Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հետ վարել է բանակցություններ, որոնց արդյունքում հակամարտող կողմերի միջե ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Զ. տասն օրով վերականգնելու մասին, պայմանով, ՈՐ այն հետագայում երկարաձգվի։ 1993-ի օգոստոսի 31-ին ժամը 1700ին ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև կնքվել է համաձայնագիր՝ կրակի դադարեցման մասին, և ձեռք բերվել համաձայնություն՝ մինչև սեպտեմբերի 10-ը Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ ԼՂՀ և ԱՀ ԶՈՒընդհանուր առմամբ հարգել են համաձայնագրերի պահանջները, և ռազմաճակատի ամբողջ երկայնքով տիրել է հարաբերական անդորր (շուրջ 60 ՕՐ)։

1993- ի սեպտեմբերի 12-13-ը Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ կայացած ադըրբեջանա-ղարաբաղյան բանակցություններում քննարկվել են Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպման կազմակերպման ու Զ-ի երկարաձգման հարցերը։ Կողմերը համաձայնել են Զ. մեկ անգամ ևս երկարաձգել մինչև 1993-ի հոկտեմբերի 5-ը ներառյալ։ Զ-ի հարցը քննարկվել է նաև 1993-ի սեպտեմբերի 22-28-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված ԵԱՀԽ փափզ)ան ոչ պաշտոնական խորհրդակցությունների ժամանակ, որոնց արդյունքում հակամարտող կողմերի հաստատմանն է ներկայացվել ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահի սաաջարկած խաղաղ կարգավորման «անհապաղ միջոցառումների ժամանակացույցը»։ Փաստաթուղթը ստորագրելով՝ հակամարտող կողմերը պարտավորվել են կայուն Զ. պահպանել առնվազն մինչև Մինսկի խորհրդաժողովի վերստացումը, որը նախատեսված էր նոյեմբերի 2-ին։

ԱՀ-ի ղեկավարությունը Զ-ներն օգտագործել է հիմնականում բանակը համալրելու, ուժերը Լեռնային Ղարաբաղի վերադասավորելու, ռազմաճակատներում պարՀանրապետության ղի տություն կրած զինվորների մարտունակությունը նանշանը վերականգնելու համար։

Այդուհանդերձ, 1994-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՊԲ-ի հաջող գործողությունները ստիպել են ԱՀ-ի ղեկավարությանը

միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունների դադարեցման համար։ 1994-ի ապրիլի 24-ին ԱՀ ընդունել է պարտադրված Զև ՌԴ միջնորդությամբ հայտարարել 1994-ի ապրիլի

28-ի 00 ժամից կոոկը դադարեցնելու իր պատրաստականության մասին։ Նույն օրը ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գոսչոփպ և Վ. Կազիմիրովին հղած ուղերձում ԼՂՀ ԱՌ նախարար Ա. Ղուկասյանը և ՊԲ հրամանատար Ս Բաբայանը հավաստել են ադրբեջանա-ղարաբաղյան ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման ԼՂՀ պատրաստականությանը և համաձայնել ապրիլի 28-ի 00 ժամից դադարեցնել ռազմական գործողությունները

1994-ի մայիսի 5-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, Ղըոլզստանի Հանրապետության խորհրդարանի, ՌԴ դաշնային ժողովի է արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ստորագրված Բիշքեկյան ադանա գրությունը, մայիսի 19-ին ՌԴ և Մինսկի խմբի օժանդակությամբ կոսկի դադարեցման մասիս ձեռքբերված պայմանավորվածությունը նշանավորել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նոր՝ Զ-ի հաստատմանը միտված՝ քաղաքական բանակցությունների փուլը։

1991- ի մայիսի 9-11-ին ՌԴ պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ Մոսկվայում ՀՀ ու ԱՀ պաշտպանության նախարարների և ԼՂՀ ՊԲ հրամանատարի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Զ-ի հաստատմանն ուղղված առաջարկներ, ստորագրվել է հրաղադարի վերաբերյալ համաձայնագիր։ Տեխնիկական հարցերի ճշտումից հետո Զ հաստատվել է 1994-ի մայիսի 16-ին, ինչը պահպանվում է մինչև ՕՐԱ (2004)։ Զ-ի պահպանման պարտավորությունների մասին միակ փաստաթուղթը 1994-ի հուլիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Մ. Սարգսյանի, ՊԲ հրամանատար Մ. Բաբայանի և ԱՀ պաշտպանության նախարար Մ. Մամեղովի համատեղ հղած նամակն է՝ ՌԴ պաշտպանության նախարար ՊԳոսչովին, ԱԳ նախարար Ա. Կողքսևին, նախագահի ներկայացուցիչ Վ. Կազիմիրովին - Մինսկի խմբի նախագահ Յա. էլիասոնին։

ԶԻՆԱՆՇԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ 0Ա- ՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԼՂՀ պետական խորհրդանիշ։ Հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1994րի նոյեմբերի 23-ի որոշմամբ։ Հեղինակ՝ Լ. Ղալայա (տես Ղարաբաղյան ազատագրական պատ հուպ-