Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

. յրկետերի ու նշանակետերի հետախուզման և տեղագրական՝ քարտեզագրական տվյալների համապատասխանեցման համար։ Ունեցել է հետախուզման, տվյալների մշակման (հաշվարկման), կապի և օդերևութաբանական «Մետեո»դասակներ։

1991- 94-ին մասնակցել է Շուշիի (Շռլան), Ասկերանի (Քարագլուխ, Փրջամալ, Ծաղկանար), Մարտակերտի (Վաղուհաս, Ձարեքտար, Զարդախաչ, հեռուստաաշտարակ), Աղդամի Ալխաղալու, Ալիմադաթլու, Խաչենստրոյ, Մոլլալար, Քյուրդլար), Մարտունիի («Ուղտի մեջք», Սարենթաղ բարձունքներ), Քելբաջարի (Օմարի լեռնանցք), Ֆիզուլիի (Յաղլավենդ, Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։

Հրամանատարներ՝ Ս. Սարգսյան, Ա. Պետության։

1993- ի հոկտեմբերին «Բ.» ընդգրկվել է հրետանային զորամասի կազմում։

ԲՈՒՆԻՈՒԹՅԱՆ Արցախ Ասլանի (ծ. 23.1939, գ. Մեծշեն (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), բժիշկ, զադ, տարեգիր։ Ղարաբաղյան շարժման մասյակից։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1962)։ 1962-92-ին աշխատել է Արականում։ 1992-95-ին՝ Մարտակերտի ռազմադաշտային շարժական հրապիտալի գլխավոր վիրաբույժ, մասնակցել է գրեթե բոլոր մարտական գործողություններին։ 1996-ից՝ ԼՂՀ Քաշաթադի շրջանի Բերձորի բուժմիավորման գլխավոր բժիշկ։

Հեղինակ է «Նժդեհի վերադարձը» (Ե., 1999) գրքի և Ղարաբաղյան պատերազմին նվիրված օրագրության («Արյունոտ օրեր, Մարտակերտ, 1992 թ», Ե., 2000, «Արյունոտ օրեր, Մարտակերտ, 1990-1993 թթ», Ե., 2001)։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով, ՀՀ «Մխիթար Հերացի» մեդալով, արժանացել ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակի։