Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

2001- ից՝ ղեկավար-նախարար։ Գործուն մասնակցություն է ունեցել Ղարաբարլրան շարժմանը. ՊԲ-ի ամրապնդմանը, ԼՂՀ կայացմանը։

Դ. Միքայեըան

ԳՐԻԳՈՐՅԱՆ Վալերի Նափմանի (ծ. 2.1. 1952, գ. Սեյդիշեն (ԼՂՀ Ասկերանի շրջան)), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներսղ-մաու (2004)։ 1968-70-ին սովորել է Գուիսի մանկավարժական ինստիտուտում։ Ավարտել է Բաքվի համազորային հրամանատարական ուսումեարանը (1974)։ 1974-92-ին ծառայել ք ԽԱՀՄ ԶՈՒ-ում (դասակի, վաշտի հրամանատար, գումարտակի շտաբի պետ, ապա՝ հրամաՏատար)։ 1992-ից ծառայում է ՀՀ բանակում։ Եղել է գնդի շտաբի պետ, գնդի հրամանատար, օրխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ, ՊՆ ռազմական ինստիտուտի պետի առաջին տեղակալ, զորամիավորան հրամաՏատար։ 1992-94-ին մասնակցել է ՀՀ սահմաամերձ շրջանների և ԼՂՀ տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրավաս մարտերին։

Պարգևատրվել է ԽՍՀՄ «Կարմիր աստղ» և ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքաՅշաններով, «Մարտական ծառայության հատա», «Համագործակցության ամրապնդման Տտա)աւ» և այլ մեդալներով։

Մ. Խաչատղան

ԳՐԻԳՈՐՅԱՆ Վաչագան Սանթուրի ք 10.1. 1935, գ. Մսմնա (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 2- 1991, Մոսկվա), ԼՂՀ քաղաքական, պետական. ազգային-ազատագրական շարժման գուէֆչ։ Ավարտել է Երևանի անասնաբուծական-ատարնաբուժական ինստիտուտը (1960) և ասպիշանտորոսն (1962)։ 1973-76-ին՝ ՍտեփանակերՂյարմետաքս» կոմբինատի արտադրության տետ. ապա՝ կուսակցության մարզկոմի հրահանգքլ. Ստեփանակերտի խորհպային տնտեսությունտփրնիկումի տնօրեն, 1976-77-ին՝ գյուղատնտերության վարչության պետ, 1978-88-ին՝Ասկերայկուսշրջկոմի առաջին քարտոպար, 1988-ի հուՏա-օգոստոսին՝ ագրոարդյունաբերության վար<յ«թյրւ)ն պետ, 1988-90-ին՝ Մարտունիի կուսշրջկոմի առաջին քարտոպար, 1990-ից՝ մարզՅոծկոմի նախագահի տեղակալ։ 1989-ի օգոստատրին ԼՂԻՄ-ի ազգաբնակչության լիազու ներխոացուցիչների համագումարում Գ. ընտրվել է Ազգային խաԽդի նախագահ։ 1989-91-ին՝ - ՀՄ ժողպատգամավոր և ԳԽ անդամ։ Գ. Շարժմանը մասնակցած մարգի առաջին ղեկավարներից Ե, ուը գործել և ընդհատակում։ Իր ակտիվությամբ ներգործել է Արցախը Հայաստանին վերամիավորելու գործընթացում Մարտունիի և մարգի մյուս շրջանների ղեկավար աշխատողների կողմնորոշման վրա։ 1990-ի սեպտեմբերին Մոսկվայում Վ.Համբարձումյանի, Զ. Բալայանի, Ս. Սարգսյանի, Ս. Բաբայանի հետ քաղաքական հացադուլ է հայտարարել (տես Սոսկովյան հացադուլ): Թաղված է Մսմնայում։

Մ. Հարությանյան

ԳՐԻԳՈՐՅԱՆ Վարդան Ալեքսեյի (12.4.1963, Ստեփանակերտ - 10.10.1993, գ. Կյուջակ (Ջաբրայիլի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ 1984- 86-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Աշխաբադի շինարարական տեխնիկումը (1983) ։ 1990-93-ին 5-րդ վաշտի (հրամանատար) և Կենտրոնական ՊՇ առանձին մոտոհրաձգային գումարտակի (հրամանատարի տեղակալ) կազմելում մասնակցել է Կրկժանի, Կարագյավի, Շուշիի, Մարտակերտի (Դրմբոն, Կիչան, Մաղավուգ), Քելբաջափ, Ջաբոսյիլի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Ն. Սաուրմյան

ԳՐԻԳՈՐՅԱՆ Վիգեն Սամվելի, «Տողի Վիգեն» (8.8.1951, գ. Տող (ԼՂՀ Հադրութի շրջան) - 5.4.1993, Ֆիզուլի տանող ճանապարհին), Ղարաբաղյան ազատագրական շարժման մասնակից, հրամանատար։ ՀՀԴ կուսակցության անդամ (1990)։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1972)։ 1972-73-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԽում։ 1973-84-ին՝ Տողի միջնակարգ դպրոցի մանկավարժ, փոխտնօրեն։ 1985- ին Ա. Մկռչյանի, է. Աբոսհամյանի և Ն. Գասպարյանի հետ գործել է ընդհատակում։ 1988- ին ստեղծել է «Վրեժ» հայդուկային ջոկատը։ Ջոկատի և ԻՊՈՒ ստորաբաժանումների կազմելում մասնակցել է Հադրութի (Տող, Սարինշեն. Հողեր, Ծամձու են), Ասկերանի (Խոջալու), Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ ԼՂՀ ԳԽ պատգամավոր (1991-ից)։ Աչքի է ընկել Տորի ազատագոհսն ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Տողի միջնակարգ դպրոցը կոչվել է Գ-ի անունով։ Թաղված է Տողում։

Մ. Հարությանյան