Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Բէտյաձորի կամուրջը (XIX դ.) օե Փեկե (Փակ), Թումասեռ են գյուղերից։ 1905*-06-ի հայ-թաթարական և 1918-20-ի տայ-թուրքական ընդհարումների ժամանակ շշպաձորցիները հերոսաբար դիմադրել են թեյաման։

1988- ին Բ. կրկին վերածվել է պատերազմաՅան թատերաբեմի։ Բոլոր կողմերից շրջապատված լինելով ադրբեջանական գյուղեավ՝ ենթաշրջանի բնակավայրերը մնացել են առանց հաղորդակցության ուղիների, կապի միջոցնեՓչեն գործել վարչական ենթակարարցվածքները։ Հակառակոպը տարբեր գյուղերում տեղակայել էր ռազմական հենակետեր և զորախմբեր, պարբերաբար հարձակվել, թալանել, հրկիզել ես գյուղերը, պայթեցրել շինությունները, ահաբեկել խաղաղ բնակչությանը։ Թշնամու ոտնձգությունները կանխելու համար 1989-ին ստեղծվել է Բեոլաձորի ինքնապաշտպանական խորհուրդը (հրամանատարներ՝ Ա. Հարաթյունյան, Ա. Մկրտչյան, անդամներ՝ Վ. Սիմոնյան, Հ. Պետասյան, Գ. Հարությունյան, Ս. Գրիգորյան, Ս Դավթյան, Գ. Առստամյան)։ Խորհրդին և հրամանատարությանն են ենթարկվել Հինշենի հրամանատար՝ Գ. Առստամյան, շտաբի պետ՝ Ա. Սահակյան), Մեծշենի (Ս. Գրիգորյան, Գ. Հարությունյան), Եղցահոդի (Հ. Պետասյան, Վ. Սիմոնյան), Ծաղկաձորի (Շ. Ձոբանյան, Ա. Իսախանյան) ջոկատները, որոնք 1989-90-ին ՀՀ կամավորական ջոկատների հետ պաշտպանել են ենթաշրջանի գյուղերը։ 1990-ի հոկտեմբերին հակառակորդը գերակշիռ ուժերով հարձակվել է Հինշենի հարավարևմտյան դիրքերի վրա՝ նպատակ ունենալով գրավել Թումաս բերդի և «Քումա քափ» պահակակետերը։ Հինշենի ջոկատը կարողացել է կասեցնել թշնամու առաջխաղացումը և պահել դիրքերը։ Հինշենի, Մեծշենի, Եղծահողի ջոկատները կատաղի մարտեր են մղել նաև Սափբաբ լեռան բարձունքներում։ Սակայն 1991-ին, ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի աջակցությամբ, ադրբեջանցիներին հաջողվել է հայաթափել ենթաշրջանի գյուղերը։ Ազատամարտիկները պայքարը շարունակել են ԼՂՀ տարբեր շրջանների ջոկատների կազմերում, իսկ Ասկերանի շրջանի Զան ախչի գյուղում տեղակայված ջոկատը մասնակցել է Քարինտակի ինքնապաշտպանությանը, կատարել հետախուզական առաջադրանքներ, գրոհել Ձանախչի-Նաբիլար-Լիսագոր-Ծաղկաձոր-Մեծշեն-Հինշեն ուղղությամբ։ Մարտանցումը կատարվել է հաջողությամբ (առանց զոհեփ)։

1992- ի հունվարից Բ. ե-ի գյուղերի կամավորական ջոկատները ներառվել են Բերդաձորի առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում (հրամանատար՝ Վ. Կասյան)։ Տարածքային սկզբունքով կազմավորվել են գումարտակի Հինշենի, Մեծշենի և Եղցահոդի վաշտերը։

Գումարտակը առանձին, 1993-ի մարտից Շուշիի գնդի կազմում մասնակցել է Լաչինի,

Կուբաթլուի, Զանգելանի, Ֆիզողիի, Հաադիգի, Մարտակերտի և ԼՂՀ այլ շրջանների ազատագրական մարտերին։

Բ. ե. ազատագրվել է 1992-ի մայիսի 17ին։Բ.ե-ից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Ա. Մկրտչյանը (հետմահու), Վ. Կապանը, Հ. Պետրոսյանը (հետմահու), 2-րդ աստիճանի շքանշանով՝ Վ. Նասիբյանը, Ի. Հունանյանը (հետմահու), Հ. Նասիբյանը, Ռ. Մինասյանը, Կ. Սարգսյանը։

Վ. Կապան, Հ. Խաչատրյան