991-ին կամավոր մեկնել է Արցախ։ 1991-92-ին՝ 1-ին վաշտի (հրամանատար՝ Ա. Ղալյան), Հադարթի ԻՊՈՒ-ի (հրամանատար՝ Ա. Աղաբհկյան) ազատամարտիկ, 1992-ից՝

Մեծ Թաղլարի կամավորական ջոկատի հրամանատար։ Վաշտի, ԻՊՈՒ-ի ստորաբաժանումների, ջոկատի, Մարտունիի պաշտպանական շրջանի (հրամանատար՝ Մ. Մեէքոնյան) կազմերում մասնակցել է Հադրութի, Մսստակերտի, Շուշիի շրջանների, Մաճկալաշենի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել Քելբաջարի ազատագրական մարտերի ժամանակ։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է ՀՀ Մասիս քաղաքում։

Հ. Խաչատրյան

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Յուրի Վաղսսշակի (19.1. 1962, գ. Ղուզե ճարտար (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 4.2.1994, գ. Քավթառլու (Մարտունիի շրջան)), ազատամարտիկ։ 1981-83-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Դուշանբեի պոլիտեխնիկական ինստիտուտը (1987)։ 1987-89ին աշխատել է Դուշանբեում։

1989-94-ին կամավորական ջոկատի, Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Մարտունիի, Վերին Վեյսալուի, «Ոսյանա լեռան» դիրքեփ, Ղաջափ, Ֆիզուլիի, Աղդամի և այլ բնակավայրերի ինքնապաշպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ղուզե ճարտարում։

Հ. Աբրահամյան

ԲԱԲՈՒՐՅԱՆ Կսոեն Զարմայրի (ծ. 2.4.1954, Ստեփանակերտ), իրավաբան, քաղաքական, պետական գործիչ։ ԼՂ Ազգային խորհրդի անդամ։ Ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանը (1980)։ 1980-92-ին աշխատել է ԼՂԻՄ-ի գործկոմում։ 1992-93-ին՝ ԼՂՀ ԳԽ պետական շինարարության, իրավունքի և օրինականության մշտական հանձնաժողովի նախագահ,

1988-96-ին՝ ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար, ապա՝ նախագահ, 1997-ին՝ ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար։ 1997-2001-ին՝ ԼՂՀ նախագահի, ապա՝ անվտանգության խորհրդի աշխատակազմերի իրավաբանական բաժնի վարիչ, 2001-ից՝ ԼՂՀ անվտանգության խորհրդի նախագահ։

1994-ի մայիսի 4-ին Բիշքեկում, որպես ԼՂՀ պատվիրակության ղեկավար, մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական համաժողովի աշխատանքներին, ստորադրել Բիշքեկյան արձանագրությունը։