Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1991- 94-ին ՊԲ-ի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ֆիզուլիի (Սեյիդահմեդլու, Կարախանբեյփ), Ջաբոսյիլի, Կուբաթլոփ, Զանզելանի ազատագրական մարտերին։ Կենտրոնական զինվորական և ռազմադաշտային շարժական հրապիտալներում բուժել և վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար», «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով։

ԵՐԶՆԿՅԱՆ Ատն էդորապի քծ. 8.8.1950, գ. Հաղպատ (այժմ՝ ՀՀ Լոռիի մարզում)), ուրոլոգ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1996)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1978)։ 1970-72-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ- ում։ 1978-2000-ին աշխատել է Երևանի հանրապետական հիվանդանոցում, 6-րդ բուժմիավորումում, 2000-ից՝ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժական հիվանդությունների 2-րդ ամբիոնի դոցենտ։

1988- 94-ին կամավոր մեկնել է Ստեփանակերտ, Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի շրջաններ, բուժել և վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։

Աշխատությունները վերաբերում են միզաքարային հիվանդությունների հարցերին։

ԶԱՐԳԱՐՅԱՆ Մամվել Վարուժանի (ծ. 21.12. 1959, Երևան), մանկաբույժ-անեսթեզիոլոգ։ ՀՀ բանակի բժշկական ծառայության կապիտան (1998)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական (1983) և Մոսկվայի բժշկական գիտությունների ակադեմիայի մանկաբուժության ինստիտուտները։

1983-93-ին աշխատել է Երևանի 3-րդ մանկական, Մասիսի հանրապետական օրթոպեդիայի հիվանդանոցներում, Երևանի այրվածքների հանրապետական կենտրոնում, 2001-ից՝ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հրապիտալում՝ ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ։

1991-94-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապիտալում և Քելբաջարի շրջանի ռազմաբժշկական ծառայության բուժկետերում մասնակցել է վիրավոր ազատամարտիկների բուժօգնության աշխատանքներին։

ԹԱՄԱՄՅԱՆ Հակոբ Ղուկասի քծ. 12.10.1955, գ. Ազավրեթ (Վրսատանի Ախալքալարի շրջան)), վիրաբույժ։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1983)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1979), լազերային վիրաբուժության մասնագիտությամբ՝ վերապատրաստվել Մոսկվայի Ղ> 51 կլինիկական հիվանդանոցում (1993)։ 1980-83-ին աշխատել է Վանաձորի իք° 53, 1983-ից՝ Երևանի հանրապետական (այժմ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն) կլինիկական հիվանդանոցներում։

1988-94-ին կամավոր և գործուղումով մեկնել է ՀՀ Գ-ոփսի, Մեղփի, ճամբարակի, Նոյեմբերյանի և ԼՂՀ Հադրութի, Շահումյանի շրջաններ, Գետաշենի ենթաշրջան, Ստեփանակերտ. հիվանդանոցներում, կենտրոնական և ռազմադաշտային շարժական հրապիտալներում բուժել և վիրահատել է վիոովոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։

ԻՆԱՆՑ Մոս-են Խաչիկի քծ. 19.6.1956, գ. Արծվաբերդ (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)), անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1982)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1980-85-ին աշխատել է Ապարանի շրջանային կենտրոնական, 1985-ից՝ Երևանի 8-րդ կլինիկական (այժմ՝ «Քանաքնռ-Զեյթուն» բժշկական կենտրոն) հիվանդանոցներում։ 1992-94-ին կամավոր և գործուղումով մեկնել է ԼՂՀ. Ստեփանակերտի կենտրոնական, Ֆիզուփի ռազմադաշտային շարժական հրապիտալներում մասնակցել է վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների բուժման և վիրահատման աշխատանքներին։

Ա. Չիբախչյան

ԽԱՉԱՏՐՅԱՆ Արտակ Վլադիմիրի ք20.10. 1964, ք. Կալինինո (այժմ՝ Տաշխ՝ ՀՀ Լոռու մարզում) 17.4.1993, Գյուփստան գ-ի մոտ (ԼՂՀ Շահումյանի շրջան)), վիրաբույժ, ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1989)։ 1989-91-ին՝ Տաշիրի կենտրոնական շրջանային հիվանդանոցի շտապ բուժօգնության կայանի վարիչ, 1991-ի հոկտեմբեր - 1992-ի հունիսին՝ Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ 1992-ի սեպտեմբեր - 1993-ի հունվարին «Եղնիկ ԹՄ» պարտիզանական ջոկատի կազմում մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, բուժօգնություն է ցույց տվել վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։

1992- ի հունվար-փետրվարին «Սպիտակ» փրկարարական ջոկատի կազմում օգնություն Է