Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյուն», «Մարշալ Բաղոոմյան-100», «Դրաստամատ Կանայան» մեդալներով։

Ա. Մագաուզյան

ԳՐԻԳՈՐՅԱՆ Համլետ Վաղարշակի (ծ. 17.9. 1941, գ. Հերհեր (ԼՂՀ Մարտունիի շրջան)), հասարակական-քաղաքական և Ղարաբաղյան շարժման գործիչ։ Մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1969)։ 1961 -63-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒ-ում։ 1981ից՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի (1995-ից՝ Արցախի համալսարան) մաթեմատիկայի ամբիոնի դասախոս։ 1999-2002ին՝ ԼՂՀ կրթության և գիտության նախարար, 2002-ից՝ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ղարաբաղյան շարժման տարիներին կազմակերպել է ստորագոսհավաք, հանրահավաքներ, գործադուլներ Եղել է «Կռունկ» կոմիտեի խորհրդի անդամ և «Միացում» կազմակերպության համանախագահ։ Երեք անգամ բանտարկվել է (1990-91) և տեղափոխվել Պյատիգոուկի, Մարատովի (Ռուսաստան) և Բաքվի բանտերը։ ՀՀ (1990-95) և ԼՂՀ (1991-1995) ԳԽ պատգամավոր։

Երկ. Շուշիի ռեալականը. Ե., 2001 (համահեղինակ՝ Գ. Հարությունյան)։

Ն. Սարամյան

ԳՐԻԳՈՐՅԱՆ Մանվել Սեկտորի (ծ. 14.7. 1956, գ. Արշալույս (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում)), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ (2000)։ 2000-ից՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ ԵԿՄ վարչության նախագահ (1999-ից)։ «Արցախի հերոս» (2000)։ Ավարտել է ՀՀ ՊՆ բարձոսգույն ակադեմիական դասընթացները (1996) և Երևանի պետական համալսարանը (1998)։ 1975-77-ին ծսաայեյ է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

1988- ի գարնանը՝ էջմիածնի կամավորական առաջին, ամռանը՝ Հադրութի շրջանի էդիլլու, Հախուլլու, Աղբուլաղ, Խւմանջուղ, Բլութան, Դորդուկչի և Մելիքաշեն գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների ընդհանուր հրամանատար։ 1990-ին ձերբակալվել է ԼՂՀ-ում տեղակայված ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից, դեկտեմբերին փախել է բանտարկությունից։ 1989- 93-ին մասնակցել է ԼՂՀ հարավային սահմանների պաշտպանական մարտերին, 1992- 94-ին՝ ՀՀ հարավարևելյան և ԼՂՀ Մարտակերտի շրջաններում ծավալված մարտական գործողություններին։ Ղեկավարել է Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը՝ ստանձնելով նույն շրջանի ենթատարածքի պաշտպանությունը։

ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1992-96)։ Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի. «Ոսկե արծիվ» և ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սապսյան» շքանշաններով։

Հ. Հակոբյան, Խ. Մկրտչյան

ԳՐԻԳՈՐՅԱՆ Միխայիլ Գապենի (ծ. 3.7. 1953, Ստեփանավան (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում)), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գենեաղ-լեյտենանտ (2002)։ Ավարտել է Թբիլիսիի հրետանային բարձրագույն ուսումնարանը (1974). Մոսկվայի Մ. Կալինինի անվան հրետանային (1987) և ՌԴ գլխավոր շտաբի ռազմական (1996) ակադեմիաները։ Շուրջ 22 տարի ԽՍՀՄ ԶՌՒ-ում զբաղեցրել է հրամանատարական պաշտոններ։ 1992-94-ին՝ ՀՀ ՊՆ հրետանային, ապա մոտոհրաձգային զորամասերի հրամանատար։ 1994-95-ին՝ Արևելյան զորամիավորման գլխավոր հրամանատար, 1995-96- ին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ 1996-97-ին՝ զորամիավորման հրամանատար, 1997-2000-ին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, 2000-ից՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ Մասնակցել է ՀՀ ճամբարակի, Կապանի, ԼՂՀ Լաչինի. Կուբաթլոփ, Զանգելանի, Մինջևանի, Հոոոդիզի, Ջաբոսյիլի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով։

Մ. Կարապետյան

ԳՐԻԳՈՐՅԱՆ Սուրեն Ալեքսանդրի (ծ. 28.6. 1958, Ստեփանակերտ), պետական աշխատող։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1980)։ 1980-88-ին աշխատել է ԼՂ կոմերիտմիության մարմիններում՝ հրահանգիչ, հաշվառման բաժանմունքի վարիչ, Ստեփանակերտի քաղկոմի երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար. 91-ին՝ Հատուկ կառավարման կոմիտեի ընդունարանի վարիչ, 1991-92-ին՝ մարզգործկոմի ռազմամոբիլիզացման բաժնի պետ, 1992-94- ին՝ ԼՂՀ Նախարարների խորհրդի, 1995-98-ին՝ Կառավարության գործերի կառավարիչ. ւ998-99-ին՝ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 1999-2002-ին՝ ղեկավար.