Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քառորդում, օգտվելով պաակական պետության թուլացումից, Արցախի և Ուտիքի (Առան), հետագայում Առանշահիկ (Առանի թագավոր) կոչված հայկական իշխանական տոհմերից մեկը ձեռք է բերել որոշակի ինքնուրույնություն և ստեղծել իր թագավորությունը, որի առաջին գահակալն էր Վաչագան Բարեոլաշտր։ Վաչագանի թագավորությունն ուներ իր ներքին օրենսդրությունը («Աահմանադրութիրն կանոնական»), պայքարում էր երկրամասի քրիստոնեական կենտրոնները հեթանրաության մնացորդներից և նոր հավատի աղանդներից մաքրելու, լուսավորություն տարածելու համար։ Այդ ժամանակ հիմնադրված, ինչպես նաև ավելի ուշ ստեղծված հոգեոր ու մշակութային կենտրոնները (Գտիչի և Կատարո վանքերը՝ երկրամասի հարավային մասում, Ամարասը, Եղիշե առաքյալի վանքը, Հոռեկավանփ, Դադիվանքը, Մեծառանից Ս.Հակոբավանփ, Գանձասարը՝ կենտրոնական գավառներում են) ամբողջ միջնադարամ գործել են։ VI դ. վերացել է Առանշահիկների թագավորությունը։ Սակայն Արցախի տերը դարձյալ նույն Առանշահիկ նախարարական տունն էր, նույնիսկ այն ժամանակ, երբ Ուտիքի Գարդմանք գավառ թափանցած Միհրանյանները կոտորել են տեղի Առանշահիկներին և տիրել Ուտիքի մեծ մասին։

Արաբական տիրապետության հաստատումից (VIII դ. սկիգբ) հետո Արցախը բազմիցս մասնակցել է բռնակալների դեմ ծագած ապստամբությունների։ IX դ. 1-ին կեսին հակարաաբական շարժումները գլխավորել են Արցախի Առանշահիկների տան երկու ճյուղերի ներկայացուցիչները՝ Դիզակի իշխան Եսայի Աբու Մուսեն և Խաչենի իշխան Սահլ Սմբատյանը։

X դարից սկսած՝ Արցախում և հարևան հայկական շրջաններում առաջացած մանր իշխանությունների գահերեցը Խաչեն գավառի իշխանն ԷՐ։ XI-XII դդ. Արցախը ենթարկվել է սելջուկ թուրքերի ասպատակություններին։ Առանձնապես տուժել է Խաչենը, որի բնակավայրերն ու մշակութային կենտրոններն ավերվել են, ժողովուրդը ենթարկվել է կողոպուտի ու ջարդի։

IX-XIII դդ. Խաչեն գավառի անունով է կոչվել ամբողջ Արցախ նահանգը, երբ նրա նախարարական տան հիմնական նստավայր էր դարձել Խաչենի բեոլը։ X դ. ստեղծված Խաչենի իշխանությունը մինչև XII-XIII դդ. իր տարածքով համապատասխանում էր ողջ Արցախին։ Սելջուկ թուրքերի, ապա մոնղոլների նվաճումների ժամանակ Խաչենի իշխանությունը զբաղեցնում էր Արցախի լեռնային ու նախալեռնային մասերը՝ առանց Մյուս Հաբանդ գավառի հարավային կեսի, որին տիրում էր Արցախի Առանշահիկ իշխանական հարստության Դիզակի (Աբու Մուսեի ժառանգներից սերված) ճյուղը։

XII դ. 2-րդ կեսին Խաչենի իշխանությունը բաժանված էր երեք մասի, որոնցից յուրաքանչյուրի զբաղեցրած տարածքն ստացել էր իր հատուկ անունը. Ներքին Խաչեն (Խոխանաբերդցիների իշխանության տիրույթները՝ Մեծառանք,

Բերդաձոր գավառները, Մյուս Հաբանդի հյուսիսային մասը),

Կենտրոնական Խաչեն կամ Հաթերք (Մեծ Կվենք գավառի մեծ մասը, Փառիսոսն ու Կոդթը) և Վերին Խաչեն կամ Ծար. ուն ընդգրկել է Սեանի արևելյան ափերը և Թարթառ (Տրտու) գետի ավազանը՝ Գեղամա, Սողք և Ծար գավառները։

XII դ. 40-ական թթ. Խաչենի իշխանությունը վերջնականապես ազատագրվել է սելջուկ թուրքերի լծից, իսկ դարավերջին եղել է Զաքարյանների գլխավորությամբ ազատագրված Հյոաիսարևելյան Հայաստանի կազմում։ XIII դ. սկգբին աննախընթաց զարգացում են ապրել տնտեսությունը, արհեստներն ու մշակույթը, վերակառուցվել ու կառուցվել են Դադի վանքի, Խաթոսվանփ, Գանձասարի, Գտիչի տաճարները։

ժամանակի ականավոր պետական գործիչ գահերեց իշխան Հասան Ջալալ Դոլայի (իշխանավարել է 1214-61-ին) եռանդուն ու շրջահայաց քաղաքականության շնորհիվ երկրամասը երկար ժամանակ կարողացել է դիմագրավել թաթար-մոնղոլների ավերածություններին, 1254ին ստեղծվել է հայ -մոնղոլական դաշինք, որի շնորհիվ հայկական իշխանությունները, ընդհուպ մինչև Կիլիկիայի հայկական թագավորա-