Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան մի շարք ձեռնարկություններ, փայտամշակման և մետաղամշակման արտադրամասեր, ալրաղաց։ Բ-ի Ս. Համբարձման եկեղեցին օծվել է XI է 1998-ի մայիսի 31-ին։

Ազատագրվել է 1992-ի մայիսի 18-ին, բնակեցվել է 1993-ի դեկտեմբերի 2-ին՝ Ադրբեջանից շշշսագադթած հայ փախստականներով։

Ռ. Մաթևոսյան

ԲԵՐՔԱՁՈՐ, գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 6 կմ հարավ՝ 600 մ բարձրության փա։ Տարածքը՝ 160 հա։ Բնակչությունը (մինչե

1988- ը՝ հայեր և ադրբեջանցիներ)՝ 150 (2003)։ Ջբաղվում են այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնարղահությամբ։ Գործում են ալոսղացը, պահածոների արտադրության «Նարեկ». ճանրադարհաշինարարական «Քարափրւն» բաժնետիրական ընկերությունները հ նավթավերամշակման կոմբինատը։ Ունի 8-ամյա դպրոց, ակումբ և բուժկետ։

Բ-ում 1989-ին կազմավորվել է ընդհատակյա կամավորական ջոկատ (հրամանատար՝ 5ու. Ջահանգխյան), որը 1989-ի նոյեմբերին գյուղն ազատել է ադրբեջանցիներից և վերաբնակեցրել փախստականներով։ 1992-ին ջոկատը կազմակերպել է Բ-ի ինքնրադաշտպանությունը, իսկ Օոս առանձին ազատամարտիկներ ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել են տարբեր շրջանների ազատագրական մարտերին։ Ջոկատից զոհվել է 9 ազատամարտիկ։

Վ. Գալստյան

ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

(ԲԱՍ), միջազգային հասարակական անկախ և կամավորական կազմակերպություն։ Ստեղծվել է 1961-ին՝ Ֆրանսիայի բժիշկների նախաձեռնությամբ՝ բժիշկների, առողջապահության բնագավառի աշխատողների և իր առաքելությանը նպաստող այլ մասնագետների միավոոՏամբ։ Ունի 18 գրասենյակ, որոնցից ԲԱՍ-Ֆոսնսիան, ԲԱՍ-Բելգիան, ԲԱՍ-Շվեյցափան, ԲԱՍ-Հոլանդիան Ա ԲԱՍ-Իսպանիան գործող հ ծոսգրեր իրականացնողներ են (2003)։ ԲԱՍ մասնաճյուղեր գործում են 80 երկրներում, որտեղ աշխատում է շուրջ 2500 կամավոր (2003)։

ԲԱՍ-ի գլխավոր նպատակն է բնական աղետների (երկրաշրաժ, ջրհեղեղ են) և պատերազմների ժամանակ բժշկական համընդհանուր էթիկային Ա մարդասիրական սկզբունքներին համապատասխան, առանց ռասայական, կրոնական, աշխարհայացքային և այլ խտրականությունների բազմակողմանի բժշկական աջակցություն ցույց տալ տուժած մարդկանց։

ԲԱՍ-ն իր առաջին առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 1988-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, բուժօգնություն է կազմակերպել աղետյալներին, աջակցել առողջապահական ենթակառույցներին, հիմնել հոգեբանական խնամքի կենտրոն են։

2002-ին ԲԱՍ-ը ՀՀ-ում իրականացրել է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ու Սեանա լճի շրջանում հոգեկան առողջության ապահովման (ԲԱՍ-Բելգիա), դժվար իրավիճակում գտնվող երեխաների խնամակալության (ԲԱՍՖոսնսիա) ծրագրերը։

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԲԱՍ-ի ֆրանսիական, բելգիական և հոլանդական մասնաճյուղերը բժշկական օգնություն են ցույց տվել հակամարտող կողմերի վիրավորներին, գերիներին, պատանդներին, բռնագադթածներին, ինչպես նաև աջակցել դրանց առողջապահական կառույցներին։ ԼՂՀ-ում ներդրվել է հիվանդանոցային սանհիգիենային (բժշկական թափոնի վառարանի կառուցում և հիվանդանոցների սանիտարական վիճակի վերահսկում), ներարկումների անվտանգության, ընտանիքի պլանավորման, հոգեկան հիվանդների և պատերազմի ժամանակ վնասված երեխաների առողջացման, տոտերկուլոզի դեմ պայքարի ծրագրեր։