Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կամավորներով ներառվել է Կրասնրաելսկի գումարտակի կազմում։

1988- ի նոյեմբերին Վահան գյուղում ստեղծվել է ինքնապաշտպանական շտաբ (նախաձեռնողներ Մ. Համազասպյան, Դ. Թուոսյան և ոււիշներ), ապա՝ աշխարհազորային ջոկատ, ուը երկու տարուց ավելի պաշտպանելԷ գյուղը։ Գյուղից զոհվել է 20 ազատամարտիկ։

Վերին ճամբարակում գյուղի և այլ բնակավայրերի ազատամարտիկների միավորամբ կազմավորվել է վաշտ, ուը մասնակցել է Վահան, ճամբարակ, Ջիլ, Արտանիշ գյուղերի և Վարդենիսի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։

1991- ին Ներքին ճամբարակ, Գետիկ և Մարտունի գյուղերի ջոկատների հիմքի վրա կազմավորվել է Կրասնրաելսկի երրորդ վաշտը (հրամանատար՝ Ա. Ստեփանյան)։ Վաշտը պաշտպանել է Ներքին ճամբարակ և Վահան գյուղերի սահմանները։ Նույն թվականի ամռանը Ջիլ և Արտանիշ գյուղերում ստեղծվել է միացյալ կամավորական ջոկատ (հրամանատար՝ Դաշքեսանից բռնագաղթած Մ. Ջոմարղյան), ուը պաշտպանել է Ջիլի և Արտանիշի դիրքերը։

Շրջանի պաշտպանությանը մասնակցել են նաևՆԳտարածքային բաժանմունքի մարտիկները։

ի սեպտեմբերին կազմավորվել է «Հատուկ գնդի» Կրասնրաելսկի վաշտը՝ բաղկացած Կրասնրաելսկի և Արծվաշենի դասակներից։ Շրջանի պարետ է նշանակվել Մ. Սուքիասյանը, ինքնապաշտպանական շտաբի պետ՝ Ա. Վանապանը։ 1990-ին ստեղծվել է նաև աշխարհազորային ջոկատ (հրամանատար՝ Ս. Հովսեփյան)։ 1992-ին շրջանի սահմանի երկարությամբ տեղակայվել է 19 ուղեկալ, սահմանվել է շուրջօրյա հերթապահություն։ 1992-ի ամռանը Վահան և Ջիլ գյուղերում ստեղծվել է 2 ուղեկալ։ Ռազմաճակատն ապահովվել է հրետանիով և «Գրադ» կայանքով։ Շրջանի ինքնապաշտպա-