Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականությունների և Մ. Գորբաչովի անգործության դեմ» և պահանջել, ու -վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները»։

1988-1994- ին Բ. գործուն մասնակցություն է ունեցել Այաէսից մինչև Օմարի լեռնանցք ընթացող ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի պլանների մշակման աշխատանքներին։ Հորդորել և ԼՂ է ուղարկել Ռուսաստանի և այլ երկրների առաջադեմ մտավորականների ու իրավապաշտպանների՝ դրանով իսկ փրկելով հազարավոր մարդկանց կյանքը։

«Լիտերատուրնայա գազետա» (Մոսկվա) թերթի սեվրական թղթակից Հայաստանում, -Բայկալյան շարժում» միջազգային էկոլոգիական կազմակերպության համանախագահ. բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող օգնության (այդ թվում՝ Ք. Քսքսի առաքելության) նախաձեռնողն ու կազմակերպիչը։

ԽՍՀՄ ԳԽ (1989-92) և ԼՂՀ ԳԽ (1992-1995) պատգամավոր։

ՀԽՍՀ Պետական (19881. ԽՍՀՄ լրագրողների միության և այլն. Օստավսկու անվան համամիութենական գրական մրցանակների դարինեկիր։

Երկ. Ցավ. Ե.. 1978։ Խիղճ. Ե.. 1981։ Ոյ*.էէէ ք-էՐՀՈՀՕԱ թԶՅՐՕՏՕբ, Տ., 1974 \թՕոտ, 5., 1977։ «բօշոօո Քբօրլրռ, 74., 1979: Ճճտօ, 74., 1984։ Բռօսօտռ, 74., 1986 /կօբօա, 74., 1988 ձտռբսո, ք., 1988. ԲԱԼԱՅԱՆ Կիմ Գաբփելի (ծ. 15.10.1947. գ. Ներքին Հոռաթաղ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան. Ղարաբաղյան շարժման մասնակից։ ՀՀԴ կուսակցության անդամ (1992-ից)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1971)։

1970-75-ին աշխատել է նույն համալսարանի քրեական դատավարության և քրեագիտության ամբիոնում. 1975-77-ին՝ ՀԽՍՀ արդարադատության նախարարության ձգաբանական և հետքաբանական փորձաքննություների բաժնի ավագ փորձագետ. 1977-90-ին՝ բաժնի պետ։

1988-95-ին՝ ՀՀ ԳԽ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ. ՀՀ ԳԽ նախագահության անդամ, 2004-ից՝ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ։

1988-ից մասնակցել է ԼՂ կամավորական ջոկատների ստեղծման. Մարտակերտի. Մարտունիի և այլ շրջանների ինքնապաշտպանության կազմակերպման աշխատանքներին, եղել Մարտակերտի շրջանի կամավորական ջոկատների համակարգողը (1991)։ 1992-ին մասնակցել է ԼՂՀ ԳԽ առաջին նիստին՝ որպես ՀՀ ԳԽ պատվիրակության ղեկավար։ ՀՀ Աժ պատգամավոր (2000-03 և 2003-04)։

ԲԱԼԱՅԱՆ Վարդան էմիլի քծ. 29.7.1966. գ. Աշան (ԼՂՀ Մարտունիի շրջան)), ռազմական գործիչ։ ՊԲ գեներալ-մայոր (2002)։ 1984-86-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը (1990)։ 1992-2000-ին ՊԲ տանկային դասակի, ապա՝ զորամասի, 2000-ից՝ զորամիավորման հրամանատար։

1992-94-ին ՊԲ-ի տանկային ստորաբաժանումների կազմում մասնակցել է ԼՂՀ մի շրսրք շրջանների և գյուղերի ինքնապաշտպանական, Ավդալ-Գյուլափլոփ, Մարզիլոփ. Յուսուֆջանլոփ, Աղդամի և այլ բնակավայրերի ազատագրական մարտերին։

1994- ին ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով ճանաչվել է առաջին կարգի հրամանատար։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով. ՊՆ «Մարշալ Բաղրամյան-100» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով։

Ս. Մարգարյան

ԲԱԼԱՅԱՆ Վլադիմիր Ալյոշայի (Ալեքսեյի) (142.1958. գ. Մոխրաթաղ (ԼՂՀ Մարտակերտի շրջան) - 9.6.1992. գ. Ձայլու (այժմ՝ գ. Այգեստան՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում)), ազատամարտիկհրամանատար։ Ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը (1983)։ 1976~78-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1988-90-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ 1990-ին Լ. Ազգալդյանի հետ ստեղծել է կամավորական զորախումբ։ Մասնակցել է ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ. Մանաշիդ. էրքեջ. Կարաչինար). Մարտակերտի (Մարաղա. Կիչան, Իմերեթ Քերավենդ. Ախավենդ, Բաշ Գյուներիայա. Մանիկու), Հադրութի (Տող. Ծամձու) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ « Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Վ. Բալասանի անունով է կոչվել Մարտակերտի միջնակարգ դպրոցը։ Թաղված է Մարտակերտի շրջանի Աղաբեկալինջ գյուղում։