Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տոր (1997)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1973)։ 1974-93-ին աշխատել է Երևանի Բ. Ֆանարջյանի անվան ռենտգենաբանության և ուռուցքաբանության. Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության, Ք. Պետրոսյանի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտներում, հանրապետական կլինիկական հիվանդանոցում, հանրապետական ախտորոշման կենտրոնում։ 1993-2002-ին ծառայել է ՀՀ ԶՌՒ-ում։

1988- 92-ին կամավոր մեկնել է ԼՂՀ Շահումյանի շրջան և Ստեփանակերտ, առաջին բուժօգնություն ցույց տվել վիրավոր ազատամարտիկներին և հիվանդներին։ Զինադադարից հետո սպասարկել է զինծառայողներին։

ԳԵՎՌՐԳՅԱՆ Սամվել Աոկոստի (ծ. 11.11. 1953, Բաքու), զինվորական բժիշկ։ ՊԲ բժշկական ծառայության գնդապետ (1997)։ Ավարտել է Սարատովի (Ռուսաստան) բժշկական ինստիտուտը (1977)։ 1978-84-ին աշխատել է Ռուսաստանի տարբեր հիվանդանոցներում։ 1984-92-ին՝ Ստեփանակերտի մարզային հիվանդանոցի, շտապ բուժօգնության վիրաբույժ, 1992-94-ին՝ կենտրոնական զինվորական կլինիկական հրապիտալի, 1994-2000-ին՝ ՊԲ բժշկական ծառայության, 2001-ից՝ զինվորական կլինիկական հրապիտալի պետ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

ԳՅՌՒԼԻՇԱՆՅԱՆ Վալերի Գեորգիի (ծ. 22.2. 1949, Հարբութ, ԼՂՀ), վնասվածքաբան։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1976)։ Ավարտել է Բաքվի պետական բժշկական ինստիտուտը (1974)։ 1974-76-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒ-ում։ 1976-ից աշխատում է Ստեփանակերտի մարզային (հանրապետական) հիվանդանոցում, 1988-ից՝ վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ, միաժամանակ՝ ԼՂՀ գլխավոր վնասվածքաբան։

1990-94-ին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում բուժօգնություն է ցույց տվել հարյուրավոր վիրավոր և հիվանդ ազատամարտիկների։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Արամայիս Նեաեսի (ծ. 18.1. 1942, Մարտակերտ), վիրաբույժ։ Բժշկական ծառայության պահեստի լեյտենանտ (1967)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1966)։ 1966-70-ին աշխատել է Ակտյուբինսկի մապում (Ղազախստան), 1970-ից՝ ԼՂ առողջապահության համակարգում, 1992-ին Ստեփանակերտի ախտորոշման կենտրոնի նկուղային հարկում ստեղծել և ղեկավարել է վիրաբուժական բաժանմունքը։ 1992-94-ին բաժանմունքում և ռազմադաշտային շարժական (Հադրութ. Ֆիզուլի, Մարտակերտ ուղղություններ) հրապիտալներում վիրահատել է հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։

Պարգևատրվել է ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» մեդալով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Գևորգ Վահանի (ծ. 24.1 1.1951, Երևան), վիրաբույժ։ «Սպիտակ» փրկարրաական ջոկատի անդամ (1989)։ Բժշկական ծառայա-յ թյան պահեստի ավագ լեյտենանտ (1980)։ Ավարտել է Տոմսկի (Ռուսաստան) բժշկական ինստիտուտը (1979)։ 1970-72-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՌՒ-1 ում։ 1979-86-ին աշխատել է Կրասնոյաակի եփրամասում (Ռուսաստան), 1986-ից՝ Երևանի) «էրեբունի» բժշկական կենտրոնում։

1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկոո- շարժի ժամանակ մասնակցել է աղետի գոտո։ փրկարարական աշխատանքներին, 1989-91-ի0 Գետաշենի ենթաշրջանի, Հադրութի, Մարտս. կերտի շրջանների ինքնապաշտպանական ազատագրական մարտերին։ Աշխատել է Չլդրա1 նի, Դրմբոնի, Առաջաձոփ, Ֆիզողիի ռազմա-1 դաշտային շարժական հրապիտալներում՝ բա- ժօգնություն ցույց տվել հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների:

1991-ի մայիսի 7-ին ԽԱՀՄ ՆԳ զինվորներիք աջակցությամբ Ադրբեջանի ՄՀՆՋ-ականնեպ Գ-ին Ս. Հակոբքյոխվյանի և Վ. Խաչատրյանֆա հետ պատանդել են, տհղափոխել ԿիրովաբրափՅ բանտ, ենթարկել կտտանքների։ Ազատվել է Կարմիր խաչի ընկերությունների, միջազգային հա- սարակական կազմակերպությունների, անհա* գործիչների միջամտությամբ։

Պարգևատրվել է ՀՀ «Մխիթար Հերացի» մե( դալով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն I Արցախի քաջորդիներին» հուշամեդալով, «Մարտական ծառայության համար» մեդալ:

Երկ. Դժոխքից վհրադարի կա, Ե., 1997։ Թաթոցը, Ե. 2000։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Գրիշա Արամայիսի (ծ. 15 1936. գ. Այգեհովիտ (այժմ՝ ՀՀ Տավուշի մա* զում)), վիրաբույժ, վնասվածքաբան։ ՀՀ բանա-