Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բայանը (11-ին), «արձագանքելով Բիշքեկյան արձանագրության կոչին և ի կատարումն 1994-ի փետրվարի 18-ի արձանագրության դրույթների», համատեղ բնագոսբնույթ տեքստով նամակ են հղել ՌԴ ՊՆ և ԱԳՆ ղեկավարներին՝ հայտնելով 1994-ի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հակամարտող կողմերի՝ կրակը դադարեցնելու պատրաստականության մասին։ Տեխնիկական հարցերի ճշտումից հետո զինադադարը հաստատվել է 1994-ի մայիսի 12-ին. ինչը պահպանվում է մինչև օրա (2004)։

Տ. Բալայան

«ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988-ին. Կոտայքի շրջանի Բյուրեղավան քաղաքում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)։ 1989-94-ին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ, Աևակավան), Մեղրիի (Նյուվադի), Նոյեմբերյանի, Սիսիանի (Բազարչայ), Տավուշի (Մոսեսգեղ) և ԼՂՀ Մարտակերտի (Ձայլու, Լենինավան) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ս. Մարգարյան։ Ջոկատից ՀՀ «Մարշալ Բաղրամյան-100» մեդալով պարգևատրվել է 1 ազատամարտիկ։

ԲՌՆԱԳԱՂԹԱԾՆԵՐԻ ՈՒ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՈՒ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԼՂՀ. ստեղծվել է 1990-ին՝ ԼՂՀ Նախարարների խորհրդի հունիսի 16-ի որոշմամբ (նախագահ՝ Ս. Դավթյան): Նպատակն էր բռնագաղթածների և փախստականների տեղավորումը, սննդի կազմակերպումը, հագուստով, դեղորայքով և այլ պարագաներով ապահովումը։ Գործել է հասարակական հիմունքներով։ Հանձնաժողովի անդամներից կազմվել են փախստականների տեղավորման, տրանսպորտային, կոմունալ-կենցաղային ծառայությունների, բուժսպասարկման, գյուղատնտեսական մթերքն և փ մթերման հարցերը կարգավորող ենթախմբեր։ Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են նաև արհմիութենական մարմինների աշխատողներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, պաշտոնական անձինք, ակտիվիստներ։

ԼՂՀ Նախարարների խորհրդի 18.6.1992-ի 14° 41 որոշմամբ հաստատվել է անցագրի տարբերակ, որը տրվել է հանրապետության սահմաններից դուրս մեկնողներին (հաշմանդամներ, հղի կանայք, թոշակառուներ և այն անձինք, ովքեր այլ հանրապետություններում ունեցել են համապատասխան գրանցում)։ ԼՂՀ Նախարարների խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովին իրավունք է տրվել բռնագաղթածների տեղավորման համար օգտագործել բոլոր պիտանի շենքերը։

1988-ի հուլիսի 15-ի դրությամբ՝ Ադրբեջանից և Հայաստանից ԼՂ է տեղափոխվել 18525 մարդ. իսկ 1991-ի մայիսի 4-ից (շուրջօրյա) ուղղաթիռներով Ստեփանակերտ են տեղափոխվել հարյուրավոր գետաշենցիներ։

1992-ի հուլիսի 9-ի դրությամբ՝ բռնագաղթածների ու փախստականների թիվը Ստեփանակերտում կազմել է 35000, հանձնաժողովի հատուկ անցագրերով ԼՂՀ-ից մեկնել է 1409, Շուշիում տեղավորվել 300 մարդ, իսկ մարտակերտցիների մի մասը վերադարձել է իրենց բնակավայրերը։

1988-ի հուլիսի 17-ին կազմակերպվել է բռնագաղթածների հետ տարվող աշխատանքների հանրապետական վարչություն, և հանձնաժողովը լուծարվել է։

ԲՈՐԴԱՊԵՇՏԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի (ԵԱՀԽ) անդամ պետությունների բարձրագույն հավաք։ Տեղի է ունեցել 1994-ի դեկտեմբերի 5-6-ը՝ Հունգափայի մայրաքաղաք Բորդապեշտում։ Որոշվել է ԵԱՀԽ վերակազմավորել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)՝ եզրափակիչ փաստաթղթում հատուկ ընդգծելով, որ կազմակերպության նպատակները չեն փոխվում։ Գագաթնաժողովում ընդունվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ գործունեության ակտիվացման» մասին փաստաթուղթ, որում գնահատվել է Ռուսաստանի դերը զինադադարի հաստատման (1994-ի մայիս) և պահպանման գործում (տես Բիշքեկյան ադանագրություն)։ Հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի և Մինսկի համաժողովի համանախագահների (տես Համանախագահներ Մինսկի խմբի) ինստիտուտը, իսկ ԵԱՀԿ գործող նախագահին հանձնարարվել է նշանակել Մինսկի խմբի համանախագահներ՝ բանակցությունների միասնական և համաձայնեցված հիմք ստեղծելու համար։ Ձեռք է բերվել Մինսկի խմբի անդամ պետությունների համաձայնությունը խաղաղապահ առաքելության զուքեր տրամադրելու հարցում։ Գագաթնաժողովն օրակարգից հանել է Ռուսաստանի առաջարկած ղարաբաղյան հակամարտության գոտում ԱՊՀ խաղաղապահ ուժերի տեղակայ-