Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԲԱՐՍԵՂՌՎ (Բաաեդյան) 5ոսի Գևորգի (ծ. 1925, Թիֆլիս), իրավաբան-միջազգայնագետ։ իրավաբանական գիտությունների դոկտոր։ Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը։ 1962-68-ին և 1972-84ին՝ ՄԱԿ-ի քարտուղարությունում (Նյու Յորք) գլխավոր քարտուղարի տեղակալի օգնական՝ հատուկ իրավաբանական հարցերի գծով։ Գիտական աշխատությունները վերաբերում են միջազգային իրավունքի և դիվանագիտության պատմության հարցերին։ ճանաչում է գտել Բ-ի «Տարածքը միջազգային իրավունքում» (1958, ռուս.) ուսումնասիրությունը, որտեղ ցույց է տվել, ՈՐ ուրիշի հողերի զավթումը իրավաբանական վաղեմություն ունենալ չի կարող։ Գրել է նաև աշխատություններ՝ նվիրված Հայաստանում միջազգային իրավական գաղափարների զարգացմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։

ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐ 1990. Ադրբեջանի ժո ղովոլական ճակատի (Աժճ) 1990-ի հունվարի 1319-ին կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր Բաքվում։ Հունվարի 13-ին Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեգիրովը, հանդիպելով Աժճ ակտիվի հետ (հեռարձակվել է հանրապետական հեռուստատեսությամբ), ասել է. «…Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների…»։ Հակահայկական քարոզչությունը ծավալուն հոդվածներով տպագրվել է նաև մամուլում, ներկայացվել բազմահազարանոց հանոոհավաքնեաա։ Դրանց հաջորդել է հայերին աշխատանքից ազատելը, ահաբեկելը, ծեծն ու ջարդը։ Հակա1 հայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988-ի դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին։ 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցենե-) ավ ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մադկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել։ Այնուհետև հայտնվել են Աժճրի ներկայացուցիչները (հաճախ՝ բնակարանի համար այսպես կոչված «օրենքներով ձևակերպված» փաստաթղթերով)՝ «կյանքը փրկելու» համար անմիջապես նավահանգիստ մեկնելու առաջարկությամբ։ Հայ բնակչությունից խլել են դրամը, արժեքավոր իրերը, խնայրանկր. գրքույկները, բնակարանների փաստաթղթերը Նավահանգստում Աժճ-ի ուղեկալներում խուզարկել են տեղահանվածներին, կողոպտել եք հաճախ նաև ծեծել նրանց ու Կասպից ծովով լաստանավերով ուղարկել Թուրքմենստան։

Նույնը կատարել են նաև օդանավակայա նում։ Ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը վերագրել եճ սրտային խանգարումների)։

Ջարդերը շարունակվել են 6 ՕՐ։ Կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային