Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ման հարցը։ Ըստ փաստաթղթի՝ Վիեննայում պետք է ստեղծվել «բարձւ մակարդակի ծրագոսվորման խումբ», որի վրա էր դրվելու խաղաղապահ ուժերի կազմավորման և ղեկավարման պարտականությունները։ Գագաթնաժողովի որոշմամբ նախատեսվել է նաև ստեղծել ԵԱՀԿ հավաքական միջազգային ուժեր, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումից և հակամարտող կողմերի համաձայնությունից հետո պետք է տեղակայվեին հակամարտության գոտում։

Ի կատարումն Բ. գ-ի որոշումների՝ 1995-ի մարտի 31-ին ԵԱՀԿ Ավագ պաշտոնատար անձանց ընդունած փաստաթղթում Լեռնային Ղարաբաղն առաջին անգամ հիշատակվել է որպես հակամարտության առանձին կողմ, իսկ 1995-ի օգոստոսին նշանակվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, ուը պետք է աջակցել հիմնախնղւի քաղաքական կարգավորմանը և զինադադարի պահպանմանը։ Ընդհանուր առմամբ Բոպապեշտի գագաթնաժողովը դրական ազդեցություն ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում, սակայն նույնիսկ այնտեղ ընդունված որոշումները և հիմնադրված մարմիններն ի վիճակի չեղան կարճ ժամկետում հասնելու հակամարտության վերջնական կարգավորման։

5. Բալայան

ԲՈՒԶԼՈՒէս. գյուղ ԼՂՀ Շահումյանի շրջանում՝ շրջկենտրոնից 14 կմ արեմուտք։ Բնակչությունը՝ 613 (1988)։ Զբաղվել են անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, երկրագործությամբ, պտղաբուծությամբ են։ Ուներ միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ և այլն։ Գյուղում կար եկեղեցի, շրջակայքում՝ Ա. Մինաս ուխտատեղին։

Ղարաբաղյան պատերազմի առաջին իսկ օրերից Բ. անընդմեջ հրետակոծվել է ադրբեջանական Արաիսու և Բաշղշլաղ գյուղերում տեղակայված ռազմական հենակետերից։

1988- ին Բ-ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Հ. Ստեփանյան), ուը Շահումյանի և Գյուլիստանի կամավորական ջոկատների հետ մասնակցել է գյուղի և շրջանի տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

1988- ի ամռանը, «Օղակ» գործողության ժամանակ, հակառակորդը գրավել է գյուղը, սակայն աշնանը (սեպտեմբերի 14-ին) ջոկատը շրջանի ինքնապաշտպանական ուժերի օգնությամբ ազատագրել է այն։ 1992-ի հունիսի 13ին հակառակորդը գյուղը նուից գրավել է։ Բնակչության տեղահանումից հետո ջոկատը միացել է «Եղնիկ նեո> պարտիզանական ջոկատին (հրամանատար՝ Շ. Մետյան), մասնակցել Մարտակերտի շրջանի մի շարք բնակավայրերի ազատագրական մարտերին։ Գյուղից զոհվել են 3 խաղաղ բնակիչ, 3 ազատամարտիկ։

1992- ից Բ. ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ։

ԲՈՒԶԱ1ԻԽԻ, ՄԱՆԱՇԻԴԻ, ԷՐՔԵՋԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ, մարտական գործողություն Տեղի է ունեցել 1991-ի սեպտեմբերի 1418-ին, «Օղակ» գործողության ժամանակ՝ ԼՂՀ Շահում) անի շրջանի նշված հայկական բռնազավթված գյուղերն ազատագրելու նպատակով Հայկական կողմից մասնակցել է ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի և Հայաստանի տարբեր շրջանների 120 ազատամարտիկ։

1991- ի սեպտեմբերի 14-ին ազատագրվել են Բուզլուխը և շրջակա բարձունքները։ Հայկական կողմից զոհվել է 3 ազատամարտիկ, հակառակորդից սպանվել է 15, գերվել 3 զինվոր, առգրավվել մեծ քանակությամբ ռազմավար։

Մեպտեմբերի 15-ին հայկական ուժերը, առանց դիմադրության հանդիպելու, մտել են Մանաշիդ (15-ի երեկոյան և 16-ին հետ են մղել հակառակորդի 3 գրոհ)։

Սեպտեմբերի 18-ին հայկական ուժերը, զարգացնելով հաջողությունը, մտել են էրքեջ և դիրքավորվել Մարտունաշենից 4 կմ հեռավորության վրա։

ԼՂՀ անկախության հռչակումից (2.9.1991 հետո դա առաջին կազմակերպված ու հիմնավորապես ծրագրված մարտական գործողությունն էր՝ ԼՂՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

«ԲԲՒՆԱՐ», ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանում (անվանումը հրետանու պետի ղեկավարմաՏ մարտկոցի ռուսերեն անվան հապավումից ՏծԳԼ\Բ - Եսաբօո։ ոբ3861ա51 տտսա\ւ*ււրաՑ տբրաատբրա)։ Կազմավորվել է ԻՊԿ նախագահի հրամանով, 1992-ի սեպտեմբերին, հրետանային կրակի կառավարման, կրա-