Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Վահան Զատիկյան» կրթա թոշակ։ Զ-ի անույով են կոչվում ԼՂՀ Բերձու քաղաքի, Երևանի 90 և Լոմատուրցխի միջնակարգ դպրոցները։ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տետօղւված է Զ-ի կիսանդրին (քանդակագործ՝ Ռ. նարցսյան)։ Թաղված է Եռաբլուրում։

Գրկ. Մուրադյան Ռ., Մեր երթի խաչակիրը, ժոաՀՊԻ հետ, ժողովրդի սրտում, Ե., 2001:

Ա. Հովհաննիսյան

ԶԱՐԴԱԽԱԶ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջաՏամ՝ շրջկենտրոնից 56 կմ արեմուտք Թարթառ Փտի ձախ ափին՝ Մռավ լեռան ստորոտին՝ 900 մ Յարձրության վրա։ Տարածքը՝ 521 հա։ Բնակչությունը՝ 150 (2003)։ Զբաղվում են անասնապաեաքյամբ, երկրագործությամբ, հացահատիկալիս բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ ղշլրոց, բուժկետ։

1988- ին Զ-ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ս. Սարգսյան), որին փացել է «Սեուբ Ադբյուր՝» կամավորական ջոփաը (հրամանատար՝ Ս. Սարգսյան)։ Ջոկատներն առանձին կամ Մառակևռքւ պաշտպանական յ-ջանի ստորաբաժանումների կազմում մասնակեն Մարտակերտի, Ասկերանի և այլ շրջանների լՕքնապաշտպանական և ազատագրական մաւՀսին։ Զարղախաչցի ազատամարտիկ Մ. Հակոբյանը ոչնչացրել է հակառակորդի ռազմական ուղղաթիռ և ինքնաթիռ։ Զ-ից հրամանատար են եղել Ս. Սարգսյանը, Դ. Հակոբյանը, է. Գասպարյանը. Մ. Հակոբյանը։ Զոհվել է 4 ազատամարտիկ։

Լ. Րականյան

զարմանաշեն. զյոսլ ԼՂՀ Մարտունիի շրջասում՝ շրջկենտրոնից 42 //ւք հարավ-արևմուտք 1150 մ շարձրության վրա։ Տարածքը՝ 944 հա։ Բնակչությունը՝ 102 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, բուժկետ։ Գյուղում կա կիսաքանդ եկեղեցի (XIX դ.)։

1989- ին Զ-ում կազմավորվել են կամավորական-ինքնապաշտպանական խմբեր, որի 30 ազատամարտիկներ 1992-ի սեպտեմբերին ընդգրկվել են Կարմիր Շուկայի զորամիավորումում։ Մասնակցել են Ֆիզուլիի, Աղդամի, Մարտակերրի շրջանների բնակավայրերի ազատագրական մարտերին։ Զոհվել է 1 ազատամարտիկ։

Ռ. Բալայան

«ԶԱՐԹՈՆՔ», կամավորական ջոկատ։ Կազսավորվելէ 1989-ին, Ապարանի շրջանի Չքնաղ գյուղում՝ Ապարանի և շրջանի գյուղերի (Թթուջուր, Քուչակ, Շենավան, Հարթավան, Արագած, Արինազյոպ, Նիգավան, Լուսազյոպ, Մուլքի են) կամավորականներից։ Ունեցել է շտաբ, զինա գործների խումբ, ուն գբաղվել է նռնականետների պատրաստմամբ։ 1989-94-ին ջոկատը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Կապանի (Ուժանիս, Եղվարդ), Տավուշի (Մոսեսգեղ, Այգեպար, Ձինարի), Իջևանի (Կիրանց),Նոյեմբերյանի (Ոսկեպար), Արարատի (Երասխ), Սիսիանի և ԼՂՀ Շահումյանի (Կարաչինար, Մանաշիդ, Գադթութ, Խարխափուտ, Բուզլուխ, Վերինշեն), Մարտակերտի (Լենինավան), Ասկերանի, Քելբաջարի (Յանշակ, Չոփոտլու, Քելբաջար), Լաչինի (Ղոչազ, «Տիգիկ-1», «Տիգիկ-2», Նովոստրոյկա, Մազութլու, Մալխալաֆ), Կուբաթլոփ, Զանգելանի, Ֆիզուփի (Հորաղիզ) շրջանների և Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

1991- ին ջոկատի ազատամարտիկների մի խումբ ներառվել է «Հատուկ գնդի» կազմի մեջ, ջոկատի հիմքի վրա նույն թվականին ստեղծվել է Ապարանի վաշտը, 1993-ին՝ պայմանագրային գումարտակը։ Հրամանատարներ՝ Մ. Մալխասյան (կամավորական ջոկատների հիմնադիր, ընդհանուր հոոմանատար, երկրապահ ջոկատների շտաբի պետ), Ն. Տոնոյան («Հատուկ գնդի» Ապարանի վաշտի հրամանատար), Ո. Պետրոսյան (պայմանազոսյին գումարտակի հրամանատար)։ Ջոկատից ՀՀ և ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով պարգևատրվել է Ն. Տոնոյանը, ՀՀ

2- րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով՝ Ո. Պետրոսյանը և Մ. Սիրեկանյանը (հետմահու), «Մարտական ծառայության համար» մեդալով՝ 7, «Մարշալ Բաղրամյան-100» մեդալով՝ 7, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջաղիներին» հուշամեդալով՝ 15 ազատամարտիկ։ Զոհվել է 11 ազատամարտիկ։

Հ. Վադումյան

ԶԱՔԱՐՅԱՆ Արկադի Ալեքսանդրի (18.12. 1955, գ. Մյուրիշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 17.5.1994, Յուսուֆջանլու (Աղդամի շրջանվ,