Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կենտրոնական հիվանդանոցներում, ռազմադաշտային շարժական. Ստեփանակերտի կլինիկական հրապիտալներում բուժել և վիրահատել է կիրավա ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։

Աշխատությունները վերաբերում են քրոնիկական սուբդուրալ հեմատոմաների վիրաբուժական բուժման եղանակների համեմատական գնահատականի հարցերին։ Հեղինակ է «Նվիրում եմ…» (Ե., 1998) և «Հոգու քարեր» (Ե., 2001) պատմվածքների ժողովածուների։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Ալեքսանդր Միխայելի (ծ. 15.6. 1944, Շուշի), անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ Ավարտել է Սարատովի բժշկական ինստիտուտը (1969), վերապատրաստվել Բաքվի (1971), Մոսկվայի (1972, 1978. 1984), Երևանի (1990) բժիշկների կատարելագործման ինստիտուտներում։ 1969-97-ին աշխատել է Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայանում, մարզային (հանրապետական) հիվանդանոցում (1981-ից՝ անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոզիայի բաժանմունքի վարիչ), 1997-99-ին՝ ԼՂՀ առողջապահության նախարար։

1988- 94-ին մարզային (հանրապետական) հիվանդանոցում և Մարտունիի, Ֆիզուլիի, Հադրութի ռազմադաշտային շարժական հրապիտալներում բուժօգնություն է ցույց տվել հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների։

Պարգևատրվել է ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» մեդալով, «Մայրական երախտագիտոլ թյուն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Սամվել Հրաչի (ծ. 14.4.1955, Երևան), վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական ծառայության պահեստի կապիտան (1989) ։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1979), Մոսկվայի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի օրդինատուրան (1985) ու ասպիրանտուրան (1989)։

1978- 93-ին աշխատել է Հոկտեմբերյանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում, Երևանի Ք. Պետրոսյանի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում՝ վնասվածքաբան, կրտսեր գիտաշ խատող, 1993-ից՝ Երևանի 8-րդ բուժմիավորման վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ։

1988- ին, 1991-ին և 1993-ին կամավոր մեկնել է ՀՀ Արարատի (Երասխ) և ԼՂՀ Շահումյանի շրջաններ, Ստեփանակերտ։ Հիվանդանոցներում, ինչպես նաև Երևանի 8-րդ բուժմիավորման բաժանմունքում վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների:

Աշխատությունները վերաբերում են բաց կոտրվածքների նոր եղանակներով բուժման և վնասվածքաբանության այլ խնդիրների։

ՍԱՀԱԿՅԱՆ Ատավազդ Բազոստի (ծ. 222 1953, գ. Կոդբ (ՀՀ Տավուշի մարզ)), վիրաբույժ. ՀՀ-ում պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության հիմնադիրներից։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1976)։ Բժշկական գիտությունների թեկնածու (1989). դոցենտ։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1975), վերապատրաստվել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցափայի, ԱՄՆ-ի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկաներում։

1977-82-ին աշխատել է Դնեպրոպետրովսկոա (Ուկրաինա), 1982-96-ին՝ Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության գիտական կենտրոնում.

1988- ից՝ Պլաստիկ վիրաբուժության հանրապետական կենտրոնի ղեկավար, միաժամանակ Երևանի պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ (1996-98-ին եղել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ)։

1990- 92-ին մասնակցել է Արարատի (Երասխ),Նոյեմբերյանի, Մեղրիի ինքնապաշտպանական մարտերում վիրավորների տարհանման և բուժման աշխատանքներին։ 1990-ից կամավոր և գործուղումներով մեկնել է ԼՂՀ. Ստեփանակերտի կենտրոնական զինվոշական կլինիկական հրապիտալում բուժօգնություն է ցույց տվել հարյուրավոր հիվանդ, վիրավոր ազատամարտիկների, խաղաղ բնակիչների, ղեկավարել վերջույթների և դեմքի ծանր վնասվածքներով հիվանդների բուժման աշխատանքները։ ԼՂՀ է առաքել դեղորայք, մարդասիրական օգնություն։

Աշխատությունները վերաբերում են վնասված վերջույթների, մարմնամասերի վերականգնմանը. հրազենային ծանր վնասվածքների բուժմանը։ ՀՀ-ում առաջինն է կատարել մատի պատվաստում։

ՀՀ Աժ պատգամավոր (1995-99), ՀՀ նախագահին առընթեր վիրավոր ազատամարտիկների բուժման հանձնաժողովի անդամ (199ից)։ Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ (1998-ից)։