Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անհրաժեշտոտյուն։ ԻՊԿ նախագահի 1992-ի օգոստոսի 14-ի հրամանագավ ստեղծվել են Կենտրոնական, Ասկերանի, Հադարթի, Մարտունիի, Մարտակերտի, Շուշիի պաշտպանական շրջանները (ՊՇ)։

ԻՊՈՒ-ի նոր հաստիքային կառուցվածքի անցնելը հնարավոր է դարձրել դիմագրավել հակառակորդի աշնանային լայնածավալ հարձակումներին։

Ռազմական գործողությունների հետագա ընթացքը ցույց տվեց, որ ԼՂՀ ԻՊԱՐ-ի, բանակային ենթակառույցների ու ծառայությունների ձևավորման, կենտրոնացված հրամանատարության ու շտաբների համակարգված աշխատանքը ճիշտ ժամանակին էր և զինվորների համընդհանուր հերոսության ու տոկունության հետ վճռորոշ դեր է խաղացել։

Արդեն զգալի էր նաև թիկունքի աջակցությունը։ 1992-ի ապրիլի 15-ից մինչև նոյեմբերի 1-ը Արապման վերակաէպճողակաճ հենակետի անձնակազմը նոուգել է մեծ թվով Տ-72 տանկեր, ՀՄՄներ, հակաօդային պաշտպանության զինտեխնիկա. քարշիչներ և այլ միջոցներ։

1991- ի մայիս-հոկտեմբեր ամիսներին ԻՊՈՒ մարտիկները ոչնչացրել են 1 ԱՈՒ-24. 2 ԱՈՒ-24 Ռ, 1 ԱՌԻ-25, 2 ՄԻԳ-25 ինքնաթիռներ, 5 ՄԻ-24 և 3 ՄԻ-8 ուղղաթիռներ Հակաօդային պաշտպանության անձնակազմի այդ գործողությունների շնորհիվ կասեցվել են հակառակորդի նշանառու հաշվածները ԻՊՈՒ-ի դիրքերին և խաղաղ բնակավայրերին։

Նոյեմբեր ամսվա մարտերում սպառելով առաջխաղացման հնարավորությունները Մարտակերտի շրջանում՝ դեկտեմբերին հակառակորդը փոխել է հարվածի ուղղությունները՝ նպատակ ունենալով հաջողության հասնել Մարտունիի, Լաչինի. Հադրութի և նույնիսկ ՀՀ Զանգեզուրի շրջաններում։ Ստեղծված իրավիճակում ԼՂՀ ԻՊՈՒ հրամանատարությունը Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների ակտիվ զորաշարժերով ստիպել է հակառակորդին մեծ ուժեր կենտրոնացնել ժդանովի, Ֆիզուլիի շրջաններում՝ դրանով շեղելով նշա ուշադրությունը գլխավոր հարվածի՝ Մարտակերտի ուղղությունից։

1992-ի դեկտեմբերին հակառակորդն սկսել է ամենօրյա հշթիռահշետանային և օդային հարձակումներ ոչ միայն ԼՂՀ ԻՊՈՒ պաշտպանական դիրքերի, այլև խաղաղ բնակավայրերի վրա։ Այդ օրերին Արցախում, փաստորեն, միահյուսվել են ճակատն ու թիկունքը, որովհետև թշնամուն թողնված խորհրդային ռազմական վիթխարի պահեստների մեծաքանակ հրթիռները, արկերն ու ռումբերը հասանելի էին գրեթե ամենուր

Այսպիսով, 1992-ի վերջին փաստորեն հակառակորդը սպառել էր իր հարձակողական հնարավորությունները, ստեղծվել էշ ուժերի հավասարակշռություն։

Նախապատրաստվելով ձմեռային պատերազմաշրջանին՝ Ադրբեջանի զինված ուժերը ռազմական տեխնիկայի, սպառազինության նյութական պա շարն երի գերակշռություն են ստեղծել ռազմաճակատում և 1993-ի հունվարին հարձակողական գործողություններ են ծավալել Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի, ինչպես նաև Լաչինի ուղղություններում։

Հունվարյան մարտերի ընթացքում ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանումները, կայծակնային և ուժգին հակահարվածներ հասցնելով, կասեցրել են մի քանի անգամ գերակշռող հակառակորդի ճնշումը և անառիկ պահել վերահսկողության տակ առնված դիրքերը։ Այս առումով աչքի են ընկել հատկապես Ասկերանի և Մարտակերտի ՊՇ-ների մարտիկները. Լաչինի միջանցքի, Կիչանի. Փառուխի, «Ուրյանա» լեռան դիրքերի պաշտպանները։ Հակառակորդը կորցրել է հետևակի 2 գումարտակ, 7 տանկ, 5 ՀՄՄ. 4 ռազ