Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նում և ԼՂԻՄ-ում տերրի ունեցած ցույցերն ու հանոսհավաքները հասան համաժողովրդական մասշտաբների, որոնք սակայն անտեսվեցին ինչպես կենտրոնական, այնպես էլ հանրապետության լրատվամիջոցների կողմից, շրջանցվեց նույնիսկ ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի ընդունած՝ մարզը Հայաստանին վերամիավորելու ռաշման փաստը։ Ընդհակառակը՝ պաշտոնական Մոսկվան, զգուշանալով ժողովրդական զանգվածների քաղաքական ակտիվության նման ղահոարմից, ԼՂԻՄ-ի հայ բնակչության սահմանադրական պահանջը որակեց «ծայրահեղականների» և «ազգայնականների» սադրանք և դա բանաձևեց ԽՄԿԿ Քաղբյուրոյի 1988-ի փետրվարի 21-ի որոշման մեջ։ Այդ հապճեպ, անհիմն գնահատականն առաջացրել է Հայաստանի և Արցախի բնակչության վրդովմունքը։ Մարզում և Հայաստանի Հանրապետությունում սկսվել են գործադուլներ, Հայաստանի բնակչությունը պահանջում էր գումարել ՀԽՍՀ ԳԽ նստաշրջան և քննարկել ԼՂԻՄ մարզխորհրդի դիմումը։ Արցախահայության ազգայինազատագրական պայքարը գլխավորելու համար Արցախում ստեղծվել է «Կռունկ» կոմիտեն, Հայաստանում՝ «Ղարաբաղ» կոմիտեն:

1988-ի փետրվարի 26-ին Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին դիմել է ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Մ. Գոդրաչոփ, նշելով, ՈՐ ԼՂԻՄ-ում կուտակվել են բազմաթիվ դժվարություններ։ ԽՍՀՄ ղեկավարությունն առաջին անգամ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի խնդրի գոյությունը, Մ. Գաբաչովը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին կոչ է արել՝ ցուցաբերել քաղաքացիական հասունություն և համբերություն, վերադառնալ բնականոն կյանքի ու աշխատանքի, պահպանել հասարակական կարգը։ Ի պատասխան այդ կոչի՝ փետրվարի 27-ին Երևանում կայացած հանրահավաքի մասնակիցները որոշել են վերսկսել աշխատանքը և կարճ ժամկետում հատուցել գործադուլների պատճառած վնասը։ Բայց բոլորովին այլ ընթացք են ստացել դեպքերն Ադրբեջանում. փետրվարի

26-29-ին Սումգայիթում կազմակերպվել է հայերի ջարդ (տես Սումգայիթի ցեղասպանություն), որի զոհ են դարձել բազմաթիվ մարդիկ։ Այդ դեպքերից հետո սկիզբ է առել Ադրբեջանի հայ բնակչության արտագաղթը, որը հետագա ամիսներին ստացել է զանգվածային բնույթ։

Սումգայիթի հայերի ջարդի բուն պատճառներն ու կազմակերպիչները թաքցվեցին ԽՍՀՄ լայն հասարակայնությունից, իսկ եփրի ղեկավարությունը չտվեց այդ ոճրագործության քաղաքական գնահատականը։ Մինչդեռ սումգայիթյան կոտորածի նպատակը միանգամայն պապ էր. կազմակերպիչները ձգտում էին բարդացնել իրավիճակը, ահաբեկել մարդկանց և կենտրոնական ղեկավարությանը ցույց տալ, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ ԼՂԻՄ-ի խնդրի լուծման ցանկացած փորձ։

ԽՍՀՄ իշխանությունները անկաաղ գտնվեցին հասկանալ ու ճիշտ գնահատել այդ ժողովըրդական շարժման նշանակությունը։ Ավելին, ԽՍՀՄ ղեկավարաթյունը, ձգտելով քողարկել Ղարաբաղյան շարժման քաղաքական բովանդակությունը, փորձել է այն ներկայացնել որպես սոսկ տնտեսական խնդիր։ 1988-ի մարտի 24-ին ԽՄԿԿ ԿԿ և ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը համատեղ որոշում ընդունեցին ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման վերաբերյալ։ Նախատեսվում և 1988-95-ի ընթացքում իրագործել մի շարք միջոցառումներ մարգի արդյունաբերության, սպասարկման ոլորտի, ժողկրթության և այլ բնագավառների հետագա զարգացումն ապահովելու համար։ Միության ղեկավարությունը, այսպիսով հիմնական ուշադրությունը բևեռելով սոցիալ-տնտեսական խնդիրների վրա, փորձում և շրջանցել խնդրի քաղաքական լուծման անհրաժեշտությունը։ Մյուս կողմից, սակայն, համաժողովրդական ճնշման տակ 1988-ի հունիսի 15-ին ՀԽՍՀ ԳԽ նստաշրջանը որոշում է ընդունել, որով իր համաձայնությունն է հայտնել ԷՂԻՄ-ը ՀԽՍՀ կազմի մեջ ընդունելու վերաբերյալ։ Նման որոշման համար հիմք է ընդունվել ազՓՐԻ ինքնորոշման իրավանքը, որը մշտապես ճանաչվել է որպես խորհրդային պետության ազգային քաղաքականության հիմնադրույթային սկըզբունք։ 1988-ի հունիսին ԼՂԻՄ մարզխորհրդի դիմումը քննարկվել է նաև Ադրբեջանական ԽՍՀՄ ԳԽ-ում և մերժվել, ոավ հարցը մտել է փակուղի։

1988-ի հուլիսի 18-ին ԽՍՀՄ ԳԽ Նախագահությունը ԼՂԻՄ-ի, ՀԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարությունների մասնակցությամբ քննարկել է ԼՂԻՄ-ի և նրա շուրջը ստեղծված իրադրությունը (տես Ո տշում ԽՍՀՄ Գեղագույն խորհպի Նախագահության 1988-ի հողիսի 18-ի) և որոշում ընդունել, ոավ անհնար է համարել ՀԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ սահմանների ու սահմանադրությամբ հաստատված ազգային տարածքի փոփոխություն։ Այդպիսով, ազգերի ինքնորոշման իրավունքը, որն ի դեպ, ամրագրված և ԽՍՀՄ Սահմանադրությունում, հնարավորու-