Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երկրապահ պատգամավորական հիմնադիր ղեկավար (1996-99), «Հանրապետության» կուսակցության հիմնադիր-անդամ, քա7-էական խորհրդի նախագահ (2001)։ ւ9Պ>-78-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկափսն պետական ինստիտուտը (1976) և Մոսկվայի Յխլհկական կուլտորոսյի կենտրոնական ինստիտուտի ասոլիրանտոսՂսն (1987)։ 1980-93-ին դարավանդել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում։ 1993-94՝Է2 ՀՀ ՊՆ վարչության պետ, 1999-2000-ին՝ Երևանի քաղաքապետ։

1985-ից գործուն մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը, Երևանի տարբեր բուևերում զբաղվել է կամավորական ջոկատների կազմավորման և ինքնապաշտպանական մարտերին նրանց նախապատրաստելու խնդիրներով։ «0-ին հիմնադրել է «Նիկոլ Դաման» կամավորական ջոկատը, մասնակցել ՀՀ սահմաններիԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ ծանւ վիրավորվել է, ապաքինվելուց հետո շարունակել ղեկավարել ջոկատի մարտական գործողությունները

ՀՀ ԱԺ պատգամավոր (1996-99 և 2003-ից)։ Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտայեոն խաչ» շքանշանով և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հաշամեդալով։

Հ. Խաչատյան

ԲԱԶՄԱՏՍ ԻԱ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 22 կմ հյուսիս-արևմուտք Շալորա գետի ստորին հոսանքի ձախարինյա ձորաանջին։ Բնակչությունը՝ 31 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։

Ազատագրվել է 1993-ի մարտին, բնակեցվել է 1994- ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

-ԲԱԱ1ՀՍՎԻՏ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988-ին, Բալահովիտ գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)։ Ունեցել է ռազմական խորհուրդ։ 1989-94-ին ջոկատը կամ սոս առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Վայքի (Խնձորուտ, Բարձարնի), Աիսիանի (Իշխանասար), Գուիսի (Եռաբլուրներ տեղանք, Շուռնուխ), ճամբարակի (Արծվաշեն), Եղեգնաձորի Խաչիկ) և ԼՂՀ Մարտակերտի (Կիչան, Արխավենդ), Լաչինի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Կ. Գիլոյան։ Ջոկատից ՀՀ «Արիություն» մեդալով պարգևատրվել է 3, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 3, զոհվել 3 ազատամարտիկ։

Գ. Միքայելյան

ԲԱԱ13ԱՆ Արկադիա Մեժլումի (ծ. 5.4.1952, գ. Գյուլիստան (ԼՂՀ Շահումյանի շրջան) 1, բարերար։ Ղարաբաղյան շարժման գործիչ։ ՀՀ մաքսային ծառայության (1998) և ոստիկանության (2002) գնդապետ։ «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական բարեգործական միության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (1990)։

1970- 72-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈԻ-ում։ Ավարտել է Բաքվի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (1977)։ 1977-78-ին աշխատել է Ղազախստանի, 1978-96-ին՝ ՀՀ ֆինանսների նախարարությունների համակարգում, 1996-97-ին՝ ՀՀ մաքսային վարչության Լոռու տարածաշրջանի մաքսատան պետ, 1997-99-ին՝ ՀՀ ՆԳ,

1998- 01-ին՝ ՀՀ պետական եկամուտների նախարարությունների համակարգում, 2002-ից՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետ։

1986- 92-ին մասնակցել է ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանության կազմակերպման. աշխարհազորային խմբերի կազմավորման, զենք, զինամթերք, մարդասիրական օգնության առաքման, բռնագադթածների տեղավորման աշխատանքներին։ Զինադադարից հետո նյութական օգնություն է ցույց տվել զոհված ազատամարտիկների ընտանիքներին և վիրավորներին։