Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լուծը։ 1822-ին վերացել է Շուշիի խանությունը։ 1840-ական թթ. Ռուսաստանի կատարած վաւչատարածքային բաժանման արդյունքում Անդրկովկասում ստեղծվել են վրացա-Իմերևթյան նահանգը՝ Թիֆլիս կենտրոնով, և Կասպիական մարգը՝ Շամախի կենտրոնով։ Արևելահայկական տարածքների մի մասը ներառվել է վրացաԻմերեթյան նահանգի կազմի մեջ, մյուս մասը, այդ թվում Ղարաբաղը՝ Կասպիական մարգի։ Հետագայում 1868-ին ստեղծված Ելիզավետպոլի նահանգի մեջ են մտել Ղարաբաղի տարածքում ստեղծված Շուշիի, Ջաբոսյիլի, Ջիվանշիփ, ինչպես նաև Զանգեզուրի գավառները։ Այդպիսի վարչատարածքային բաժանումը, աննշան փոփոխություններով, պահպանվել է մինչև 1918-ը։ 1918-20-ին Ղարաբաղում իշխանությունը գտնվում էր Հայոց Ազգային խորհրդի ձեռքում, հայկական Լեռնային Ղարաբաղն ինքն է տնօրինել իր բախտը և ամեն կերպ ջանացել է միավորվել Հայաստանի Հանրապետության հետ։ Սակայն Ադրբեջանի մուսավաթական կառավարողները Թուրքիայի օժանդակությամբ իրենց ռազմական ու դիվանագիտական բոլոր միջոցներն օգտագործել են Ղարաբադին տիրանալու համար։ 1918-20-ին հպատակության պահանջով նրանք բազմիցս դիմել են իրենց Ազգային խորհրդին, ինչը կտրականապես մերժվել է Ղարաբաղի հայերի համագումարներում (երկու տարվա ընթացքում՝ 10 համագումար)։

1918-ի հունիսի 4-ին կնքված Բաթումի հայթուրքական պայմանագրից հետո, որով Հայաստանի Հանրապետության տարածք է ճանաչվել ընդամենը 9 հզ. քառ. վերստ, Արցախն ստիպված էր ժամանակավորապես ինքնուրույն լուծելու իր քաղաքական հետագա կարգավիճակի խնդիրը։

1918-ի հուլիսի 22-ին Շուշիում հրավիրվել է Ղարաբաղի հայերի առաջին համագումարը, ուն էլ Լեռնային Ղարաբաղը հռչակել է անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրել Ազգային խորհուրդ և ժողովրդական կառավարություն, վերջինս հուլիսի 24-ին ընդունել է հռչակագիր, որում շարադրված էին նորաստեղծ պետական իշխանության խնդիրները։ Ադրբեջանի կառավարությունն այդ համագումարից հետո փորձել է Լեռնային Ղարաբաղը ուժով՝ թուրքական զորքերի օգնությամբ, ներառել Ադըրբեջանի սահմաններում։ Թուրքական զորքերի հրամանատարությունը Ղարաբաղի Ազգային խորհորին վերջնագխ է ներկայացրել, սակայն սեպտեմբերի 6-ին հրավիրված Ղարաբաղի հայերի երկրորդ համագումարը մերժել է թուրքական հրամանատարության և Ադրբեջանի կառավարության պահանջները։

1918-ի սեպտեմբերի 15-ին Բաքուն գրավելուց և քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդերից (զոհվել է 40 հզ. հայ) հետո թուրքական զորքերի հրամանատարությունը դարձյալ վերջնաղի է ներկայացրել Ղարաբաղի ժողովըրդական կառավարությանը՝ պահանջելով զինաթափվել, թույլատրել թուրքական և ադրբեջանական զորքերի մուտքը Շուշի և ճանաչել Ադրբեջանի իշխանությունը։ Սեպտեմբերի 17ին հրավիրված Ղարաբաղի հայերի երրորդ համագումարը դարձյալ մերժել է ներկայացված բոլոր պահանջները։ Թուրքական հրամանատարությունը ստիպված հրաժարվել է ժողովըրդի ընդհանուր զինաթափման, Ադրբեջանի իշխանությանը պարտադրելու պահանջներից, պահպանել է Ղարաբաղի ստատուս քվոն, սակայն պնդել է զորքերը Շուշի մտցնելու պահանջը։ Նկատի ունենալով Առաջին համաշխարհային պատերազմում գերմանական դաշինքի (որի մեջ էր մտնում Թուրքիան) մոտալուտ պարտությունը՝ Ղարաբաղի կառավարությունը, չնայած բնակչության դժգոհությանը, ժամանակ շահելու նպատակով համաձայնել է այդ պահանջին։ Առանց դիմադրության մտնելով Շուշի՝ ովստադրուժ թուրքերը զինաթափել են քաղաքի հայ բնակչությանը և ձերբակալել բազմաթիվ հայ մտավորականների։ Ղարաբաղի հայերը ստիպված բեկանել են երարդ համագումարի որոշումը և սկսել են պատրաստվել դիմադրության։

Համաձայն 1918-ի հոկտեմբերի 30-ի Մորդրոսի զինադադարի՝ Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Թուրքիան իր զինված ուժերը դուրս է բերել Անդրկովկասից, իսկ նոյեմբերի 17-ին Բաքու են մտել անգլիական իշխանությունների ներկայացուցիչները։ Վերջիններս վարել են ադրբեջանամետ քաղաքականություն։ Ադրբեջանն այս անգամ փորձել է Լեռնային Ղարաբաղը նվաճել անգլիացիների օգնությամբ։ Հայտարարելով, թե վիճելի տարածքների ճակատագխԸ պետք է որոշվի Փափգի խաղաղության վեհաժողովում, անգլիական հրամանատարությունն Ադրբեջանում իր ներկայությունն ամոսպնդելու համար իրականում ջանքէր չի խնայել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու համար։ 1919-ի հունվարի 15-ին ադրբեջանական կառավարությունը անգլիական հրամանատարության համաձայ-