Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ակնաղբյուրում։

Ի. Աթոյան

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Ռոմիկ Սուրենի էծ. 7.8. 1956, գ. Քարինտակ (ԼՂՀ Շուշիի շրջան), ազատամարտիկ-հրամանատար։ 1978-80-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

1988-94-ին Քարինտակի կամավորական ջոկատի, Շուշիի ՊՇ 52-րդ գումարտակի (վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Քարինտակի ինքնապաշտպանությանը և Շուշիի, Լաչինի, Քելբաջարի, Աղդամի, Կուբաթլոփ, Ֆիզուլիի, Մարտակերտի ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2ոլ աստիճանի շքանշանով։

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Մարգիս (Մերգեյ) Իվանի (5.9.1923, գ. Բանազուր (այժմ՝ Բանաձոր՝ ԼՂՀ Հադրութի շրջանում) - 19.6.2001, Երևան). քանդակագործ։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ

(1978) ։ Ավարտել է Երևանի գեղարվեստական ինստիտուտը (1952), որտեղ դասախոսել է 1962ից (պրոֆեսոր՝ 1980-ից)։ Լայն և բազմազան ժանրային ընդգրկումով, հերոսական պաթոսով, ռոմանտիկայով, խոր իմաստավորությամբ աչքի ընկնող բազմաթիվ դիմաքանդակների («Ղարաբսպցի կինը», հրակավ, հեղինակի սեփականություն, «Սերժ Սարգսյան», բրոնզ, Արցախի պատկերասրահ, «Բսրանուհի Ք. Քոքս», բրոնզ, Ստեփանակերտ, «Զորի Բալայան», բրոնզ, Արցախի պատկերասրահ և այլն), կոմպոզիցիաների, հուշարձանների, դեկորատիվ քանդակների հեղինակ Է։ Բազմաթիվ հանրահայտ ստեղծագործությունների մեջ նրա «Մենք ենք, մեր սարերը» («Ղարաբաղցիներ», 1967, տուֆ, Ստեփանակերտ) քանդակը դարձել է ազգային զարթոնքի, ազգային-ազատագրական պայքարի, ԱՄցախցու տոկունության ու հերոսության խորհըրդանիշ։ Պատկերը զետեղված է ԼՂՀ պետական զինանշանի վրա։

Բ-ի գործերից պահվում են նաև Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվայի Արևելյան ժողովուրդների արվեստի. Լիտվայի կերպարվեստի (Վիլնյուս), Տաջիկստանի Բեհզադի անվան պատմագավառագիտական և կերպարվեստի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում։ ՀԽՍՀ Պետական մրցանակ (1985)։

Գրկ. Սարգիս Բաղդասական, Ալբոմ, Ե., 1999։ Շօբաշ Տօբցօշռթքլո. ձճհ6օո, ԻՀ., 1976.

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Սեյոոն Արամայիսի (ծ 1.1.1959, գ. Բոփսովկա (այժմ՝ Հայկական՝ ՀՀ Սյունիքի մարզում)), քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ (1990-95), ՀՀ ՂԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի նախագահ (1990)։ Ավարտել է Կիևի քաղաքացիական ավիացիայի ճարտարագիտության ինստիտուտը (1985) և Մոսկվայի քաղաքական գիտությունների դպրոցը (1994)։ 1985-90-ին աշխատել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունում։ 1996-ից՝ ՌԴ-ում ՀՀԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Մոսկվայի «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար։ 1990-ից մասնակցել է Ղարաբաղի հիմնահարցի միջիարհրդարանական, միջազգային և միջպետական բանակցությունների, միջազգային քաղաքական սեմինարներում և հանդիպումներում ներկայացրել արցախահայության պահանջը։

ՀՀ ԳԽ պատգամավոր, ԳԽ նախագահության, ՀՀԴ պատգամավորական խմբակցության անդամ (1990-95)։

Հ. Խաչատրյան

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Վազգեն Շաբոյի (16.8 1951, Դրախտիկ (ԼՂՀ Հադրութի շրջան) - 10.3.1994, Երևան), ազատամարտիկ։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1973)։

1992-ից ՊԲ ստորաբաժանումների կազմում (վաշտի հրամանատար) մասնակցել է Հադրութի շրջանի ինքնապաշտպանական և