Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(1984)։ Բժշկական գիտությունների թեկնածա (1993)։ Ավարտել է Կալինինի (այժմ՝ Տվեք Ռուսաստանում) պետական բժշկական ինստիտուտը (1979), վերապատրաստվել Օբնինսկի (Ռուսաստան) ուռուցքաբանության գիտական կենտրոնում (1983), Մոսկվայի Ալ. Վիշնեսկու անվան վի րաբուժության ինստիտուտում (1989), Մոսկվայի ռազմական օկրուգի կենտրոնական հրապիտալում (Պուլոլսկ, 1984)։ 1981-88-ին աշխատել է Բրյանսկի (Ռուսաստան) մարզային, ՀՀ Ապարանի կենտրոնական շրջանային հիվանդանոցներում, 1988-ից՝ «էրեբունի» բժշկական կենտրոնում, 1992-ից, միաժամանակ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժական հիվանդությունների Ի1° 1 ամբիոնի դոցենտ։

1988-ին կամավոր մեկնել է ԼՂՀ Շահումյանի շրջան, մասնակցել է հիվանդ, վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների բուժօգնության աշխատանքներին։ Բուժել և վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների։

Աշխատությունները վերաբերում են արյան երկարատև ճնշման համախտանիշի, ստամոքսի խոցային հիվանդության, կրկնակի վիրահատության և այլ հարցերի։

ՔԱԲԱԲՅԱՆ Արմենուհի Սերգեյի (ծ. 20.7. 1958,գ.Ամասիա (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)), սրտաբան։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1987)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1980), վերապատրաստվել «էրեբունի» բժշկական կենտրոնում (1988)։ 1980-90-ին աշխատել է Երևանի 2րդ կլինիկական, Աշոցքի կենտրոնական շրջանային հիվանդանոցներում. 1990-ից՝ Երևանի 8-րդ բուժմիավորումում։ 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ ՀՀ Աշոցքի շրջանում մասնակցել է փրկարարական, 1992-ի փետրվար-մարտին ԼՂՀ Շահումյանի շրջանում՝ հիվանդ, վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակչության բուժսպասարկման, տարհանման աշխատանքներին։

ՔՈԼՈ5ԱՆ Կարեն Ալեքսանդրի (ծ. 24.11.1956. Երևան), մանկաբույժ-վնասվածքաբան։ Բժշկական գիտությունների թեկնածու (1992)։ Ավարտել է Կալինինի (այժմ՝ Տվեք Ռուսաստանում) պետական բժշկական ինստիտուտը (1981), 1981-97ին աշխատել է Պոչեպայի հիվանդանոցում, Երևանի Ք. Պետրոսյանի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում, 1997-ից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի 1 -ին մանկական կլինիկական հիվանդանոցի մանկական վնասվածքների և օրթոպեդիայի բաժնի վարիչ։

1990- ին կամավոր մեկնել է Գետաշենի ենթաշրջան, 1992-ին՝ Ստեփանակերտ. բուժել է վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների, մասնակցել Ստեփանակերտի հրապիտալի ստեղծման աշխատանքներին։

ՕՀԱՆՅԱՆ Յուրի Օհանջանի (ծ. 17.6.1950, Երևան), համաճարակաբան-հիգիենիստ։ Ավարտել է Լենինգոսդի բժշկական ինստիտուտը (1970) և Մոսկվայի բժիշկների կատարելագործման ինստիտուտի ասպիրանտուրան (1985)։ 1978-2001-ին աշխատել է ՀՀ Կալինինոյի շրջանում, Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, ախտահանման կենտրոնում, համաճարակային վարչությունում, «Դիագնրատիկա» կենտրոնում, 2001-ից՝ ՀՀ առողջապահության նախարարության Տրանսպորտի և հաղորդակցության համաճարակային հսկողության կենտրոնի գլխավոր պետական սանիտարական բժիշկ։

1991-ի սեպտեմբերին կամավոր մեկնել է ԼՂՀ Շահումյանի շրջան և ստեղծել սանիտարահամաճարակային ծառայություն, կազմակերպել է շրջանում բռնկված համաճարակային հիվանդությունների դեմ զանգվածային պատվաստումներ, համաճարակի տարածման կանխման միջոցառումներ։

ՕՀԱՆՅԱՆ Սերյոժա Մռավի (ծ. 13.3.1945, գ. Հաթերք (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), վիրաբույժ։ ՊԲ բժշկական ծառայության կապիտան (1992) ։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1969), վերապատրաստվել Լենինգոսդի (1972-ին, 1978-ին) և Երևանի (1986) բժիշկների կատարելագործման ինստիտուտներում։ 1969-70-ին՝ ՀՀ Կապանի շրջանային բուժմիավորման, 1970-77-ին՝ ԼՂՀ Մարաղայի, 1977- ից՝ Մարտակերտի շրջանային կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ 1988- 94-ին Մարտակերտի շրջանային կենտրոնական հիվանդանոցում և ռազմաճակատի առաջին գծի (Մարտակերտ. Մարտունի, Քելբաջար և այլն) ռազմադաշտային շարժական հրապիտալներում բուժել և վիրահատել է հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։

ԼՂՀ Աժ պատգամավոր, պաշտպանության և ներքին գործերի հանձնաժողովի անդամ (2000-ից)։