Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան կոմբինատը, ապրիլին՝ Ստեփանակերտի գորգագործական ֆաբփկան ու կաթի կոմբինատը։

Հայաստանից ավելի քան 100 5 սերմնացուի Ա վառելանյութի ԼՂՀ առաքման շնորհիվ ժամանակին ավարտվել է գարնանացանը։

ԻՊՈՒ 1993-ի ապրիլի սկգբին ավարտելով քելբաջարյան ռազմագործողությունը՝ ձեռնամուխ են եղել նոր մարտական գործողությունների։ Աղդամի կրակակետերի ոչնչացման նախապատրաստական մարտերի ժամանակ, 1993-ի հունիսի 12-ին, Մարգիլու գյուղում զոհվել է Մ. Մելքոնյանը։ Հունիսի 12-ին 2-րդ, 3-րդ, 5-րդ ՊՇների և Կենտրոնական եզրակացության զորամասերը, 4-րդ ՊՇ-ի մի քանի ստորաբաժանումներ սկսել են Սրորտակերտ քաղաքի և շրջանի բռնազավթված մասի ազատագրման խոշորամասշտաբ գործողությունը։ Ընկճելով հակառակորդի 3-րդ մոտոհրաձգային, ներքին զորքերի Ա տանկային բրիգադների զորամասերի համառ դիմադրությունը, հաղթահարելով համատարած ականադաշտերը և չեզոքացնելով օդում թշնամու ունեցած բացարձակ առավելությունը՝ հայկական ստորաբաժանումներն Աղդամի ուղղությունում գրավել են օպերատիվ ու մարտավարական նշանակության կարեոր բարձունքներ և դուրս եկել Աղդամ-Մարտակերտ մայրոպու բնագիծը։ Հակառակորդը, զգալի կորուստներ կրելով Մարգիլլու. Խրամ որթ, Փարխավենդ գյուղերի շրջանում, ստիպված էր ռազմաճակատի Կուբաթլուի, Ջաբոսյիլի և Մարտակերտի ուղղություններից այստեղ տեղափոխել կենդանի ուժ և տեխնիկա՝ դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծելով Մարտակերտի լեռնային մասի ուղղությամբ հակահարձակման անցնելու համար։

Այդ ուղղությամբ տնական ու դաժան մարտերից հետո, 1993-ի հունիսի 26-ին, ազատագրվել են Մարտակերտի հեռուստաաշտարակի և «Պուշկենյալ» բարձունքները։ Նույն օրը 4-րդ ՊՇ-ի զորամասերը մտել են Մարտակերտ քաղաքը, որով փաստորեն ավարտվել է մարտակերտյան ռազմագործողությունը։ 3-րդ, 5-րդ, 6-րդ ՊՇ-ների զորամասերն անցել են տիրապետող բարձունքների, մասնավորապես Եդդիխրման, Բոզդաղ լեռների, Բոյահմեդլի, Փափոսվենդ, Թազախաչինյալ, Աղդարա լեռնաշղթայի վոոյով ձգվող գծի և հիմնական ճանապարհների պաշտպանությանը։

Մարտակերտ քաղաքի ազատագրումն ունեցել է ոչ միայն ռազմաքաղաքական կարևոր նշանակություն, այլև հնարավորություն է ստեղծել՝ վնասազերծելու Աղդամի հզոր կրակակետերը։

Մյուս կողմից, տեղական ուժերով անցկացված ռազմագործողությունների շնորհիվ Հադրութի շրջանում ազատագրվել են Նորաշենը, Այգեստանը են, վերահսկողության տակ են առնվել կարևոր, շրջակայքում տիրապետող բարձունքներ և ոչնչացվել հակառակորդի՝ Հաղուրթ շրջկենտրոնը և շրջակա բնակավայրերը հրետակոծող կրակակետերը։

Աղդամը հակառակորդի ամենավտանգավոր ռազմական հենադաշտն էր ԼՂՀ ներխուժելու համար, մյուս կողմից, թշնամու ամենահզոր կրակակետերից մեկն ԷՐ, որտեղ ադրբեջանցիները ժամանակին տիրացել էին խորհրդային բանակի զինամթերքի խոշոր պահեստներին։

Հակառակորդը, բազմապատկելով Աղդամում կենտրոնացված սպառազինությունն ու կենդանի ուժը, տենդագին նախապատրաստվել էր վերսկսելու հարձակումը Ասկերան-Ստեվրանակերտ ուղղությամբ։ Աղդամի և նրա շրջակայքում գտնվող կրակակետերի ճնշման ռազմական գործողությունները սկսվել են 1993-ի հուլիսի 4-ին։

ԻՊԱՐ և ՊՇ ստորաբաժանումների՝ հարավից 2-րդ ՊՇ, հարավ-արեմուտքից 3-րդ ՊՇ և հյուսիս-արեմուտքից 6-րդ ՊՇ ստորաբաժանումների համաձայնեցված գործողությունները պսակվել են հաջողությամբ, և հուլիսի 23-ին Աղդամ քաղաքն առնվել է վերահսկողության տակ (տես Աղդամի ռազմական հենակետի վնասազերծման ռազմական (թոողություն 1993)։

Աղդամի ռազմագործողության արդյունքում վերացել է Ստեփանակերտի վոո կախված մշտական վտանգը, մայրաքաղաքի ու շրջակա գյուղ–