Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՄՈՎՍԻՍՅԱՆ Սերգեյ Զավենի (ծ. 13.2.1961, Բաքու), վիրաբույժ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1994)։ ԼՂՀ ներքին ծառայության փոխգնդապետ (1997)։ Ավարտել է Բաքվի պետական բժշկական ինստիտուտը (1984), Մոսկվայի Ավ. Վիշնևսկու անվան վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական օրդինատուրան (1990) և ասպիրանտուրան (1994)։

1983- 92-ին աշխատել է Ստեփանակերտի մարզային (հանրապետական) հիվանդանոցում, 1992-94-ին՝ ՊԲ կենտրոնական զինվորական կլինիկական հրապիտալում, ապա՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հրապիտալի պետի տեղակալ։ 1994-ից՝ ԼՂՀ ՆԳՆ բժշկական բաժանմունքի պետ։

1988- 94-ին մասնակցել է Հադրութի (Սարինշեն, Ծամձու), Խոջալուի ազատագրական մարտերին, ղեկավարել Մաղավուզի, Կուսապատի, Չլդրանի, ԴոՏբոնի, Ցեխ-Ձոփ, Աղդամի, Լաչինի, Հադրութի ռազմադաշտային շարժական հրապիտալների աշխատանքները։

ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ Վլադիմիր Շմավոնի (ծ. 9.6.1956, Ստեփանակերտ), անեսթեզիոլոգռեանիմատոլոգ։ ՊԲ բժշկական ծառայության պահեստի մայոր (1997)։ Ավարտել է Օրջոնիկիձեի (այժմ՝ Վլադիկավկազ, Հյուսիսային 0սիա-Ալանիայում) բժշկական ինստիտուտը (1978)։ 1979-82-ին աշխատել է Ալթայի երկրամասի Ռուբցովսկ (Ռուսաստան) քաղաքի երկաթուղային, 1982-97-ին՝ Ստեփանակերտի մարզային, ապա՝ հանրապետական հիվանդանոցներում, զինվորական կենտրոնական կլինիկական հրապիտալում, 1997-ից՝ «Դիագնրատիկ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն։

1991- 94-ին մասնակցել է ԼՂՀ Հադրութի (Հադրութ, Տող, Սարինշեն), Ասկերանի (Սըղնախ), Մարտակերտի (ԴոՏբոն, Չլդրան), Շուշիի, Լաչինի, Աղդամի ռազմադաշտային շարժական, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հրապիտալներում հարյուրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների բուժսպասարկման աշխատանքներին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2րդ աստիճանի շքանշանով։

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱրթուՐ Մուշեղի (ծ. 1.1.1958, Բեշդ (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)), փթկոկորդականջաբան։ Բժշկական ծառայության պահեստի կապիտան (1985)։ Բժշկական գիտությունների թեկնածու (1990)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1980) և Մոսկվայի բժիշկների կատարելագործման ինստիտուտի ասպիրանտուրան (1990)։ 1980-99-ին աշխատել է Շամշադինի կենտրոնական շրջանային հիվանդանոցում, Երևանի Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում. 1999-ից՝ 3-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցում, միաժամանակ՝ ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի փթկոկորդականջաբանության ամբիոնի դոցենտ։

1988- 92-ին կամավոր մեկնել է ՀՀ Շամշադինի շրջան, Ստեփանակերտ. կենտրոնական շրջանային, մարզային և մանկական հիվանդանոցներում ու կենտրոնական զինվորական հրապիտալում մասնակցել է հիվանդ, վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների բուժսպասարկման աշխատանքներին։ Վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների։

Աշխատությունները վերաբերում են քթի և հարքթային խոռոչների հիվանդությունների առանձին հարցերին և դրանց բուժմանը։ Բազմաթիվ շնորհակալագրեր է ստացել ԼՂՀ ՊՊԿ ռազմական բուժծառայության վարչությունից և ՀՀ առողջապահության նախարարությունից։

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Աորինա Ռոբերտի (ծ. 15.7. 1967, Երևան), վիրաբույժ, ազատամարտիկ։ Բժշկական ծառայության ավագ լեյտենանտ (1989) ։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1989)։ 1992-ից աշխատում է Երևանի հանրապետական հիվանդանոցի (այժմ՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն) 2-րդ վիրաբուժական բաժանմունքում։ Ամուսնու՝ Ա. Խաչատղանի հետ 1993-ի գարնանը կամավոր մեկնել է ԼՂՀ Շահումյանի շրջան։ Ամուսնու զոհվելուց հետո «Եղնիկնեոա պարտիզանական ջոկատի հենակետում ղեկավարել է ռազմադաշտային շարժական հրապիտալի աշխատանքները։ Մասնակցել է ՇահրաՏյանի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանությանը։

Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար* մեդալով։

ՁԻԼԻՆԳԱՐ-ՅԱՆ 0-եղամ Սմբատի (ծ. 2.1. 1962, Երևան), անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոզ. ՀՀ բանակի բժշկական ծառայության ավազ