Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վարել) 100-ից ավելի վիրավոր ազատամարտիկների բուժօգնության աշխատանքներին։

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ Կոստանդին Դավթի (ծ. 18.9.1951, Բաքու), քիթկոկորդականջաբան։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1980)։ Ավարտել է Կալինինի (այժմ՝ Տվեր՝ ՌԴ-ում) պետական բժշկական ինստիտուտը (1977)։ 1977-95-ին աշխատել է Կշեստցիի (ՌԴ Նովգոշոդի մարզ) կենտրոնական հիվանդանոցում, Զարենցավանի բուժսանմասում, Երևանի 7-րդ պոլիկլինիկայում (գլխավոր բժշկի տեղակալ), 1995-ից՝ Երևանի 6-րդ հիվանդանոցում։ 1993-95-ին ծառայել է կամավորական 5-րդ բրիգադի բուժծառայությունում։

1991- ի հունվարին կամավոր մեկնել է ԼՂՀ Մարտակերտի շրջան, մասնակցել է ռազմադաշտային շարժական հրապիտալների ստեղծման աշխատանքներին, վիրահատել, բուժել հարյուրավոր ազատամարտիկների։ 1995-ին զորացրվել է։

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։

ՍԱՖԱՐՅԱՆ Կոմիտաս Խաչիկի (ծ.25.02.1960. գ.Ներքին Բազմաբերդ (այժմ՝ Ք. Երևան)՝ բժիշկ։ ՀՀ բանակի բժշկական ծառայության գնդապետ (2016)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1984)։ 1986-88-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ- ում։ 1988-94-ին աշխատել է Երևանի տարբեր հիվանդանոցներում, 1994-ից ծառայում է ՀՀ բանակում։

1989-94-ին կամավոր և գործուղումով մեկնել է ԼՂՀ (Ստեփանակերտ, Ասկերան, Շահումյան, Մարտունի և այլն). բուժօգնություն է ցույց տվել վիրավոր և հիվանդ ազատամարտիկներին, կազմակերպել վիրավորների տարհանումը։

Պարգևատրվել է ՊՆ՝

● Մարշալ Բաղրամյան ● Անդրանիկ Օզանյան ● Վազգեն Սարգսյան ● Գարեգին Նժդեհ ● Դրաստամատ Կանայան ● ՀՀ ԶՈՒ 20 տարի ● Ամբասիր ծառայության 1-ին աստիճանի ● Ամբասիր ծառայության 2-րդ աստիճանի ● Ամբասիր ծառայության 3-րդ աստիճանի ● Ամբասիր ծառայության 4-րդ աստիճանի ● ԼՂՀ մայրական երախտագիտություն ● ԵԿՄ Կոտայք գումարտակի հուշամեդալ մեդալներով։


ՍԵԻՆՅԱՆ Սերգեյ Գրիգորի (ծ. 29.11.1947, Երևան), օրթոպեդ, ուռուցքաբան։ ՀՀ բանակի բժշկական ծառայության պահեստի փոխգնդապետ (1999)։ Բժշկական գիտությունների թեկնածու (1997)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1972), Ադրբեջանի երկաթգծի հիվանդանոցի ինտերնատուրան

(1972) ։ 1973-99-ին աշխատել է Մինջևանի (այժմ՝ Միջնավան՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում), Սպիտակի կենտրոնական շրջանային հիվանդանոցներում (նաև՝ շրջանային պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ), Երևանի օրթոպեդիայի և վնասվածքաբանության ինստիտուտում, 1999-ից՝ Երևանի ուռուցքաբանության գիտա կան կենտրոնի գլխավոր բժիշկ, 2000-ից. միաժամանակ՝ բուժական և ընդհանուր հարցերով փոխտնօրեն։

1990- ին և 1991-92-ին կամավոր մեկնել է ՀՀ Արարատի (Երասխ), ԼՂՀ Շահումյանի շրջաններ և Ստեփանակերտ, բժշկական խմբի հետ (ղեկավար) հիվանդանոցներում վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչ ների, զբաղվել տաժանման աշխատանքներով։

1991- ից մասնագիտական օգնություն է ցույց տալիս Ստեփանակերտի հակաուռուցքային դիսպանսերի և զինվորական կենտրոնական կլինիկական հրապիտալի բժիշկներին։

Աշխատությունները վերաբերում են հենաշրաժիչ ապարատի չարորակ և բարորակ ուռուցքների բուժման խնդիրներին։

ՍԵՅՐԱՆՅԱՆ Վարազդատ Մուշեղի (ծ. 303. 1963, Երևան), ակնաբան-միկրովիրաբույժ։ Բժշկական ծառայության ավագ լեյտենանտ (1989)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1986). վերապատրաստվել Չեխիայում (1994), Դանիայում (1998), ԱՄՆ-ում (2002), մասնակցել ամերիկյան ակնաբույժների համաժողովին (2002)։ 1986-90-ին աշխատել է Հանրապետական ակնաբուժական կենտրոնում, Երևանի Շահումյանի շրջանի շտապ բուժօգնությունում, ՀՀ Բաղրամյանի, Արագածի շրջաններում, 1990-ից՝ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում։

1992- 97-ին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում, եղել Սիսիանի կայազորային հրապիտալի ակնաբուժական բաժանմունքի և ընդունարանի պետ։

1991- ի սեպտեմբերին կամավոր մեկնել է ԼՂՀ Շահումյանի շրջան, 1994-ի եռամսյա հավաքին և այնուհետև՝ Ստեփանակերտ. մասնակցել է հիվանդ. կխավոՐ ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների բուժօգնության աշխատանքներին, վիրահատել հարյուրավոր ազատամարտիկների։ 1997-ից Ստեփանակերտում, ՀՀ Արագածոտնի, Սյունիքի և Շիարկի մարզերում առաջինն է կատարել աչքի վիրահատություն՝ ներակնային ոսպնյակների տեղադրումով։

Աշխատությունները վերաբերում են ԼՂՀ, ՀՀ Սիսիանի և Մեղրիի ենթաշրջաններում տարած-