Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել է Մարտակերտի (Վաղահաս, Կիչան-Սփրավենդ ուղղություն), Ասկերանի, Աղդամի և այլ շրջաննեՐԻ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գից զոհվել է 3 ազատամարտիկ։

Տ. Բալասանյան

«ԳԱՌՆԻ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Կոտայքի շրջանի Գառնի գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)։ Ունեցել է շտաբ։ 1989-94-ին մասնակցել է ՀՀ Իջևանի (Կիրանց), Միսիանի (Բազարչայ), Եղեգնաձորի (Խաչիկ) և ԼՂՀ Մարտակերտի (Կիչան, Արխավենդ), Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Կուբաթլորի շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Վ. Աեդրակյանը, Գ. Արշակյանը, Ա. Հայոսպետյանը, շտաբի պետ՝ Ա. Հայոսպետյանը։ Ջոկատից ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով պարգևատրվել է 3, զոհվել 2 ազատամարտիկ։

Վ. Հայոսպետյան, Գ. Արշակյան

ԳԱՌՆԻԿՅԱՆ Գառնիկ Զավենի (22.3.1962, գ. Տարոնիկ (ՀՀ Արմավիրի մարզ) -23.8.1993, Ֆիզուփ), ազատամարտիկ։ ԵԿՄ պատվավոր անդամ։ 1992-ին կազմավորել է կամավորական ջոկատ։ Մասնակցել է ՀՀ ճամբարակի ինքնապաշտպանական և ԼՂՀ Շուշիի, Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ՀՀ «Արիություն» մեդալով։ Թաղված է Տաշոնիկում։ ԳԱՍՊԱՐՅԱՆ Անդրանիկ Ասծատուրի (153. 1958, գ. Զապանաշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 133.1993, գ. Մաղավուզ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ-հրամանաՏԱՄ։ ՊԲ կապիտան (1996, հետմահու)։

1975- 78-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1988ից զինվորագքվել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990-ին (30 օրով) ձերբակալվել է և տեղավտխվել Միներալնիե Վոդիի (Մտավրոպոլի երկրամաս, Ռուսաստան) բանտը։ Ազատվելուց հետո ստեղծել է կամավորների խումբ, որը 1992ին ներառվել է Կենտրոնական պաշտպանական շրջանի 5-րդ վաշտի կազմի մեջ։ 1992-94-ին՝ նույն ՊՇ-ի 7-րդ վաշտի հրամանատար։ Մասնակցել է Կրկժանի, Մալիբեկլուի, Խոջալոփ,

Քյոսալափ, Ջանհասանի, Ջամիլոփ, Մարտակերտի շրջանի գյուղերի ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել կրկժանի ազատագրական մարտերում, երբ 4 ազատամարտիկի հետ Գ. շրջանցելով հակառակորդին՝ թիկունքից նռնականետով լռեցրել է գնդացիրը, ոչնչացրել թշնամու 2 տանկ և տասնյակից ավելի զինվորներ։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Զապանաշենում։

Գ. Բեգլարյան, Հ. Խաչատրյան ԳԱՍՊԱՐՅԱՆ Արմեն (Լևմենչո) Լենոյի (12.4. 1961, գ. Տող (ԼՂՀ Հադրութի շրջան) - 2.7.1993, Հադարթի շրջանի Նորշենի դիրքեր), ազատամարտիկ-հրամանատար Ավարտել է Երևանի Հ. Ադամյանի անվան ռադիոէլեկտրակապի տեխնիկումը (1983) ։ 1979-81 -ին ծառայել է ԽՍՀՄ ԶՌԽում։

1988-ին մի խումբ ազատամարտիկների հետ դիրքավորվել է անտառում, իրականացրել պատժիչ խափանարարական գործողություններ

1989-ի սեպտեմբերին նշանակվել է Տողի առանձնակի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար։ 1991-93-ին մասնակցել է Հադրութի (Արևշատ, Խանձաձոր, Սարինշեն և այլն), Մարտակերտի, Ամարասի հովտի գյուղերի ազատագրական մարտերին, Կրկժանի ռազմական հենակետի ճնշման գործողություններին։ Աչքի է ընկել Բաշարաթ-Թոփաղաջի բարձունքի դիրքերի գրավման ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1 -ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Տողում։

Ա. Շրսհբազյան

ԳԱՍՊԱՐՅԱՆ Գառնիկ Հենփկի (23.1.1972, Բաքու - 30.8.1993, Ֆիզուփի մոտ), ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումը (1990)։ 1990-ին (6 ամիս) ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1990-93-ին էջմիածնի կամավորական ջոկատի (հրամանատար՝ Մ. Գփգորյան) կազմում մասնակցել է Հադրութի (Հողեր, Դրախտիկ), Ֆիզուփի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Երեք անգամ վիրավորվել է, մարտերից մեկում զրկվել ձախ ձեռքից, բայց շարունակել է կռվել։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ ԳԱՍՊԱՐՅԱՆ Գեղամ Գոսգենի (1.12.1960, Երևան - 21.4.1994, գ. Կարմիրավան (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ։ 1981-1983-ին ծառայել է Զեխոսլովակիայում տեղա-