Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ազատամարտիկ։ ՊԲ կապիտան (1996, հետմահու)։ 1974-76-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1984-90-ին աշխատել է Աշխաբադում։

1989-94-ին կամավորական ջոկատի, ՊԲ ստորաբաժանումների (գումարտակի հրամանատար) կազմերում մասնակցել է ԼՂՀ Մարտունիի շրջանի գյուղերի ինքնապաշտպանական և Մարտակերտի, Ֆիզուլիի, Աղդամի և այլ շրջանների ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մյուփշենում։

Հ. Աբրահամյան, Ս. Սեյոսնյան

ԶԱՔԱՐՅԱՆ Մուշադ Գփշրսյի, «Բուժականի Մորոսդ» (5.9.1971, գ. Բուժական (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) - 23.3.1994, գ. Սեյիդահմեդլու (Ֆիզուլիի շրջան)), ազատամարտիկ։ ՀՀ բանակի լեյտենանտ (1993)։ ՀՀԴ կուսակցության անդամ (1991)։ 1989-91-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԻ-ում։ 1991-94-ին՝ Շաշիի առանձնակի գումարտակի վաշտի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի (Կիավ, Եղցահող և այլն) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1993-ին վիրավորվել է, ապաքինվել և վերադարձել մարտադաշտ։

Պարգևաատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ»

1-րդ աստիճանի շքանշանով։ Նկարահանվել է «Բուժականի Մուրադը» ֆիլմը (2001, «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշար, սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Ս. Թադևոսյան)։ Թաղված է Բուժականում։

Ա. Շահբազյան

ԶԱՔԱԱՅԱՆ Վիգեն Կարապետի (15.3.1969, Բեյրութ 83.1992, Զառսլու (Շուշիի շրջան)), սփյոտքահայ ազատամարտիկ։ ՀՀԴ կուսակցության անդամ և նույնի Լիբանանի երիտասարդական միության «Դրոշակ» մասնաճյուղի ու Կենտրոնական քարոզչական հանձնախմբի ներկայացուցիչ։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել է հայկական թաղամասի պաշտպանությանը։ 1992-ի ապրիլին կամավոր մեկնել է Արցախ, մասնակցել Շուշիի ազատագրմանը.

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։ Թաղված է Եռաբլուրում։ «ԶԵՅԹԱՐՆ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Երևանում։ 1989-92-Րտ. մասնակցել է ՀՀ Գորիսի(Կոռնիձու), Վարդենիսի. Նոյեմբերյանի (Կոթի, Ոսկեվան) և ԼՂՀ Մարտակերտի (Քոլատակ, Սփարվենդ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրակր-մարտերին։ Հրամանատար՝ Ե. Հովակիմյան։ ՋՐՒ կատից զոհվել է 3 ազատամարտիկ։

Ե. Հովակիմյան։,

ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍ. ՊԲ ստորաբաժանում։ Կազմավորվել է

1991- ի սեպտեմբերի 1-ին՝ հակառակորդի աատվելությունը օդում կանխելու և խաղաղ բնակավայրերը ռմբակոծություններից պաշտպանելու համար։ ԻՊՈՒ հրամանատարությունն ապ նպատակով դեռևս 1992-ի մարտին կազմավորել էր ՀՕՊ-ը (հրամանատար՝ Գ .Վարդանյան) և այն համալրել ժամանակակից միջոց նեռս, (ռադիոտեղորոշիչ համալիր, հեռահար խոցման զենիթային մարտական մեքենաներ, հրթիռային կայանքներ և այլն)։ Զ. զ. 1992-94-ին առանձին մարտական հաշվարկներով մասնակցել է Մարտունիի (Բեոլաշեն, ՂաջարքՄարտակերտի (Ախավենդ, Սարսանգի հիդրոհանգույց, ԴոՏբոն, Մաղավուզ, Զլդշան), Ասկերանի (Ջանհասան, Ասկերան) և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ ԼՂՀ օդային տարածքում խփելէ հակառակորդի 20-ից ավելի մարտական ինքնաթիռ (Սու-25 մակնիշի) և ուղղաթիշ (Մի-24)։ Հրամանատար՝ Ն. Բաբայան։

Մ. Հարությունյան

ԶԵՆՔ, հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի ու կառույցների ոչնչացման սարքավորումների և միջոցների ընդհանուր անվանումը։ Զ. առաջացել է մարդկության զարգացման վադ շրջանում՝ որպես ուսի և պաշտպանության միջոց, սակայն տարբերություն չի եղել աշխատանքի գործիքների և Զ-ի միչև։ ժամանակակից Զլինում է միջուկային, քիմիական, բակտերիալոզիական, հրաձիգ (հրետանային, հրաձգային և մերձամարտի միջոցներ), ռեակտիվ, հրթիռային, ականային, տորպեդային և սառը։

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կամավորական ջոկատները և ԻՊՈՒ ստորաբաժանումներն սկզբնական շրջանում զինված են եղել որսորդական հրացաններով, ատրճանակներով, մաուզերներով, նռնակներով, հազվադեպ՝ ինքնաձիգներով։ 1992-ից ՊԲ համալրվել է Զ-ի նորագույն տեսակներով։ Տես նաև Գնդա-