Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Թաղված է Խնձորեսկում։

ԲԵԳԼԱՐՅԱՆ Մերգեյ Անդրանիկի (143.1969, Ստեփանակերտ - 12.8.1996, Քիշնև), ազատամարտիկ-հոոմանատար։ 1985-87-ին սովորել է Երևանի ռազմական թեքումով հատուկ դպրոցում։ 1987-89-ին ծառայել է Օ-ԴՀ-ում տեղակայված ԽՄՀՄ զորախմբում։ Ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը (1986)։

Եղել է Շուշիի ՊՇ շտաբի պետ, 1994-ից՝ հրամանատար

Մասնակցել է ընդհատակյա զինված պայքարին, ինչպես նաև Ստեփանակերտի (Կրկժանի), Ջանհասանի, Շուշիի, Լաչինի, Քելբաջափ, Մարտակերտի, Աղդամի, Հադրութի, Կուբաթլոփ, Ֆիզուլիի, Հորադիգի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Թաղված է Ստեփանակերտի հուշահամալիրում։

Մ. Հարությունյան

«ԲԵՐԴ», ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմի պաշտոնաթերթ։ Կույս է տեսնում 1979-ից (մինչև 1989-ը՝ «Կարմիր դրոշ», 1989-95-ին՝ «Խաչեն»)։ Ղարաբաղյան պատերազմի և հետպատերազմյան առաջին տարիներին հրատարակվել է անկանոն պարբերականությամբ։ 1988-ից «Բ.» առաջիններից մեկն է, ՈՐ անդրադարձել է այսպես կոչված «արգելված» թեմային, հերքել կենտրոնական լրատվամիջոցների և ադրբեջանական մամուլի էջերում հրապարակված հակահայկական նյութերը։ Կենտրոնական մամուլի հրապարակումների պատասխան-հոդվածները (թարգմանությունը) ուղարկվել են Երևանի նաև այլ եփրների թերթերին։ Լայն արձագանք են գտել «Օրենք սահմանների մասին և օրենքի սահմանները», «Շուշին՝ հայ մշակույթի կենտրոն», «Հայ ժողովրդի պատմություն, հեռակա համալսարան» (հեղինակ՝ Կ. Դանիելյան) խորագրի ներքո տպագրված նյութերը։ Թերթում լուսաբանվել են նաև ազատամարտիկների հերոսությունը, ինքնապաշտպանական և ազատագրական մարտերը։ Խմբագրատունը 1987-ից դարձել է Ղարաբաղյան շարժման շտաբ-կենտրոն, որտեղ կենտրոնացվել է շրջանի հիմնափ-ձեռնարկություններում ընդունված Արցախը Հայաստանին վերամիավորելու խնդրին առնչվող

փաստաթղթերը, գումարվել շրջանի ընդհատակյա կազմակերպության նիստերը, ծրագրվել հետագա անելիքները։

Խմբագիրներ Կ. Դանիելյան, Ա. Բաաեղյան, Վ. Օվյան, Լ. Բաղրյան, Վ. Պետասյան (1995-ից)։

Վ. Պետասյան

«ԲԵՐԴԱՁՌՐ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1992-ին, Երևանում՝ ՀՀ-ում բնակվող բեոլաձորցիներից։ 1992-94-ին ջոկատը մասնակցել է ԼՂՀ Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Կուբաթլոփ, Քելբաջարի շրջանների, Շուշիի, Բեոլաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Գ. Շաքարյան։ Բ-ից զոհվել է 35 ազատամարտիկ։

Գ. Շաքարյան

ԲԵՐԴԱԶՈՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՄՈՏՈՀՐԱՁԳԱՅԻՆ ԴՌԱՐԱՏԱԿ, Շուշիի պաշտպանական շրջանի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992-ի սեպտեմբերին՝ Բեոլաձորի ենթաշրջանի գյուղերի կամավորական ջոկատների հիմքի վրա և ներառել նույն թվականին ստեղծված Մեծշենի, I Հինշենի, Եղցահողի վաշտերը։ Գումարտակը մասնակցել է Լաչինի հյուսիսային և հարավա յին մատույցներում մղված, ինչպես նաև Կուբաթլոփ, Զանգելանի, Ֆիզուլիի, Հորադիգի, 1 Մարտակերտի, Շուշիի ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Վ. Կապան։ Գումարտակից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքաI նշանով պարգևատրվել են Ա. Մկրտչյանը (հետ՝ մահու), Վ. Կապանը, Հ. Պհտրոպանը, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Ղ. Նասիբյանը, Ի. Հունանյանը (հետմահու), Հ. Նասիբյանը, Ռ. Մինապանը, Կ. Սարգսյանը։ Զոհվել է 6 ազատամարտիկ։

Մ. Հարությունյան

ԲԵՐԴԱՁՈՐԻ ԵՆԹԱՇՐՋԱՆ, գյուղական համայնքների միավոր ԼՂՀ Շուշիի շրջանի վարչատարածքային կառուցվածքում։ Ներառում է Հինշեն, Մեծշեն, Կանաչ Թալա, Տասը Վերստ, Եղցահող գյուղերը (2002)։ XX դ. սկըզբին Բ. ե. մտնում էր Զանգեզուրի գավառի մեջ և բաղկացած էր Հինշեն, Եղցահող, Մարեն Կյումեր, Կանաչ Թալա, Տշտվեղ (Դաշտահող), Քըզկեն ձոր (Քեղաձոր), Մեծ Խեփոսն, Փոքր Խերխան, Շորեն Թալա, Չոբան Գունեյ, Թավան Ավի, Գրմանավըղ, Հինգըզվըղ, Պիժախութ (Բժշկաբլուր), Իլանաց, Բըղլավար, Ղո-