Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԼՂՀ ԳԽ (ԱԺ) պատգամավոր (1991-96)։ Պարգևատրվել է ԼՂՀ «Աուրբ Գրիգու Լուսավորիչ» շքանշանով։

«ԲԱԳԻՆ», գրական, հասարակական հանդես։ Լույս է տեսնում 1962-ից՝ եռամսյա պարբերականությամբ, Բեյրութում։ Հիմնադխ-հովանավուներն են ՀՀԴ-ն, 1996-ից՝ Համազգային կրթամշակութային կազմակերպության վարչությունը։ Հիմնադիր-խմբագիր՝ Կ. Սասանի, խմբագիր՝ Պ. Սնապյան (1974-ից)։ Տպագրում է սփյուռքի գրական, մշակութային կյանքի մասին նյութեր, սփյուռքահայ և օտարերկրյա նշանավոր գրողների ստեղծագործություններ։ Ունեցել է բացառիկ համարներ՝ նվիրված Սարդարապատի, Մուսա լեռան և այլ հերոսամարտերին, Հայոց ցեղասպանությանը են։ 1990-ի սեպտեմբեր-դեկտեմբերի համարը նվիրված էր Ղարաբաղյան շարժմանը, իսկ 1993-ի սեպտեմբեր-դեկտեմբերի բացառիկ համարը՝ «Ես մի զարկն եմ քո կռվի» խորագրով՝ զոհված ազատամարտիկների հիշատակին։ 1996-ին «Բագին մատենաշար թիվ 1-ով» տպագրել է «Անկրկնելիներու ժամանակը» բացառիկ երկհատորյակը, ուտեղ ներկայացված են 300 զոհված ազատամարտիկների կենսագրությունները, լուսանկարները, նրանց մասին ակնարկները, բանաստեղծությունները և այլ նյութեր

Ա. Շահբազյան

ԲԱԴԱՍՅԱՆ Վահան Միքայելի (ծ. 2.6.1968, գ. Խանձաձոր (ԼՂՀ Հադրութի շրջան)), ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանը (1999)։ 1994-95-ին՝ Հադրութի շրջգործկոմի նախագահի տեղակալ, 1998- 2001-ին աշխատել է Հադրութի վարչակազմում։

1988- ի մայիսին հիմնել է Հադրութի պարտիզանական ջոկատը, ուը 1992-ին ընդգրկվել է Հագութի պաշտպանական շրջանի Սարինշենի վաշտում, ապա՝ Սարինշենի 1-ին գումարտակում (հրամանատար)։ 1991-94-ին մասնակցել է Մարտակերտի (Ներրին Հոռաթաղ, Մարտակերտ), Հադրութի (Խանձաձոր, Ծամձու, Սարինշեն, Տող, Արեշատ, Պլեթանց, Մելիքաշեն, Այգեստան, Նորաշեն, Ջրաբերդ, Խծաբերդ, Հին Թաղլար), Ֆիզուլիի (Սեյիդահմեդլի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական, Սուլթանլու-Զանգելան-Մինջեան և Բոյուք Բահմանլու ճակատում մղվող մարտերին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2րդ աստիճանի շքանշանով և «Արիութան համար» մեդալով։

Շ. Մկրտչյան, Հ. Աբրահամյան ԲԱԴԱՐԱ, գյուղ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 20 կմ հարավ-արեմուտք 800 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 160 հա։ Բնակչությունը՝ 875 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։

Գյուղում են Ս. Ստեփանրա (վերականգնվել է), Ամենափրկիչ, Կարմիրածին, շրջակայքում՝ Ծեր նահատակ, Դարպաս, Օխտը եղցեն եկեղեցիները, Օձկա վանքը (բոլուն էլ՝ կիսավեր)։

1988-ի սկգբին Բ-ում կազմավորվել է կամավորական (1990-ից՝ հենակետային) ջոկատ (հրամանատար՝ Կ. Արզամանյան)։ Ջոկատն առանձին և 1992-ի սեպտեմբերից Ասկերանի պաշտպանական շրջանի 34-րդ գումարտակի (հրամանատար՝ Կ. Արզումանյան) կազմում մասնակցել է Բ-ի, Շահումյանի (Լւքեջ, Բուգլուխ, Մանաշիդ, Վերինշեն), Մարտակերտի (Մոխրաթաղ, Մաղավուզ), Ասկերանի (Խոջսղու, Լեսնոյ,Նախիջևանիկ) շրջանների ինքնապաշտպանական, Ֆիզուլիի (Սեյիդահմեդլի), Աղդամի, -Քելբաջարի, Լաչինի շրջանների ազատագրական մարտերին։ Բազմական տարբեր գործողությունների ժամանակ Բ-ից հրամանատարներ են եղել Կ. Արզումանյանը, Լ. Իսրայելյանը, Ս. Օհանյանը, Կ. Խաչատրյանը, Ս. Ավանեսյանը, Մ. Հարությունյանը, Ջ. Առուստամյանը և ուրիշներ։ Գյուղից զոհվել է 16 ազատամարտիկ։

Կ. Աթայան

«ԲԱԶԵ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Բերդ քաղաքում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ 1990-ին միավորվել է Բերդի կամավորական ջոկատի հետ և մասնակցել Տավուշի (Ներքին Կարմիրադբյուր, Այգեպար, Մոսեսգեղ, Զորաթան) և ԼՂՀ Լաչինի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Խ. Աթոյան։ Ջոկատից զոհվել է 1 ազատամարտիկ։

Հ. Վարդանյան

ԲԱԶԵՅԱՆ Ալբերտ Մուշեղի (ծ. 28.5.1956, գ. Լանջադբյուր (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում)), քաղաքական, պետական գործիչ, ազատամարտիկ-հրամանատար։ Մանկավարժական գիտությունների թեկնածու (1990)։ Սպուտի վարպետ։ ԵԿՄ ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Ա փոխնախագահ (1993-2000), ՀՀ ԱԺ