Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հրաձգային դիվիզիայի հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Իոոնի Իսլամական Հանրապետությունը համալրել ու լիակատար մարտական պատրաստության է բերել սահմանի երկարությամբ տեղաբաշխված ռազմական կազմավորումները, սկսել «Մոդան» անվամբ զորավարժությունները՝ մարտական գործողությունների զոտու անմիջական հարևանությամբ։ ԴիվանազիտաԿան ճանապարհով հնարավոր է դարձել մեղմել լարվածությունը։ Ռուսաստանի միջնորդությամբ օգոստոսի 31-ին ձեռք է բերվել 1 Օ-օրյա ժամկետով հոոդադարի պայմանավորվածություն։ Սակայն, ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է պայմանավորվածությունը և խափանել խաղաղարար գործընթացը՝ հիմնախնդրի լուծումը դարձյալ մղելով ռազմական հուն։

1993-ի հոկտեմբերի 24-ին ղարաբաղյան զինված կազմավորումների մի քանի ուղղություններով սկսած հակահարձակումը պսակվել է նոր հաջողությամբ, ճնշել են Հորադիզի երկաթուղային հանգույցի կրակակետերը, ոավ, փաստորեն, Ադրբեջանից մեկուսացվել են Զանգելանը և Ջաբոսյիլի ու Կուբաթլուի՝ դեռևս չվնասազերծված ռազմական հենակետերը։

Հակառակորդի Հորաղիզ-Կուբաթլու-Զանգելանի զորախմբի ջախջախման ռազմագործողությունն ավարտին է հասցվել նոյեմբերի

1-ին, երբ ԼՂՀ ԻՊՌՒ մարտիկներն իրենց վերահսկողությունն են հաստատել Զանգելան շրջկենտրոնի և ռազմական հենակետերի վերածված մոտակա բնակավայրերի նկատմամբ։

1-ին, 2-րդ, 6-րդ ՊՇ և կենտրոնական ենթակայության ստորաբաժանումների փոխհամագործակցված գործողությունները հաջողությամբ են պսակվել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Սահմանամերձ զոտու հարավարևելյան, հարավային և հարավարևմտյան հատվածներում հակառակորդի կրակակետերի պարտադրված ու անհրաժեշտ վնասազերծումը լիովին չեզոքացրել է ԼՂՀ տարածք ներխուժելու, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի հրետակոծությունների վտանգը։

1992- ի օգոստոսի 14-ին սկիզբ առած ԼՂՀ ԻՊՌՒ բանակային կառույցների վերակազմակեոդման գործընթացը 1993-ի նոյեմբերին մոտեցավ ավարտին։ ԻՊՈՒ համոզիչ հաղյարնակները ռազմաճակատներում, ԼՂՀ շոոջ անվտանգության գոտու ստեղծումը լոոջ հիմքեր էին միջազգային չափանիշներին համապատասխանող կանոնավոր զինված ուժեր ստեղծելու համար, ինչը պայմանավորված էր նաև պատերազմի բնույթի ու ծավալների ընդլայնման, մարտական նոր ու ավելի բարդ խնդիրների առաջացման հետ։ Հիմք ունենալով այդ ամենը՝ ԼՂՀ ՊՊԿ նախագահը 1993-ի նոյեմբերի 10-ին հրաման է ստորագրել ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերը ԼՂՀ Պաշտպանության բանակի (ՊԲ) վերակազմակերպելու մասին։ ՊԲ հրամանատար է նշանակվել Ս. Բաբայանը, հրամանատարի առաջին տեղակալ՝ Ք. Իվանյանը. հրամանատարի առաջին տեղակալ-ՊԲ շտաբի պետ՝ Ս. Օհանյանը: ՊԲ հրամանատարությանը հանձնարարվել է սեղմ ժամկետում ՊՊԿ հաստատմանը ներկայացնել ՊԲ կառուցվածքը։

Քաղաքական բարդ զարգացումների, իոա հետեից տարածքներ կորցնելու լարված իրավիճակում Ադրբեջանում տեղի է ունեցել իշխանափոխություն, նախագահ է ընտրվել Հ. Ալիևը։ Նա պատերազմում արմատական բեկում մտցնելու հույսով դիմել է խիստ ծայրահեղ միջոցների՝ ընդդիմությունը չեզոքացնելու, տարբեր քաղաքական ուժերի ռազմականացված խմբավորումները զինաթափելու, թալիշների ու լեգզիների ազգայինազատագրական շարժումները ճնշելու ուղղու–