Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ծավալված խռովության ժամանակ (տես Արտակարգ դրության պետական կոմիտե) ղեկավարել է ժողովրդավարական ուժերի դիմադրությունը։ Բելովեժյան համաձայնադրի նախաձեռնողներից և ստորադրողներից է, Անկախ պետությունների համագործակցության հիմնադիրներից։ Ե-ի ղեկավարությամբ ՌԴ-ում սկսվել են ժողովըրդավարական բարեփոխումներ։ «Ռուսաստանի Դաշնությունում փուլ առ փուլ սահմանադրական բարեփոխումների մասին» հրամանագրով երկրռւմ վերացվել է խորհրդային համակարգը, ընդունվել է ՌԴ Սահմանադրությունը (1993) և ընտրվել առաջին Դառնային ժողովը (Պետական դումա)։ Արտաքին քաղաքականության բնագավառում որդեգրել է «սառը պատերազմի» վերացման քաղաքականություն։

Ե. միջնորդական առաքելությամբ՝ Ղազախստանի նախագահ Ն. Նազադաեի հետ այցելել է Երևան, ԼՂՀ և Բաքու (տես նաև ժելհզնովոդսկյան կոմյունիկե, Ռուսաստանը և Ղարաբաղյան պատերազմը). 2002-ին ոչ պաշտոնական հրավերով եղել է Երևանում և արժանացել ջերմ ընդունելության։

Երկ. Բշոօտքցե ււռ Յռցաայրօ աքոյ, Ի4.,1990 Յօոսօտս ոբտՅսցտաոօ, Ւ4., 1994 ԸբտՅսցտաոօօրս «<յբռՓօրւ, Ի4., 2002.

ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ (ԵՀԽ), էկումենյան (քրիստոնեական եկեղեցիների միավորման շարժում) շարժման ղեկավար մարմին։ Ստեղծվել է 1948-ին, Ամստեոլամում։ Միավորում է աշխարհի բողոքական և ուղղափառ եկեղեցիների զգալի մասը (80 երկրի շուրջ 231 եկեղեցի)։ ԵՀԽ-ի գահանիստը գտնվում է ժնեում (Շվեյցափա)։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին խորհրդում ունի իր դիտորդը։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի՝ 1990-ի մայիսի դիմում-խնղոոնքով հունիսի 13-20-ը 2-րդ անգամ ՀՀ և ԼՂ է այցելել խորհրդի 5 հոգուց բաղկացած պատվիրակությունը՝ ուսումնասիրելու Արցախում ու հարակից հայկական շրջաններում տիրող ծանր դրությունը և առաջարկել իր աջակցությունն այն բարելավելու համար

Այցելության վերջում պատվիրակությունը հրապարակել է հետևյալ հայտարարությունը. «ԵՀԽ-ի առաջին պատվիրակությունը Հայաստան է ժամանել 1988-ի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում տեղի ունեցած զանգվածային ցույցերից հետո։ Այդ պատվիրակությունը խորհուրդ է տվել ԵՀԽ-ի գլխավոր քարտուղարին, ՈՐ եկեղեցիների համաշխարհային խորհուրդը պաշտպանի հայերի օրինական շահերը Խորհրդային Միությունում՝ հատկապես վերակառուցման ընձեռած նոր հնարավորությունների պայմաններում։ Ներկա այցելության ընթացքում մենք շատ շրջեցինք հանրապետությունում, հանդիպեցինք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանամերձ հայկական գյուղերից բռնագաղթածներին։ Նրանք արտահայտում են իրենց տառապանքները, նաև ձգտումը՝ անվտանգության և ապահով կյանքի երաշխիքներ ունենալու, հնարավորինս շուտ վերադառնալու իրենց բնակավայրերը, դարեր շարունակ իրենց նախնիների ապրած հողը։ Մենք նաև Գերագույն խորհրդում ունկնդրեցինք վերջերս ազատված պատանդներին և այն մարդկանց, որոնց ընտանիքի անդամներն իրենց գյուղերի վրա հարձակումների հետևանքով կամ սպանվել են, կամ շարունակում են գերի մնսղ Ադրբեջանում։

… Մենք կդիմենք կառավարություններին, որ օգտագործեն իրենց հեղինակությունները, որպես առաջնային խնդիր պատանդներին ազատելու, անմեղ գյուղացիների վրա հարձակումներին վերջ տալու, նրանց կյանքի անվտանգության, մարդու իրավունքների միջազգային օրենքների պահպանման երաշխիքներ հաստատելու, առաջացած բարդությունները լուծելու համար…»։ Եկեղեցու մեծապատիվ Արգասավորները պարտավորվում են խնդրանքով դիմել աշխարհի բոլոր անդամ-եկեղեցիներին, «ՈՐ նրանք խենց աղոթքի ձայնը բարձրացնեն, միացնեն հայ ժողովրդի ձայնին՝ նար համար այս դժվարին, բայց հույսերով լի ժամանակաշրջանում»։ ԵՀԽ Արցախի խնդրի լուծման համար միջնորդություն է ներկայացրել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտոպար Բուտրոս Ղալիին։

Ն. Ուլաբաբյան, Հ. Խաչատրյան

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Կսալեն Արագսի (10.8.1959, Կիրովաբադ(այժմ՝ Գյանջա) -3.3.1994,գ. Սեյիդահմեդլու (Ֆիզուլիի շրջան)), ազատամարտիկ։ 1978-80-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (1987)։ 1992-94-ին Շաշիի առանձնակի գումարտակի կազմում մասնակցել է Շուշի-Լաչին ուղղության, Մարտակերտի (Սփրավենդ, Կիչան), Ֆիզուլիի (Կարախանբեյլի, Սեյիդահմեդյի), Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Աբովյան քաղաքում։ ժ. սսֆիըան