4 են Ղարաբաղյան պատերազմում և զինադաշարից հետո զոհված ազատամարտիկների և զին »առայողների աճյունները։ Գերեզմանատուն ծապավիճակը հաստատվել է 1992-ի մայիսի 26-ի ՀՀ Կառավարության կապադրությամբ։ Գտնվում Երևանի արևմտյան մասում՝ Երևան-էջմիածին տվտոմայարղուց աջ՝ Եռաբլուր բարձունքում բարձրությունը՝ 951 մ)։ Տարածքը՝ 1922 հա։
Հատակագծի և ճարտարապետական լուծումների հեղինակները Ա. Մխիթարյանի արվեստաձոցի ճարտարապետներն են։ Շինարարական և կառուցապատման աշխատանքներն իրակաՏացրել է «Հայավիաշին» տրեստը։ Շիրմաքարի տեսակը՝ բազալտ։ Ե-ում են ամփոփված զորավար Անդրանիկի. Հայաստանի ազգային հերոսներ Վ. Ս ադսյաեի, Ջ. Աբոսհամյանի, Մ. ՄելքոԱյանի, 673 ազատամարտիկի և զինծառայողի աճյունները (2003)։
Ե-ի մուտքի ձախ մասում մատոան է, դիմացը՝ Զոհված ազատամարտիկների թանգարանը, հարևանությամբ՝ Հայաստանի ազատագրության հայ ցաղտնի բանակի 39 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, ավելի խորքում՝ անհայտ եորած ազատամարտիկների հուշաքար-կոթողը։
Համալիրը պահոլանում և հսկում է գերեզյանատան զինվոքական պահակային ծսաաաթյունր։ 1995-ից գործում է «Եռաբլոս զինվորական պանթեոնի զոհված ազատամարտիկների և զինվորների ծնողների» կոմիտեն։
Ա. ԱՀշակյահ
ԵՍԱՅԱՆ Օլեգ Ծսայիի (ծ. 12.11.1946, գ. Սոս ԼՂՀ Մարտունիի շրջան)), քաղաքական, պետա.ան գործիչ։ ԼՂՀ Աժ նախագահ (1997-ից)։ Տնտեսագիտության թեկնածու (1986), Արևելաեվաղական ժողովուրդների միջազգային ոչ պետական վեհաժողովի համանախագահ (1994-ից)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1970) և Մոսկվայի կառավարման ինստիտուտի ասպիրանտուրան (1986)։ 1974-96-ին՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի դասախոս, տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, ուսումնական գծով պրոռեկտոր, տնտեսագիտության ամբիոնի վարիչ։ ՌԴ հումանիտար գիտությունների ակադեմիայի թղթակից (1998), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական (2001), Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի թղթակից (2002) անդամ։
1989- 90-ին՝ Հատուկ կառակայան կոմիտեի սոցիալ-տնտեսական բաժնի վարիչ, 1990-1991- ին՝ Մարտունիի կուսշրջկոմի առաջին քարտուղար, 1991-ին՝ ԼՂԻՄ-ի պլանային-տնտեսագիտական գլխավոր վարչության պետ-մարզխորհպի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1992-96-ին՝ ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահ, 1996-97-ին՝ ԼՂՀ Կառավարության անդամ, վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետվարչության պետ։
1989-90-ին Մոսկվայում Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար հանդիպումներ է ունեցել ԽՍՀՄ ղեկավարության հետ։ 1989-2003ին հիմնախնդխը ներկայացրել է Ռուսաստանում, Ռւկոսինայում, Հարավսլավիայում, Ֆինլանղիայում, Դանիայում, Ֆոսնսիայում, ԱՄՆում և Կանադայում հրավիրված միջազգային գիտաժողովներում և հանդիպումներում։
ԼՂՀ ԳԽ (1991-95), ԱԺ (1997-2000 և 2000-ից) պատգամավոր։
Մ. Հաջյան
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԵՎ ղարաբաղՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ, Եվոսխորհրդարանը (ԵԽ) Եվրամիության օրենսդիր մարմինն է։ Ստեղծման գաղափարն սկիգբ է առել 1950-ական թթ. Եվրահամայնքի ձևավորման առաջին համաձայնագրերից։
1979-ից կազմավորվում է յուրաքանչյուր 4 տարին մեկ, անդամ պետությունների ներկայացուցիչների ուղղակի ընտրությունների արդյունքում՝ անդամ երկրների բնակչության թվաքանակին համարժեք։ Ունի ներքին, արտաքին և ժամանակավոր հանձնաժողովներ։ Եվրախորհրդի հետ հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ, Եվրամիության կառույցների միջոցով իրականացնում ժողովրդավարական գործառնություններ, վերհսկում, ընդունում կամ մերժում Եվրամիության բյուջեն։ ԵԽ-ի նիստերը գումար-