Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զարգացման, կառուցվածքային ու տնտեսական բարեփոխումների հայեցակարգային, ռազմակալական ծրագրեր։ Եվրորդայի հայկական միությունների ֆորումի մշտական հանձնաժողովի անդամ (1999, Բրյոաել)։ Հայ համայնքների միության նախագահ (1994) , Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության (2002), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային (2001), ՌԴ Միջազգային հարաբերությունների ակադեմիայի անդամ։ Ղրիմի ԳԽ պատգամավոր 1990-98)։

Դ.ՍիԽյհըաճ, Ն. Սարամյան

ԴԱՆԻԵԼՅԱՆ Արթար Վլադիմիրի (ծ. 30.8. 1967, գ. Խնձփստան (ԼՂՀ Ասկերանի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ 1985-87-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում։

1988- 94-ին կամավորական ջոկատի, ՊԲ ստորաբաժանումների (դասակի, վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Աղդամի, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1996ից՝ գումարտակի հրամանատար։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

ԴԱՆԻԵԼՅԱՆ Կամո Գեուգիի (15.9.1961, Մարտունի (ԼՂՀ) - 27.6.1992, գ. Քյաթուկ (ԼՂՀ Ասկերանի շրջան)), ազատամարտիկ։ 1979-81ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈԻ-ում։ 1988-91-ին մասնակցել է Գետաշենի ենթաշրջանի, Շուշիի (Բեոլաձոր), Հադրութի (Խանձաձոր, Տող, Մոխրենես), Ասկերանի (ԽրամաթՓառովս, Դահրազ, Խոջալու, Քյաթուկ), Մարտունիի (Ղարադաղլու) շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ 1991-ի հունիսի 1-ին, սաֆոնովյան ռեժիմի պայմաններում, ձերբակալվել է և պահվել Բաքվի բանտում, որտեղից ազատվել է գրեթե հաշմված։ Ապաքինվելուց հետո նշանակվել է «Էրեբունի» օդանավակայանի ԼՂ օդագծի պարետ։ Շուշիի ազատագրման համար Գոփսից տեղափոխել է առաջին անհրաժեշտության բեռներ։ Հերթական թռիչքի ժամանակ ուղղաթիռը խփվել է, Դ. ծանր վիրավորվել է։

1988- ի ամռանը, դեռևս չապաքինված, մեկնել է ռազմաճակատ, ղեկավարել Քյաթուկի ինքնապաշտպանությունը և կասեցրել հակառակորդի առաջխաղացումը։ Զոհվել է մարտի դաշտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ 1-ի§ աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով։ Խադված է Եռաբլուրում։

Մ. Հարությանրսձ,

ԴԱՆԻԵԼՅԱՆ Նորայր էդորարդի )1.8.1967, գ. Գյողաթաղ (այժմ՝ Վապաձոր, ԼՂՀ Մաասկերտի շրջանում) - 18.10.1993, Ստեփանակերտ-Առաջաձոր ճանապարհին), ՊԲ փոխգնդապետ (1992) ։ 1984-ից սովորել է Ստեփանակերրի մանկավարժական ինստիտուտում, 1989-ից զինվորագրվել է Արցախյան ազատագրական պայքարին։ 1990-ին պաշտպանական նպատակներով վերակառուցել է Ջանյաթադի դաշտային օթևանը, հիմնադրել Քաջավան գյուղը։ 1990-ի հոկտեմբերի 4-ին ԽՄՀՄ ՆԳՆ զինվորները Դրին ձերբակալել են և պահել Շուշիի, ապա* Բաքվի բանտերում։ Ազատվել է 1992-ի ապրիլի վերջին՝ փոխանակմամբ։ 1992-ին նշանակվել է Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար։ Մասնակցել Մարտակերտի, Քելբաջարի և Կուբաթլորի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ ԼՂՀ ԳԽ պատգամավոր (1993-ից)։ Զոհվել է անհայտ հանգամանքներում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1 -ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Ստեփանակերտում։ Գրկ. Մարգարյան Ս., Մարտակերտ. Չհայտարարվածք պատերազմի կիզակետ (փաստագրություն), Ս., 1999։

Ս. Մարգարյաձ

ԴԱՆԻԵԼՅԱՆ Վյաչեսլավ Իվանի (ծ. 193. 1965, Բաքու), ՊԲ գնդապետ (2000)։ Ավարտել է Բաքվի բարձրագույն սպայական հրետանային ուսումնարանը (1986)։ 1986-92-ին ծառայել I ԽՄՀՄ ԶՈՒ-ում. Մերձկաոդատյան ռազմական օկրուգում մոտոհրաձգային դասակի,ՆովոգոսդՎոլժսկիի զորամասի վաշտի հրամանատար 1988- 93-ին նշանակվել է ՊԲ 151° զորամաս բաժնի, ապա՝ շտաբի պետ, 1993-95-ին՝ հրամանատարի տեղակալ, 1995-2000-ին՝ Կենտրոնական ՊՇ-ի հրամանատարի տեղակալ, 2000-ից հրամանատար։

Դ. մասնակցել է Մարտակերտի (հեռուստաաշտարակի բարձունք, Մեծշեն, Դամիղու, Գյուլաթաղ, Ջանյաթաղ, Կուսապատ, Մփարվենդ. Կիչան, Չլդրան և այլն), Ասկերանի,Հադրութի (Դիզակ, ՑՈՐ, Մուլեյմանլու, էֆենդիլար, Առաքյալ և այլն), Ջաբոսյիլի. Ֆիզուլիի (Հորադիգ) և այլ շրջանների, Օմարի լեռնանցքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։