Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1991 -ի սեպտեմբեր-հոկտեմբերին կամավոր մեկնել է Շահումյանի շրջան. հետազոտել է հաւյորոսվոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Սան Ռաբենի (ծ. 25 2. 1961, Երևան), զինվորական բժիշկ, նյարդավիրաբույժ։ ՀՀ բանակի ավագ լեյտենանտ (1992)։ Բժշկական գիտությունների թեկնածու (1995)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1984) և Մոսկվայի Ն. Բոսպենկոյի անվան նյապավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի օրդինատուրան (1986)։ 1986-ից աշխատում է Բ. Ֆանարջյանի անվան ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտում։ 1992-94-ին կամավոր և գործուղումով մեկնել է Ստեփանակերտ. կենտրոնական զինվորական կլինիկական հրապիտալում կատարել է շուրջ 150 վիրահատություն։

Աշխատությունները վերաբերում են նյարդային համակարգի ուռուցքային հիվանդությունների պլաստիկ վիրահատությունների կիրառման խնդիրներին։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Լիլիա Միքայելի (ծ. 5.5. 1963,Հադրութ՝ ԼՂՀ), անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ ՊԲ բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1994)։ 1992-94-ին ծառայել է ՊԲ-ում։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1987)։ 1987-92-ին աշխատել է Հադրութի շրջանային կենտրոնական հիվանդանոցում. Ի1° զորամասի հրապիտալում։

1991-94-ին ռազմադաշտային շարժական հրապիտալների անձնակազմի հետ մասնակցել է Հադարթի շրջանի զյուղերի ինքնապաշտպանական և Ջաբոսյիլի, Կուբաթլոփ, Զանգելանի, Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին։ Բուժօգնություն է ցույց տվել հարյուրավոր ազատամարտիկների։

1996-ից բնակվում է Մոլդովայի Հանրապետությունում։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հարություն Սիմոնի ք 20.2.1940, գ. Ուջան (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) - 30.1.1999. գ. Ուջան). բժիշկ, ազատամարտիկ, Ղարաբաղյան շարժման մասնակից։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1977)։ 1977-84-ին աշխատել է Աշտարակի կենտրոնական շրջանային հիվանդանոցում՝ ախտաբան-անատոմ, 1984-ից՝ Բյուրականի (ՀՀ Արագածոտնի մարզ) «Արագած» մանկական առողջարանի գլխավոր բժիշկ։ 1965-ին ղեկավարել է «Վրիժառուներ» ընդհատակյա խումբը, որը 1967-ին Ուջան գյուղում կանգնեցրել է զորավար Անդրանիկի (18651927) հուշարձանը։

1988- ին Սպիտակի երկրաշարժի ժամանակ մասնակցել է փրկարարական, բուժսպասարկման աշխատանքներին, 1989-93-ին՝ Շուշիի (Ջանհասան-Քյոսալար հատվածում), «Արծիվ1» մահապարտների կազմում (դասակի հրամանատար)՝ Մարտակերտի (Չլդրան, Դրմբոն, Վաղահաս. Հարությունագոմեր. Պողոսագոմեր) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական գործողությունների ժամանակ նաև բուժօգնություն է ցույց տվել վիրավոր ազատամարտիկներին, կազմակերպել վիրավոր և զոհված ազատամարտիկների տարհանումը, զինադադարից հետո «Արագած» մանկական առողջարանում՝ նրանց ընտանիքների և ծնողազուրկ (նաև աղետի գոտու) երեխաների բուժսպասարկումը։

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։ Գտկ. Աւգրւյան Դ., Բժիշկ Հարաթը, ե., 2001:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մհեր Հովիկի (ծ. 13.1. 1943, Երևան), անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոզ ՀՀ բանակի բժշկական ծառայության մայոր (1994)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1971)։ 1971-93-ին աշխատել է Սպիտակի կենտրոնական շրջանային հիվանդանոցում, Էստոնիայի քաղաքացիական նավատորմում, Համամիութենական վիրաբուժության գիտական կենտրոնի Երևանի մասնաճյուղում, 1993-ից՝ Երևանի կայազորային հրապիտարի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոզիայի բաժանմունքի պետ։

1991-ին կամավոր մեկնել է ԼՂՀ Շահումյանի շրջան, մասնակցել է վիրավոր և հիվանդ ազատամարտիկների, խաղաղ բնակիչների բուժման աշխատանքներին, վիրահատել հարյուրավոր ազատամարտիկների, որոնց մեծ մասն ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մերգեյ Իվանի Ա .4.1937. Երևան - 19.12000. ք. Սիսիան (ՀՀ Սյունիքի մարզ)), վիրաբույժ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1975)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1960)։ 1968-88-ին աշխատել է Կամպի շրջանի բուժմիավորումում, Անդրկովկասի երկաթուղային վարչության Երևանի բաժանմունքի կլինիկական հիվանդանոցում, Երևանի պետական բժշկական ինստիտուտում. Հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում. 1993-2000-ին՝ ՊՆ կենտունա-