Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ված աչքի հիվանդությունների ուսում նասխության և բուժման խնդիրներին։

ՍԵՓՅԱՆ Հենփկ Խոսրովի (8.12.1934. գ. Գյուլիստան (ԼՂՀ Շահումյանի շրջան) - 7.4.2003, Երևան), վիրաբույժ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1972), պրոֆեսոր (1993) ։ «Արցախ», «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միությունների նախագահության անդամ։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1957)։ 1958-69-ին աշխատել է Ստերիրսնակերտի մարզային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում. 1969-71-ին՝ Երևանի հանրապետական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ. 1991-ից՝ «Հայբուսակ» ինստիտուտի վխաբուժության ամբիոնի վարիչ։ Մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ). ԼՂՀ Շահումյանի (Մանաշիդ. Բուզլուխ), Ասկերանի (Խոջալու). Օ-ետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին. ռազմադաշտային շարժական հրապիտալներում բժշկական օգնություն է ցուց տվել վիրավոր ազատամարտիկների։

ՍԵՖԵՐՅԱՆ Երվանդ Արագսի (ծ. 24.3.1945. Հալեպ (Սիրիրսվ, նյարդավիրաբույժ։ ՀՀ բանակի բժշկական ծառայության մայու (2001)։ Բժշկական գիտությունների թեկնածու (1976)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1967). վերապատրաստվել Լենինգրաղի ֆիզիոլոգիայի (1976). Մոսկվայի Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական գիտահետազոտական (1978) ինստիտուտներում։ 1968-70-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում։ 1961-93-ին աշխատել է ՀՀ Արարատի շրջանի Աուրենավան գյուղում. ՀՀ Օ-ԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում. Երևանի «Շտապ օգնություն» հիվանդանոցում. Բ. Ֆանարջյանի անվան ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի նյապավիրաբաժական բաժանմունքում.

1991- 2000-ին՝ Մաուցքաբանության գիտական կենտրոնում։ 2000-ից՝ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հրապիտարի իր հիմնադրած նյարդավիրաբուժական բաժանմունքի պետ։

1990- ից կամավոր մեկնել է ՀՀ սահմանամերձ շրջաններ և ԼՂՀ. բուժել է հարյուրավոր վիրավոր ու հիվանդ ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։

Աշխատությունները վերաբերում են նյարդավիրաբուժության խնդիրներին։

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։

ՄՏԵՓԱՆՅԱՆ Գագիկ Վլադիմիրի (ծ. 13.9. 1955. Երևան). անեսթեգիոլոգ-ռեանիմատոլոգ։ ՊԲ բժշկական ծառայության մայու (1997)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1982)։ 1973-75-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1982-88-ին աշխատել է ՀՀ Թումանյանի շրջանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում. 1988-97-ին՝ «Մալաթիա» բժշկական կենտրոնում. 1997-ից՝ ԼՂՀ Մարտունիի շրջանի Մ. Մելքոնյանի անվան զինվորուկան կայազորային հրապիտալի վխաԲոլժության և վերակենդանացման բաժանմունքի պետ. ապա՝ հրապիտարի պետի տեղակալ։

1991- 94-ին կամավոր մեկնել է ԼՂՀ Մարտունիի շրջան. բուժօգնություն է ցույց տվել վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։

ՄՏԵՓԱՆՅԱՆ Ռոպոլֆ Համբաւձումի (ծ. 26.7. 1940. Երևան). վիրաբույժ։ ՀՀ բանակի փոխգնդապետ (1994)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1965)։ 1965-91ին աշխատել է Կալինինոյի շրջանային կենտրոնական. Երևանի 2-րդ. 6-րդ կլինիկական. Շտապ օգնության հիվանդանոցներում.

1988- 94-ին՝ «Հատուկ գնդի» բուժծառայության պետ (միաժամանակ. 1993-94-ին՝ ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ).

1992- 2002-ին՝ ՊՆ ԻՎԶ զուրսմասի բուժծառայության պետ։ 2002-ին զորացւվել է։

1990- 94-ին «Հատուկ գնդի» կազմում (կամավոր) մասնակցել է ԼՂՀ Շահումյանի. Մարտակերտի. Լաչինի. Քելբաջարի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին. բուժօգնություն է ցույց տվել վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։ Պարգևատրվել է ՀՀ «Ափություն» մեդալով։

ՎԱՀԱՆՅԱՆ Վահան Ռաֆիկի (ծ. ւ4.6.1953, Երևան). էլեկտրամեխանիկոս։ Ավարտել է Երևանի կինեմատոգոսֆիայի և կինոֆիկացիայի տեխնիկումը (1977)։ 1971-73-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1975-79-ին աշխատել է ՀԽՍՀ հեռուստակենտրոնում, 1979-ից՝ «Հայբուժտեխնիկա» միրսվորման ճարտարագետ-մեխանիկոս։

ին. 1992-ին և 1993-ին բժիշկների տարբեր խմբերի հետ կամավոր մեկնել է ԼՂՀ Շահումյանի. Մարտակերտի. Հադրութի շրջաններ. մասնակցել է ռազմադաշտային շարժական և