Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տաբերակ ու հեղեղաբերուկ նստվածքներով։ Տարածքի հյուսիսային մասը գտնվում է 7 բալ. հարավային մասը՝ մինչև 8 բալ ակտիվ երկրաշարժամետ գոտում։ Կան բազմամետաղային հանքանյութերի, վիմագրական քարի, իսլանդական սպաթի, մարմափ, որձաքարի, կրաքարի, կավի, շինանյութերի, արտեզյան ջրերի (Մարտունիի և Մարտակերտի շրջաններում) պաշարներ, հանքային ջրերի բազմաթիվ ելքեր (Թթուջոս՝, Շռլան. Հաթերք, Քոլատակ են)։

Կլիման։ Կլիման փոխվում է՝ ըստ բարձունքային գոտիականության։ Հարթավայերում՝ չու մերձարևադարձային, նախալեռներում՝ չափավոր տաք չորային, միջին բարձրության լեռնելում՝ չափավոր տաք խոնավ, լեռների առավել բարձրադիր մասերում՝ բարձրլեռնային ցուրտ կլիմա է։ Հարթավայրերում ու միջին բարձրություններում հունվարի օդի միջին ջերմաստիճանը 3-(-2)°Ա է, բարձրլեռնային շրջաններում՝ (-6)-(-10)°C (նվազագույնը՝ -28.7°0, հուլիսինը՝ համապատասխանաբար՝ 20-25°(2 և 10-15°C։ Տարեկան տեղումները հարթավայրերում ու նախալեռներում՝ 380-450 մմ (նվազագույնը՝ 3 ւօ մմ, Ստեփանակերտ), միջին բարձրություններում՝ մինչև 700 մմ, բարձր լեռնելում՝ մինչև 850 մմ (առավելագույնը՝ 1042 մմ, Հաթերք)։ Կայուն ձնածածկույթ գոյանում է 1400 :7-ից բարձւ վայրերում։ Մռավի լեռնաշղթայում պահպանվում են ձնաբծեր։

Ներքին ջրերը։ Ջրագրական ցանցը խիտ է, գետերի սնումը՝ խառը, հրաքը՝ սեզոնային (վարարում են գարնանը, մասամբ՝ աշնանը)։ Գետերի մեծ մասը պատկանում է Կպր, որոշ մասը՝ Արաքս գետերի ավազաններին։ Խոշոր գետերն են Թարթառը (Տրտու), Խաչենը, Կարկառը. Աևջուրը (Կուրի ավազան),Վսասնդան, Իշխանը և Հակափի մի քանի վտակներ (Արաքսի ավազան)։ Թարթառ գետի վրա են Սարսանգի ջրամբարը։

Հողերը։ Հյուսիասրևելյան և հարավարևելրան ծայրամասերի հարթավայրերում տարածված են շագանակագույն, գետահովիտներում՝ ողողատային, նախալեռներում՝ մուգ շագանակագույն և լեռնատափաստանային, միջին բարձրություններում՝ դարչնագույն ու գուշ հողերը, առանձին զանգվածներով՝ լեռնային սևահողերը. Մռավի լեռնաշղթայի բարձրադիր մասերում՝ եռնամարգագետնային ու կմախքային հողերը։

Բուսածածկույթը։ ԼՂՀ տարածքի 32 %-ը անտառապատ է՝ 160 հզ. հա. որի 43 %-ը կազմում է բոխին. 31 %-ը՝ հաճարենին, 20,7 %-ը՝ կաղնին, կան նաև լորենի, թխկի, հացենի, բազմաթիվ վայրի պտղատու ծառատեսակներ ու թփուտներ։ Ավելի բարձրադիր մասերում մարգագետնաթփուտային ու լեռնաչորսպիմացկուն նրարուտներ են։ Մռավի լեռնաշղթայի բարձրադիր փոքրաթեք տեղամասերում և Ղարաբաղի լեռնաշղթայի գագաթային ու մերձգագաթային մասերում լեռնամարգագետնային լանդշաֆտ է։

Կենդանիներից կան բեզոարյան այծ, այծյամ, վայրի խոզ, գորշ արջ, գայլ, աղվես և այլն։ Հարուստ է թռչնաշխարհը։ Նստակյաց թռչուններից են թխակապույտ աղավնին, մոշահավը և այլն։

ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

Պատմական Հայաստանի Արցախ-Ղարաբաղ նահանգի տաոածքը հնագույն ժամանակներից եղել է հայաբնակ։ Այդ են վկայում տարածքում հայտնաբերված բազմաթիվ վիմագիր արձանագրություններն ու պատմաճարտարապետական հուշարձանները, ինչպես նաև Գերլարքունիքի մարգի Ծովինար գյուղի տարածքում հայտնաբերված ուրարտական թագավոր Արադուրի Բ-ի (մ.թ.ա. 755-730) ժամանակների սեպագրերում հիշատակված Արդաղ-Արցախ երկրամասի՝ Վանի թագավորության կազմում լինելու փաստը։

Հին հունական և հռոմեական գոսվոր աղբյուրները (Մտրաբոն. Դիոն Կասիրա, Պտղոմերա) վկայում են, ու Մեծ Հայքի Արցախ, Ուտիք և մյուս արևելյան նահանգների բնակիչները հայեր են եղել և խոսել են մեկ միասնական լեզվով՝ հայերենով։ Արցախի հայաբնակ լինելն են փաստում նաև Մովսես Խորենացին, Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանղը. Մովսես Կաղանկատվացին և այլ պատմիչներ, ինչպես նաև արաբական. պարսկական, վրացական աղբյուրները։

Մատենագիր Ստերիանրա Սյունեցին (VII դ.) հաղորդել է, որ Արցախի բնակիչների խոսակցական բարբառը հայերենն ԷՐ։ Բյուգանդական կայսր Ծիրանածինը (X դ.) նամակագրական կապ է ունեցել Հայաստանի Արցախ-Խաչեն