Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րին մասնակցելու բոլոր պայմանները։ Այդ ամենը Ադրբեջանին հնարավոուրթյուն է տվել որոշակիորեն փոխել իրավիճակը ղարաբադյան ռազմաճակատում։

1992- ի հունիսի առաջին տասնօրյակում նկատելիորեն ակտիվացել են հակառակորդի գործողությունները ԼՂՀ սահմանագծի ողջ երկայնքով. բնակավայրերի հրթիռահրետակոծություններին զուգահեռ՝ ուժեր և միջոցներ են կենտրոնացվել ղարաբաղա-ադրբեջանական զինված կազմավորումների շփման գծում։ 1992-ի հունիսի 2-ին ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում է սկսել։

Հունիսի 12-ի օրվա երկարդ կեսին ԼՂՀ սահմանամերձ շրջաններում կուտակված կազմավորումները մեծաքանակ զոսհատեխնիկայի, հրետանու և ռազմաօդային ուժերի աջակցությամբ լայնածավալ հարձակում են ձեռնարկել ռազմաճակատի ողջ երկայնքով։ ճնշման ծանրության կենտրոնը տեղափոխվել է հատկապես դեոլի Ասկերանի. Մարտակհրտի, արղա և Շահումյանի շրջանների ուղղությ ուններ։

Ասկերանի ճակատում հակառակորդը հարձակվել է Ասկերան ավանի, Խանաբադի ու Նախիջևանիկի ուղղություններով։ Հարձակմանը նախորդել է ուժգին հրթիռահրետանային նախապատրաստությունը, կոսկի տակ պահելով հատկապես Խոջալու-Ասկերան խճուղին և պաշտպաններին թիկունրից օգնությունը խափանելու նպատակով՝ ՍՈՒ-24-ով ռմբակոծել են Նորազյոպ, Խանաբադ գյուղերը, Ասկերան ավանը և ԻՊՈՒ մարտիկների պաշտպանական դիրքերը։ Հակառակորդը մարտի է նետել մեծաթիվ կենդանի ուժ և տեխնիկա (շուրջ 20 միավոր զոսհատեխնիկա, այդ թվում՝ տանկեր)։ Միայն մի հատվածում հակառակորդի գերակշիռ ուժերին հաջողվել է ճեղքել պաշտպանական գիծը ն զավթել Սառնաղբյուր. Արանզամին. Փրջամսղ. ՆախիջԼրանիկ և Դահրազ գյուղերը։ Այդուհանդերձ, ԻՊՈՒ մարտիկներին հաջողվել է կասեցնել հակառակորդի մեծաթիվ ուժերի առաջխաղացումը դեպի Ստեփանակերտ։ Աղդամ-Ասկերան մայրուղին հսկող

4-պ պահակակետի վրա հակառակորդը գրոհել է 2 տանկի և 1 ՀՄՄ-ի, իսկ Խանաբադի վրա՝ մեկական տանկի ու ՀՄՄ-ի աջակցությամբ։ Հակառակորդին հաջողվել է գոսվել 4-պ պահակակետը։ Հայ մարտիկները դիմադրությունը շարունակել են երկրորդ բնագծից։ Այլես նահանջելու տեղ չկար, հետևում Ասկերանն էր, Ստեփանակերտը։ Օգնության են հասել ԻՊՈՒ 2-րդ և 4-պ. Քյաթուկի և այլնորագյուղի վաշտերը։ ժամանակին հայ սակրավորների տեղադրած ականների վրա պայթել են հակառակորդի երկու ծանր տանկեր, խփվել է նաև մեկ ՀՄՄ-2։ Դրանից հետո հակառակորդի հարձակման թափը կոտրվել է. առաջխաղացումը կասեցվել։ Հունիսի 13-ի առավոտյան հայ մարտիկները հակահարձակման են անցել, հետ վերցրել 4-պ պահակակետը, և հակառակորդը հետ է շպրտվել Ասկերան-Ստեփանակերտ կենտրոնական ուղղությունից։

Հունիսի 13-ին, 4 տանկերով հրետակոծելով հյլսչենագետի կամուրջը, թշնամին ներխուժել է Ախավենդ ու Կիչան, խափանել Մարտակերտի ու Շահումյանի հետ կապը։

Դեռ ավելին, մեծաքանակ հետևակ ու մարտական տեխնիկա կենտրոնացնելով Կարմիրավան-Ձայլու և Մարաղա-Թալիշ ուղղություններում (միայն վերջինիս դեմ՝ 1500 զինվոր. 4 տանկ և այլազան տեխնիկա), ինչպես նաև օդից ռմբակոծելով Թալիշը, ամբողջությամբ մեկուսացրել է Շահումյանի շրջանը։ Վերջինիս ուղղությամբ լայնածավալ հարձակում սկսվել է հունիսի 13-ի վաղ առավոտյան։ Հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի բազմապատիկ գերազանցությունը, հրետանու և օդուժի զանգվածային կիրառումը վճռել են մարտի ելքը։ Հայ մարտիկներին չի հաջողվել դիմագրավել գրեթե բոլոր կողմերից հարձակվող հակառակորդի գերակշռող կենդանի ուժին ու մարտական տեխնիկային։ Խփելով մոտ 12 միավոր տեխնիկա, զգալի կորուստ պատճառելով կենդանի ուժին՝ Շահումյանի ԻՊՈՒ մարտիկները ընդամենը կարողացել են ապահովել շուրջ 13 հզ. խաղաղ բնակիչների նահանջն ու տարհսաումը։