Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

փանելով Շուշի հասնելու նրա ծրագրերի իրականացումը։

Մայիսի 10-ին իրավիճակը կտարկ սովել է նաև Մարտակերտի շրջանում։ Վեց միավոր տեխնիկայի աջակցությամբ հրաձակման է են թարկ - վել ու զավթվել Մարաղան. 1 տանկի ու 3 ՀՄՄ-ի ուղեկցությամբ՝ Ձայլուն։ Մինչ Ձայլոսոմ համառ մարտեր էին ընթանում, ստացված պահեստազուի ու մարտական տեխնիկայի օգնությամբ հայ մարտիկները մայիսի 12-ին ազատագրել են Մարաղան։

Մայիսի 11-ի երեկոյան Շուշիում դիրքերն ամոսոլնդելուց և ԼՂՀ սահմանների մի քանի հատվածներում հակառակորդի հարձակումները հետ մղելուց հետո ԻՊՈՒ նախաձեռնել են Բերդաձորի ռազմական գործողությունը։ Մայիսի 12-ին վերահսկողության տակ է առնվել Զառըսլու գյուղը, քանի որ ԻՊՂՒ շտաբն օպերատիվ տեղեկություններ էր ստացել հակառակորդի հարձակման անցնելու մտադրության վերաբերյալ։ ԻՊՈՒ ստորաբաժանումները հուսալիորեն փակել են դեպի Շուշի հակառակորդի հնարավոր սողանցքերը։ Լիսազոր-Զառսլու ուղեհատվածը նախօրոք ականապատվել Էր։ Մայիսի 13-ին հակառակորդի մարտական տեխնիկան ու հետևակը հարձակման է անցել՝ Զառսլու ներխուժելու նպատակով, սակայն ականի վրա տանկը պայթել է, զրահամեքենան նռնականետով խոցվել և կանխվել է զոսհատեխնիկայի հետագա առաջխաղացումը։ Ծայր առած փոխհրաձգության ընթացքում կորցնելով շուրջ 40 զինվոր՝ հակառակորդը նահանջել է։ Լիսագոր-Բերդաձոր գծով ռազմական գործողությունն սկսվել է հիմնականում երկու ուղղությ ուններով՝ խճուղու աջ ու ձախ կողմերով և ՋանհասանՔյոսալար գյուղերից։ ճնշելով հակառակորդի դիմադրությունը միայն 2 գյուղում՝ վերահսկողության տակ է առնվել Շուշիի շրջանի շուրջ 17 գյուղ։ Այնուհետև հարվածային զորախմբերը դուրս են եկել Լիսագորից աջ և ձախ ընկած բարձունքները, որոնցից հատկապես հեռուստաաշտարակի բարձունքի գրավումը կանխորոշել է հենակետի վերածված այդ բնակավայրի հետագա ճակատագիրը։ Լիսագոր-Մեծշեն-Հինշեն գծով հարձակումը շարունակել են Ակնաղբյուրի, Ավետարանողի, Շոշի, Աղնախի, ՀՀԴ վաշտերը և այլ ստորաբաժանումներ, որոնք էլ ազատագրել են Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Մայիսի 18-ի առավոտյան, հրետանային նախապատրաստությունից հետո, ԻՊՈՒ կազմավորումները հարձակման են անցել Լաչինի ուղղությամբ և վերահսկողության տակ առել այն։

Լաչինից ԻՊՈՒ կամավորները դորա են եկել ՀՀ սահմանը, միաժամանակ հետսսղնդել Քելբաջարի ու Կուբաթլորի ուղղությամբ նահանջող հակառակորդին։

Այդպիսով մաքառող Արցախն անմիջական ցամաքային կապ է հաստատել Հայաստանի հետ, ինչը նշանակում էր կյանքի ճանապարհի բացում. արհեստականորեն մասնատված ժողովրդի երկու հատվածների գործնական վերամիավորում։ Լաչինում կոսծ պարտությունն ավելի է սրել Ադըրբեջանի ներքաղաքական լարվածությունը և միջազգային հանրությանը կանգնեցրել փաստի առաջ՝ ստիպելով վերանայել Արցախյան հիմնախնղրի վերաբերյալ առկա մոտեցումները։

Հայկական կողմի այս ակնառու հաջողություններին հետևել է պարտադրված կարճատև հրադադար, ինչը սակայն խախտվել է 1992-ի մայիսի վերջերին ու հունիսի սկգբներին, երբ Ռուսաստանն Ադրբեջանին հանձնել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք (մոտավոր տվյալներով 150 տանկ, 120 ՀԱՄ, 170 զոսհափոխադրիչ, մոտ 150 ականանետ, 90 զենիթահրետանային կայանք, ՄՈՒ-25 և ՄԻԳ տեսակի ինքնաթիռներ)։ Միաժամանակ, Ադրբեջանում տեղակայված ռուսական բանակի զորամասերի զինվորների ու սպաների համար ստեղծվել են որպես վարձկան մարտական գործողություննե–