Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԼՂՀ ԳԽ Նախագահությունը 1992-ի մարտի 4-ին նուրն նշանակել է Արցախի ԻՊՈհ հրամանատար։ Նույն օրը հաստատվել է նաև ԼՂՀ պաշտպանության խորհրդի կազմը, որում ընդգրկվել են Վ. Բալայանը. 0. Եսայանը, Ա. Կարապետյանը, Ա. Մկրտչյանը (նախագահ). Ս. Սարգըսյանը, Ա. Տեր-Թադերայանը. Ռ. Քոչարյանը։

Մարտի 11-ին Ասկերանի ինքնապաշտպանության շրջանային ուժերը ռազմագործողություն են ձեռնարկել մինչ այդ զիջած դիրքերը վերադարձնելու նպատակով։ Ծավալված մարտերի արդյունքում հակառակորդի խմբավորումը գլխովին ջախջախվել է։ Նույն օրը ԻՊԱՐ ռազմագործողություն են սկսել նաև Արխավենդի կրակակետերի վնասազերծման նպատակով։ Արխավենդի ու շրջակա գյուղերի ազատագրումով ապահովվել է շրջանը ԼՂՀ կենտրոնի հետ կապող Խաչենագետի կամրջի և Կիչան գյուղով անցնող ավտոճանապարհի անվտանգությունը, առգրավվել է զգալի քանակով ռազմամթերք։

1991-ի ապրիլին առավել ցայտուն են արտահայտվել Ադրբեջանի որդեգրած «բնաջնջողական պատերազմի» քաղաքականության տարրերը։

Ուժեր ու միջոցներ կենտրոնացնելով ԼՂՀ սահմանագծի ողջ երկայնքով՝ առանձին տեղամասերում հակառակորդը փորձել է բացահայտել ԻՊՈՒ պաշտպանության համեմատաբար թույլ օղակները, մշտական հրետակոծությունների միջոցով ավերել խաղաղ բնակավայրերը և հոգեբանորեն ընկճել բնակչությանը։ Բոլոր ռազմական գործողություններին ներգրավել են նաև ԽՍՀՄ 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի (Կիրովաբադում տեղակայված) սպաներին։

Իսկ Շուշիի ռազմական գործողությանն անմիջապես նախորդել է 1992-ի ապրիլի 29-ին Ստեփանակերտի մատույցներում տեղի ունեցած մարտը։ ԼՂՀ ԻՊՈՒ-ի ակտիվ գործողություններին սպասող հակառակորդը հոգեբանական լարված իրավիճակում կորցրել է հավասարակշռությունը և նախահարձակ եղել։ Կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը և կենդանի ուժի մեծ կորուստներ պատճառելով՝ հայ մարտիկները հաջողությամբ հետ են մղել բոլոր գրոհները։ Դա Շուշիից ու Ջանհասանից թշնամու ձեռնարկած ցամաքային վերջին հարձակումն Էր։

Այդպիսով. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը նոր թարի ու ծավալներ էր ընդունել։ Ադրբեջանական կողմն առաջինն է կիրառել մարտական ծանր տեխնիկա, այդ թվում՝ Տ-72 տանկեր, «Գոսդ» հրթիռահրետանային համազարկային կայանքներ։ ԼՂՀ ԻՊՈհ թվապես ու սպառազինությամբ գերակշռող հակառակորդին արժանի հակահարված են հասցրել, ոչ միայն պաշտպանելով հանրապետության սահմանները, այլև վնասազերծելով Ադրբեջանի ռազմական հենակետերը։ Գարնանային պատերազմաշրջանի կեսերին Արցախում հակառակորդի գլխավոր զինադաշտը շարունակել է մնալ Շուշին, որի հետ ռազմավարական գիծ էին կազմում Քյոսալար, Ջանհասան, Կարագյավ գյուղերը։

Ստեղծված իրավիճակում Շուշիի ազատագրումը դառնում էր պարտադրված անհրաժեշտություն. դրա համար առկա էին տնտեսական ու ռազմական բոլոր նախադրյալները։

Այս ռազմական գործողության նախապատրաստումը կատարվել է մի քանի փուլով՝ դիվանագիտական, լոստվաքարոզչական և ռազմա–