Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԲԵՐԴԱՁՈՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՐԾՎԱՆԻ ՋՈԿԱՏ, կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988-ին, Երևանում։ Ունեցել է շտաբ, ռազմական խորհուրդ։ 1991-ի մայիսի 15-ին ջոկատի մի խումբ ազատամարտիկներ Բեոլաձոարմ ձերբակալվել են խորհրդային բանակի ստորաբաժանումների և ՄՀՆՋ-ականների կողմից, տեղափոխվել Շուշիի բանտ, որտեղից ռազմական խորհրդի 6 անդամներ (Ա.Մ. Մկրտչյան, Գ. Հարությունյան, Գ. Առուստամյան. Ա. Մանգասարյան. Հ. Պետրոսյան)՝ Բաքվի բանտ։ 1988-94-ին ջոկատը մասնակցել է Բեոլաձորի ենթաշրջանի (Կանաչ Թալա, Եղցահող, Մեծշեն, Տասը Վերստ, Հինշեն), Շուշիի (Քարինտակ),Հադարթի (ՏողԼՔելբաջափ. Լաչինի («Մարդասիրական միջանցք», Մազութլու և այլն), Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ա. Հարությունյան, շտաբի պետ՝ Ա. Մկրտչյան։ Ջոկատից զոհվել է 16 ազատամարտիկ։

Հ. Վարդանյան

ԲԵՐԴԱՇԵՆ, գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 22 կմ հյուսիս-արևմուտք 750 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 4525 հա։ Բնակչությունը՝ 1553 (2002)։ Զբաղվում են այգեգործությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, հուշարձան-թանգարան, բուժամբուլատորիա։ Գյուղում է Ս. Աստվածածին եկեղեցին, շրջակայքում՝ Մեծ նահատակ (համանուն լեռան վրա) եկեղեցին (վերականգնված), Աղջկաբերդ (Կուսաբեոլ), Պիծին նահատակ, Սուրի (Սուրբ) մատուռները։

1988- ին Բ-ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ն. Սողոմոնյան), 1989- ին՝ կամավորական վաշտ (հրամանատար՝ Լ. Գևորգյան), 1992-ին՝ Բ-ի ձորակի միավորված ջոկատը (հրամանատար՝ Ն. Սողոմոնյան)։ Բ-ի և այլ ջոկատների հիմքի վրա 1992-ի սեպտեմբերին ստեղծվել է Մարտունիի պաշտպանական շրջանի առանձին մոտոհրաձգային գումարտակը։ Մասնակցել են Ավդալ-Գյուլափլու ուղղության, Մարտակերտի, Քելբաջափ, Հորադիգի և ԼՂՀ այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ Բ-ից հրամանատարներ են եղելՆ. Սողոմոնյանը, է. Գեուզյանը, Լ. Գեուգյանը, Ա. Զարգարյանը, Կ. Զարգարյանը, Յու. Հովսեփյանը, Գ. Իսրայելյանը, Բ. Աբելյանը, Ա. Հարությունյանը, Կ. Պողոսյանը։ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են է. Գեուզյանը, Կ. Զարգարյանը, Յու. Հովսեփյանը, Կ. Աղաջանյանը, Կ. Առուստամյանը, Ա. Ավետիսյանը, է. Աբարհամյանը։ Բ-ից զոհվել է 24 ազատամարտիկ։

Գ. Սարգսյան

ԲԵՐԴԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏ, կազմավորվել է 1989-ին, Բերղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ 1990-ին նրան են միացել Բերդի ռելեյի գործարանի (հրամանատար՝ Հ. Մարգարյան), «Ադանա» (հրամանատար՝ Ա. Ջուլհակյան), «Բազե» և «Քեռի» (հրամանատար՝ Վ. Շառոյան) կամավորական ջոկատները։ Նույն թվականին միացյալ ջոկատի հիմրի վրա ստեղծվել են շրջանի ԻՊՈՒ, 1991-ին՝ «Հատուկ գնդի» Տավուշի վաշտը (հրամանատար՝ Հ. Աթոյան՝ «Ձառլի»)։ 1989-94-ին ջոկատը առանձին կամ վաշտի կազմում մասնակցել է Տավուշի, ճամբարակի, Իջևանի ինքնապաշտպանական մարտերին։ Ջոկատից զոհվել է 4 ազատամարտիկ։

Հ. Վարդանյան

ԲԵՐԴԻԿ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 39 կմ հյուսիս-արեմուտք Աղավնո գետի վերին հոսանրի ձախ ափին։ Բնակչությունը՝ 33 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղից 3 կմ արևմուտք կան հանքային ջրերի ադբյուրներ։ Ազատագրվելէ 1992-ի մայիսի 19-ին, բնակեցվել է 1996-ին՝ Ադրբեջանից բռնագադթած հայ փախստականնեավ։ ԲԵՐՁՈՐ (մինչև 1993-ը՝ Լաչին, 1993-96-ին՝ Քաշաթադ), քաղաք, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոնը, Ստեփանակերտից 50 կմ հարավ-արևմուտք, Հակարի գետի ձախարինյա ձոոսլանջին, Արծվասարի (Լաչին) հարավային գագաթի արևմտյան լանջին՝ Զորագետ և Թոնագետ գետակների վերնահովտում։ 1996-ի ապրիլի 25-ին վերանվանվել է պատմական Արցախի Բերձու գավառի անունով։ Բնակչությունը՝ 2150։ Ունի 2 միջնակարգ (կոչվել են Հ. Գալստյանի և Վ. Զատիկյանի անուններով), երաժշտական, զիշևւօթիկ և մարզարվեստի դպրոցներ, երկրագիտական թանգարան-պատկերասրահ, շրջանային հիվանդանոց են։ Գործում են արտադ-