Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

28.10.2001, Երևան), վիրաբույժ։ Խորհրդային բանակի բժշկական ծառայության գնդապետ 1983)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1961)։ 1961-91-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում՝ Ադրբեջանում (Լենքորան,Նախիջևան), Ուկրսրինայում (Կիևի. Դնեպրոպետրովսկի մարզեր). Լեհաստանում տեղակայված ոաախմբերի բուժմասեփ. հրապիտալների պետ։

1991- ից աշխատել է ՊՆ ռազմաբժշկական ծառայությունում, բազմիցս գործուղվել է ԼՂ. բժշկական օգնություն ցույց տվել վիրավորներին, մասնագիտական խորհրդատվություն՝ բուժաշխատողներին։

Պարգևատրվել է ԽՍՀՄ և Լեհաստանի Հանրապետության շքանշաններով ու մեդալներով։

ԴՈՒՄԱՆՅԱՆ Դերենիկ Հրանտի (ծ. 1.1.1953, Երևան), բժիշկ։ Բժշկական ծառայության պահեստի լեյտենանտ (1980)։ Բժշկական գիտությունների թեկնածու (1987)։ ՌԴ բնական գի>աթյունների ակադեմիայի իսկական անդամ ւ 2000)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1979) և Մոսկվայի Գերցենի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան (1987)։

1978- 97-ին աշխատել է Հոկտեմբերյանի Երվանդաշատ գյուղի (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարգում), Երևանի 19-րդ պոլիկլինիկայում, ԵՈաղարւծկոմի առողջապահության, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի առողջապահության և սոցիալական ապահովության բաժիններում, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ, 1997-ից՝ ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն, միաժամանակ՝ առողջապահության քաղաքականության և օրենսդրության ամբիոնի վարիչ։

1992- 94-ին համակարգել և ղեկավարել է վիրավոր ազատամարտիկների և զինծառայողների բուժապահովման աշխատանքները Երևանի և ՀՀ այլ քաղաքների հիվանդանոցներում, կազմակերպել բժիշկների և միջին բուժաշխատողների գործուղումները, դեղորայքի և մարդասիրական օգնության առաքումը ԼՂՀ։ Գործուն մասնակզություն է ունեցել ԼՂՀ առողջապահության համակարգի վերականգնման ու զարգացման. ՊԲ և ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ծառայությունների ստեղծման աշխատանքներին։

ԵՄԱՅԱՆ Ալբերտ Գարեգինի ծ. 12.9.1945. ք. Բոլնիս (Վրաստան)Լ վնասվածքաբան-օրթոպեդ։ ՀՀ բանակի բժշկական ծառայության փոխգնդապետ (2000)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1970)։ 1970-72-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

1972-91-ին աշխատելէՔ.Պետրոսյանի անվան Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտային ինստիտուտում, 1980-82ին՝ Կաբո-Վեոլե Հանրապետությունում (Կանաչ հրվանդանի կղզիՈեր), 1991-94-ին՝ Երևանի երկաթգծի հիվանդանոցի գլխավոր վնասվածքաբան, 1994-ից՝ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հրապիտալի՝ իր հիմնադարծ վնասվածքաբանության բաժանմունքի պետ։

1988- 94-ին կամավոր մեկնել է Գետաշենի ենթաշրջան և Ստեփանակերտ. բուժօգնություն է ցույց տվել վիրավոր, հիվանդ ազատամարտիկներին և խաղաղ բնակիչներին։ Շուշիի ազատագրման և Ստեփանակերտի հ րթի ռ ահրե տա կ ոծո ւմն երի ժամանակ վիրահատել է հարյոասվոր վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար», ՀՀ «Արիություն», «Մարշալ Բաղրամյան-100» մեդալներով։

ԵՍԱՅԱՆ Լափսա Սոսենի (ծ. 25.10.1950 ք. Օոլուբադ (Նախիջևանի Հանրապետություն)), թերապևտ։ ՀՀ բանակի բժշկական ծառայության կապիտան (2001)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1973)։ 1975-94-ին աշխատել է Երևանի կենտրոնական ուսանողական պոլիկլինիկայում, երկաթգծի հիվանդանոցում։

1991-2002-ին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում (կենտրոնական զինվորՂսկս.ւն կլինիկական հրապիտալի թերապևտիկ բաժանմունքի օրդինատոր)։ Բուժօգնություն է ցույց տվել վիրավոր, հիվանդ ազատամարտիկների և զինծառայողների։

ԵՐԵՄՅԱՆ Արա էդորարդի լծ. 30.1 1.1970, գ. Ուխտաձոր (ԼՂՀ Հադրութի շրջան)), վիրաբույժ։ ՊԲ բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1995)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1993)։ Ուսումնառությանը զուգընթաց կամավոր մեկնել է ԼՂՀ և Ուխտաձորի կամավորական ջոկատի կազմում մասնակցել Հադրութի շրջանի ինքնապաշտպանությանը։ 1993-99-ին ծառայել է ՊԲ-ում՝ գնդի հրապիտալի պետի տեղակալ, պետ, նույն գնդի բժշկական ծառայության պետ, 1999-ից՝ Հադրութի կենտրոնական շրջանային հիվանդանոցի գործադիր տնօրեն։